Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ԾԱՂ­ԿԱ­ԹԵՅ՚՝ ԿԱ­ՐՈ­ՏԻ ԳՈՒՅ­ՆՈՎ...

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խում յու­րա­քան­չյուր երկ­րորդ մար­դը թե­յա­սեր է և թե­յախ­մու­թյու­նը շա­տե­րի հա­մար տոն է, ե­թե այն կազ­մա­կերպ­վում է ջերմ մի­ջա­վայ­րում: Գո­յու­թյուն ու­նի թե­յե­րի տար­բեր տե­սակ­ներ՝ սև, կա­նաչ, կար­միր... Ար­ցախ­ցի­նե­րի մեծ մա­սը գե­րա­դա­սում է բու­սա­կան թե­յը, ո­րը նաև բու­ժիչ հատ­կու­թյուն­ներ ու­նի։ Կա­րե­լի է ա­սել՝ բնու­թյու­նը շռայլ է գտն­վել Ար­ցա­խի հան­դեպ, քան­զի մեր լեռ­նաշ­խար­հի դաշ­տերն ու ան­տառ­նե­րը լի են հո­տա­վետ, հրա­շա­լի տար­բեր խո­տա­բույ­սե­րով, ո­րոնք նաև դե­ղա­բույ­սեր են։ Խոս­տո­վա­նենք, որ շա­տե­րը կցան­կա­նա­յին որ­պես թեյ օգ­տա­գոր­ծել դրանք, բայց ոչ բո­լո­րը կա­րող են մշ­տա­պես ձեռ­քի տակ ու­նե­նալ հա­մա­պա­տաս­խան բույ­սը։ Բա­ցի այդ, ան­տառ­նե­րից հա­վա­քե­լը (բույ­սե­րի ճիշտ հա­վա­քը), բու­սա­կան աշ­խար­հի ճա­նա­չու­մը նույն­պես հո­գա­տար և գի­տա­կան մո­տե­ցում է պա­հան­ջում։ ՙԱր­ցա­խյան ծաղ­կա­թե­յը՚ գի­տու­թյան և բնու­թյան ձեռք­սեղ­մու­մի ծնունդ է։ Վեր­ջին ա­միս­նե­րին ո­րոշ առևտրի կե­տե­րում հան­դի­պող ՙԱր­ցա­խյան ծաղ­կա­թե­յը՚ թերևս ե­կել է լրաց­նե­լու շու­կա­յում հան­դի­պող այս բա­ցը... Գա­ղա­փա­րը մտահ­ղա­ցողն ու գոր­ծը կազ­մա­կեր­պո­ղը Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի գիտ­քար­տու­ղար, կեն­սա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Գա­յա­նե ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆՆ է և բու­սա­բա­նու­թյան մա­գիստ­րոս Սո­նյա ՂԱ­ՐԻ­ԲՅԱ­ՆԸ։

- Գա­յա­նե, ինչ­պե՞ս ծն­վեց բու­սա­կան թեյ ար­տադ­րե­լու գա­ղա­փա­րը, կա­րե­լի՞ է ա­սել, որ մաս­նա­գի­տա­կան հե­տաք­րք­րու­թյու­նը կապ ու­նի դրա հետ։


- Ար­ցա­խում յու­րա­քան­չյուր երկ­րորդ, եր­րորդ մար­դը թե­յի պո­տեն­ցիալ սպա­ռող է, իսկ կա­նաչ թե­յը նա­խընտ­րում է յու­րա­քան­չյուր հին­գե­րոր­դը։ Մեր կող­մից ար­տադր­վող ծաղ­կա­թեյն իր օգ­տա­կա­րու­թյու­նը հաս­տա­տե­լու խն­դիր չու­նի, ո­րով­հետև բա­ղադ­րիչ­նե­րից յու­րա­քան­չյու­րը հայտ­նի է իր բու­ժա­կան հատ­կու­թյուն­նե­րով՝ դեռևս հին ժա­մա­նակ­նե­րից և ամ­րապ­նդ­ված է ժո­ղովր­դա­կան գի­տակ­ցու­թյան մեջ։
Խոս­տո­վա­նեմ նաև, որ նա­խագ­ծի սկզբ­նա­կան շար­ժա­ռի­թը մաս­նա­գի­տա­կան հե­տաք­րք­րու­թյունն էր և այդ հե­տաքր­քու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­ման մղու­մը, իսկ բնու­թյան ճա­նա­չո­ղու­թյու­նը վեր­ջի­նիս հան­դեպ մեծ սի­րո մշ­տա­կան ա­կունք էր:
Գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նը կազմ­վեց 2020թ. հուն­վա­րին. նախ ու­սում­նա­սիր­վեց մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նու­թյուն, ո­րից հե­տո? ցու­ցա­կագր­վե­ցին Ար­ցա­խում ա­ճող թե­յա­բույ­սե­րը, հատ­կանշ­վե­ցին դրանց օգ­տա­կար հատ­կու­թյուն­նե­րը, ա­պա ստեղծ­վեց ֆեյս­բու­քյան էջ, որ­տեղ պար­բե­րա­բար ներ­կա­յաց­վում էին դրանց օգ­տա­կար հատ­կու­թյուն­նե­րի, հա­վա­քի և հա­մադր­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ: Հա­ջոր­դիվ՝ կազմ­վեց բու­սա­հա­վա­քի ի­րա­կա­նաց­ման ժա­մա­նա­կա­ցույց, ա­պա՝ ու­սում­նա­սիր­վե­ցին չո­րաց­ման և պահ­պան­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, և ար­դյուն­քում քի­միա­կան բա­ղադ­րու­թյամբ հա­մադ­րե­լի բույ­սե­րով ստեղծ­վեց 6 տե­սա­կի ծաղ­կա­թեյ: Պար­զա­պես ծն­վե­ցինք, որ լի­նենք օգ­տա­կար….
- Բույ­սե­րի ձեռք­բեր­ման հա­մար ո՞ր տա­րածք­ներն են ըն­տր­վել, Ար­ցա­խի ո՞ր շր­ջանն է ա­ռա­վել հա­րուստ ծաղ­կա­բույ­սե­րով։


