[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԾ-Ն ՀԱՆ­ՐԱՅ­ՆԱՑ­ՐԵՑ ԾԱՆՐ ՏԱՐ­ՎԱ ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՑՈՒ­ՑԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ

 

 

 

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյա­նը ապ­րի­լի 2-ին հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս: Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի պար­զա­բան­մամբ` այն կազ­մա­կերպ­վել էր` ներ­կա­յաց­նե­լու Ար­ցա­խի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ցու­ցա­նիշ­նե­րը՝ նա­խորդ տար­վա կտր­ված­քով, ինչ­պես նաև հաս­տա­տե­լու պե­տա­կան վի­ճա­կագ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի կա­տար­ման հաշ­վետ­վու­թյու­նը:

Ներ­կա­յաց­նե­լով տն­տե­սու­թյան տար­բեր հատ­ված­նե­րում ար­ձա­նագր­ված տե­ղա­շար­ժե­րը` Մ. Մի­նա­սյա­նը նշել է, որ նա­խորդ` բո­լոր ա­ռում­նե­րով ծանր տա­րին իր ազ­դե­ցու­թյունն է թո­ղել նաև տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի վրա: Վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյան գնա­հատ­մամբ` հան­րա­պե­տու­թյու­նում ար­տադր­վել է շուրջ 271մլրդ դրա­մի հա­մա­խառն ներ­քին ար­դյունք, ո­րի հա­վե­լա­ճի տեմ­պը 2019թ. հա­մե­մատ կազ­մել է 77,6 տո­կոս: ՙՀա­մե­մա­տու­թյան հա­մար ա­սեմ, որ 2019թ. այդ թի­վը կազ­մել է 342,5մլրդ դրամ և ար­ձա­նագր­վել է 10,3 տո­կոս տն­տե­սա­կան աճ,- ման­րա­մաս­նել է բա­նա­խո­սը: -Հաշ­վե­տու տա­րին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գո­յու­թյան ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի մեջ ա­ռա­ջին ան­գամ ամ­փո­փե­ցինք տն­տե­սա­կան անկ­ման 22,4 տո­կոս ցու­ցա­նի­շով՚: Ըստ բա­նա­խո­սի` անկ­ման շուրջ 9.2տո­կո­սը կազ­մում է ար­դյու­նա­բե­րու­թյու­նը (նե­րա­ռյալ է­ներ­գե­տի­կան), 6.4 տո­կո­սը՝ առևտուր և ծա­ռա­յու­թյուն­նե­րը, 2.4` շի­նա­րա­րու­թյու­նը, 2.1 տո­կո­սա­յին կե­տը՝ գյու­ղատն­տե­սու­թյու­նը: Բնա­կա­նա­բար, նվա­զել է նաև մեկ շն­չի հաշ­վով ար­տադր­ված հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը:
Մ. Մի­նա­սյա­նը հատ­կան­շել է, որ տն­տե­սա­կան ա­ճի տեմ­պե­րի թու­լաց­ման մի­տում­նե­րը նկա­տե­լի էին նա­խորդ տար­վա ա­ռա­ջին իսկ ե­ռամ­սյա­կում` պայ­մա­նա­վոր­ված հա­մա­վա­րա­կի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյամբ: 2020թ. չոր­րորդ ե­ռամ­սյա­կում պատ­կերն ա­վե­լի վատ­թա­րա­ցավ մեր հան­րա­պե­տու­թյա­նը պար­տադր­ված պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում:
Նա­խորդ տար­վա ըն­թաց­քում հան­րա­պե­տու­թյու­նում, փաս­տա­ցի գնե­րով, թո­ղարկ­վել է 103.2 մլրդ դրա­մի ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րանք:
Գյու­ղատն­տե­սու­թյան և ձկ­նոր­սու­թյան հա­մա­խառն ար­տադ­րան­քը 2020թ. փաս­տա­ցի գնե­րով կազ­մել է 56.8մլրդ դրամ: Այս ո­լոր­տի հա­մա­խառն ար­տադ­րան­քի կա­ռուց­ված­քում գե­րակշ­ռող բա­ժի­նը պատ­կա­նում է մսի, հա­ցա­հա­տի­կի և հա­տի­կաըն­դե­ղե­նի, կա­թի ար­տադ­րու­թյա­նը: Ճյու­ղի շր­ջա­նա­յին կա­ռուց­ված­քում ա­ռա­ջա­տար­ներն են Մար­տու­նու, Աս­կե­րա­նի և Քա­շա­թա­ղի շր­ջան­նե­րը: 2019թ. հա­մե­մատ նվա­զել են կար­տո­ֆի­լի և բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րը: Ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րը նվա­զել են բո­լոր մշա­կա­բույ­սե­րի գծով: 2019թ. հուն­վա­րի 1-ի հա­մե­մատ հան­րա­պե­տու­թյու­նում 58.6%-ով նվա­զել է ԽԵԱ գլ­խա­քա­նա­կը և թռ­չուն­նե­րի­նը` 52.5%-ով:
Շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում ևս տե­սա­նե­լի է նվա­զում: 2020թ. հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­վել է 50.3մլրդ դրա­մի շի­նա­րա­րու­թյուն (նվա­զել է 22.2 տո­կո­սով): Ըստ ֆի­նան­սա­վոր­ման աղ­բյուր­նե­րի` ա­ճել է միայն հա­մայ­նք­նե­րի և պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րի հաշ­վին կա­տար­ված շի­նա­րա­րու­թյու­նը:

Ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տրանս­պոր­տի ուղևո­րաշր­ջա­նա­ռու­թյու­նը 2020թ. կազ­մել է 118.5 մլն ուղևոր-կմ, ո­րը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ նվա­զել է 45.6 տո­կո­սով:
2020թ. կա­պի ծա­ռա­յու­թյուն­նե­րից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րի ընդ­հա­նուր ծա­վալն, փաս­տա­ցի գնե­րով, կազ­մել է 6.5 մլրդ դրամ, ո­րը 2019թ. նկատ­մամբ, հա­մադ­րե­լի գնե­րով, նվա­զել է 21.1%-ով:
Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում առևտրի շր­ջա­նա­ռու­թյու­նը, ըստ ըն­թա­ցիկ գնե­րի, կազ­մել է 92.1 մլրդ դրամ: Նվազ­ման տեմպ է ու­նե­ցել նաև ման­րա­ծախ առևտրի շր­ջա­նա­ռու­թյու­նը, ըն­թա­ցիկ գնե­րով, այն կազ­մել է 79.9 մլրդ դրամ:
2020թ. հան­րա­պե­տու­թյու­նում ծա­ռա­յու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լը, փաս­տա­ցի գնե­րով, կազ­մել է 75.1 մլրդ դրամ` գրան­ցե­լով նվազ­ման 3.9 տո­կոս: Այս կա­ռուց­ված­քում մեծ տե­սա­կա­րար կշիռ են կազ­մել ֆի­նան­սա­կան և ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծու­նեու­թյան, կա­ցու­թյուն և հան­րա­յին սնն­դի կազ­մա­կերպ­ման, տրանս­պոր­տի ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Նա­խորդ ժա­մա­նա­կաըն­թաց­քի հա­մե­մատ ա­ճել են միայն կա­ցու­թյան և հան­րա­յին սնն­դի կազ­մա­կերպ­ման և մաս­նա­գի­տա­կան, գի­տա­կան և տեխ­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյան ծա­վալ­նե­րը: Ծա­ռա­յու­թյուն­նե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լի 75.9 տո­կո­սը բա­ժին է ըն­կել Ստե­փա­նա­կեր­տին, մնա­ցած 24.1 տո­կո­սը` շր­ջան­նե­րին:
ՙ2020թ. տն­տե­սու­թյու­նում զբաղ­ված­նե­րի մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մել է 189 հա­զար դրամ և նա­խորդ տար­վա հա­մե­մա­տու­թյամբ ա­ճել է 7.7 տո­կո­սով, ընդ ո­րում պե­տա­կան հատ­վա­ծում այն կազ­մել է 197 հա­զար դրամ` ա­ճե­լով 16,2%-ով, ոչ պե­տա­կան հատ­վա­ծում` 171.4 հազ.դրամ (նվա­զել է 8,4%-ով)՚,-ման­րա­մաս­նել է ԱՎԾ ղե­կա­վա­րը: Մի­ջին հան­րա­պե­տա­կան ցու­ցա­նի­շի նկատ­մամբ ՄԱԱ-ն բարձր է Ստե­փա­նա­կեր­տում և Մար­տա­կեր­տի շր­ջա­նում:
ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից ներ­կա­յաց­րած տվյալ­նե­րի հա­մա­ձայն` 2020թ. ԱՀ հա­մախ­մբ­ված բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 50.3 մլրդ դրամ: Նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ հա­մախ­մբ­ված բյու­ջեի ե­կա­մուտ­ներն նվա­զել են 18.1 տո­կո­սով:
2020թ. հա­մախ­մբ­ված բյու­ջեի ծախ­սե­րը կազ­մել են 123.4 մլրդ դրամ` նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճե­լով 9.2 տո­կո­սով, ին­չը նշա­նա­կում է, որ հա­մախ­մբ­ված բյու­ջեի ծախ­սե­րը 2.5 ան­գամ գե­րա­զան­ցել են ե­կա­մուտ­նե­րը: 2021թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ, ըստ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծող առևտրա­յին բան­կե­րի (մաս­նա­ճյու­ղե­րի), վար­կե­րը կազ­մել են 206.3մլրդ դրամ և 2020թ. հուն­վա­րի 1-ի հա­մե­մատ ա­ճել են 7.0%ով:
Ըստ Մ. Մի­նա­սյա­նի` Ժո­ղովր­դագ­րու­թյան բնա­գա­վա­ռում 2020թ. տվյալ­ներն ԱՎԾ-ն ի մի է բե­րել վար­չա­կան ռե­գիստ­րից ստաց­ված ծնն­դյան և մահ­վան ակ­տե­րի հի­ման վրա: Ըստ այդմ` հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է 1659 ծնունդ, մա­հա­ցած­նե­րի թիվն այդ տվյալ­նե­րով կազ­մում է 1529 մարդ: Նա­խորդ տար­վա հա­մե­մատ ծն­ված­նե­րի թի­վը նվա­զել է 460-ով, մա­հա­ցած­նե­րի թիվն ա­ճել է 374-ով: Ար­դյուն­քում բնա­կան ա­ճը կազ­մել է 130