- Բույ­սե­րի հա­վա­քը հիմ­նա­կա­նում ի­րա­կա­նաց­վել է Հադ­րու­թի և Աս­կե­րա­նի շր­ջան­նե­րի մի շարք գյու­ղե­րից։ Ցա­վոք, դրանք՝ այդ գյու­ղե­րը, ներ­կա­յում բռ­նա­զավթ­ված են թշ­նա­մու կող­մից։ Ծաղ­կա­թե­յի ար­տադ­րա­կան փու­լը բաղ­կա­ցած է հետևյալ քայ­լե­րից. բույ­սե­րի հա­վաք. մշա­կում, չո­րա­ցում, փո­շեզ­տում, ման­րէա­զեր­ծում, պա­հես­տա­վո­րում, փա­թե­թա­վո­րում և վա­ճառք: Բույ­սե­րի հա­վա­քը սկս­վում է վաղ գա­րու­նից և շա­րու­նակ­վում մինչև խո­րը ա­շուն:


- Գա­յա­նե, մենք նկա­տել ենք նաև Ձեր աշ­խա­տան­քում ազ­գա­յի­նի բա­ղադ­րիչ­ներ, կբա­ցատ­րե՞ք նպա­տա­կը։


- Այ­սօր, քան երբևէ, յու­րա­քան­չյուր հայ պար­տա­վոր է իր երկ­րի ճա­նաչ գի­տա­կը լի­նել և այն պահ­պա­նո­ղը դառ­նալ: Մեր կող­մից ի­րա­կա­նաց­վող ծրագ­րի հիմ­քում ըն­կած է մի շատ կարևոր բա­ղադ­րիչ. ցան­կա­ցած աշ­խա­տան­քում լի­նել սե­փա­կան ար­ժեք­նե­րի կրո­ղը և տա­րա­ծո­ղը: Որ­պես ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն կարևո­րում ենք ազ­գա­յի­նի պահ­պա­նումն ու տա­րա­ծու­մը: Այդ նպա­տակն է հե­տապն­դում այն ի­րո­ղու­թյու­նը, որ Ար­ցա­խյան ծաղ­կա­թե­յերն ու մր­գա­թե­յը ան­վա­նա­կո­չում ենք հա­յու­հի­նե­րի ա­նուն­նե­րով (Նռա­նե, Ա­նի, Սո­սե, Սա­թի, Սո­նա, Ասպ­րամ, Սյու­նե, Գա­րու­նե), իսկ թե­յի տու­փերն ընդ­գծ­վում են հայ­կա­կան զար­դա­նախ­շե­րով՝ ազ­գա­յին բա­ղադ­րիչ­նե­րով: Տու­փե­րի վրա ե­ռա­լե­զու գրառ­մամբ ՙԱր­ցա­խյան՚ ան­վա­նու­մը ար­տա­քին աշ­խար­հում ազ­գա­յի­նը ճա­նա­չե­լի դարձ­նե­լու նպա­տակ է հե­տապն­դում։ Ընդ­հան­րա­պես՝ ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ա­ռա­ջարկ­վող ար­տադ­րանք­նե­րի բազ­մա­զա­նու­թյան և տա­րած­վա­ծու­թյան մեջ մար­դիկ ցան­կա­նում են լի­նել տար­բեր­վող և ինք­նա­տիպ: Ար­ցա­խյան ծաղ­կա­թե­յի մեր նոր ա­ռա­ջարկ­նե­րը կօգ­նեն հա­ճա­խոր­դին ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու և կկր­ճա­տեն ժա­մա­նա­կի կո­րուս­տը ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու հար­ցում: Դրա լու­ծու­մը ար­ցա­խյան շն­չով ստեղծ­ված և ար­ցա­խյան եր­կա­րա­կե­ցու­թյուն խոր­հր­դան­շող, չկրկն­վող և յու­րօ­րի­նակ նվեր հա­վա­քա­ծու­նե­րի ստեղ­ծումն է, ո­րոնց մա­սին կխո­սենք ա­ռա­ջի­կա­յում։


- Ար­ցա­խյան ծա­ղա­կա­թե­յի ար­տադ­րու­թյունն այս­պես, թե՜ այն­պես՝ նաև բիզ­նես է են­թադ­րում։ Մր­ցա­կից ու­նե՞ք շու­կա­յում։


- Որ­պես բու­սա­կան թե­յե­րի ար­տադ­րու­թյուն, ՙԱր­ցա­խյան ծաղ­կա­թե­յը՚ իր ծնն­դով ա­ռա­ջի­նը չէ հան­րա­պե­տու­թյու­նում, բայց կա­րե­լի է հա­մա­րել մր­ցակ­ցա­յին և սիր­ված։ Մեր ար­տադ­րան­քը նպա­տակ ու­նի իր ու­րույն տեղն ու­նե­նալ ար­ցա­խյան շու­կա­յում: Հայտ­նի ի­րո­ղու­թյուն է, որ բնակ­չու­թյան մի մասն ու­նի խրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րի շարք` շա­քա­րա­յին դիա­բետ, խո­րը և մա­կե­րե­սա­յին ընկ­ճախտ, զար­կե­րա­կա­յին բարձր ճն­շում, ցածր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն, սա­կա­վա­րյու­նու­թյուն, մար­սո­ղա­կան խն­դիր­ներ և այլն: Իր հեր­թին սա ևս խն­դիր է, ո­րի մաս­նա­կի լու­ծումն ու­ղենշ­վեց որ­պես ծրագ­րի նպա­տակ: Ստեղծ­ված 6 տե­սա­կի ծաղ­կա­թե­յե­րից յու­րա­քան­չյու­րը ցուց­ված է հա­մա­պա­տաս­խա­նա­բար մեկ ա­ռող­ջա­կան խնդ­րի կար­գա­վոր­մա­նը: Նշ­ված 6 ծաղ­կա­թե­յե­րին միա­վոր­վել է 7-րդ տե­սա­կը, ո­րը ստեղծ­վել է մր­գե­րի և հա­տապ­տուղ­նե­րի չո­րակ­տոր­նե­րից, 2 տե­սա­կի թե­յա­բույ­սից ու որ­պես վի­տա­մի­նա­յին փունջ ցուց­ված է բո­լո­րին:
Մեր հա­ճա­խոր­դը կա­րիք ու­նի կորս­ված ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման, իսկ ա­մե­նավս­տա­հե­լին նրա հա­մար բնա­կանն է, ա­նա­րա­տը, իր ճա­նա­չա­ծը, քիմ­քին հա­ճե­լին ու սո­վո­րը: Այս դաշ­տում մր­ցա­կից­ներ չու­նենք։ Մենք ա­վե­լի կարևոր ա­ռա­քե­լու­թյուն ու­նենք՝ լի­նել օգ­տա­կար, իսկ ե­թե մր­ցակ­ցել, ա­պա միայն ինք­ներս մեզ հետ… Ար­ցա­խյան ծաղ­կա­թե­յը մր­ցակ­ցում է միայն այն թե­յին, որ ծն­վեց 2020թ. հու­լի­սին՝ Ար­ցա­խի ա­զատ լան­ջե­րում և կն­քեց իր ա­նու­նը։


- Մոտ ա­պա­գա­յում ի՞նչ նո­րու­թյուն­ներ կա­րող է ու­նե­նալ ՙԱր­ցա­խյան ծաղ­կա­թե­յը՚։


- Ար­դեն ու­նենք նո­րույթ՝ ՙԳա­րու­նե՚ փուն­ջը, որ ծն­վեց մար­տի սկզ­բին՝ որ­պես ար­ցախ­ցու ա­րա­րու­մի և ապ­րու­մի վկա­յում, այն ան­վան­վեց ե­զա­կի հայ­կա­կան ան­վան­մամբ, ո­րի գո­յու­թյան մա­սին քչե­րը գի­տեին։ Ըն­թա­ցիկ տա­րում նա­խա­տես­վում է թո­ղար­կել ևս 4 փունջ ծաղ­կա­թեյ՝ ա­ռող­ջա­կան տար­բեր խն­դիր­նե­րի կար­գա­վոր­ման նպա­տա­կով։ Դրան­ցից մե­կի գա­ղա­փա­րը զուտ անձ­նա­կան է... այն կան­վա­նա­կոչ­վի ՙԿա­պույտ կա­րո­տի փուն­ջը՚՝ իր բույ­րով տաք պա­հե­լով իմ կորս­ված հայ­րե­նա­կան գյու­ղի՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ակ­նաղ­բյու­րի կա­րո­տը, որ­տեղ եր­կին­քը միշտ կա­պույտ էր՝ կա­րո­տի գույ­նով...Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով՝ այդ փունջն ար­դեն ար­ցախ­ցու խոր­հր­դա­նիշ ան­վամբ փունջ կլի­նի։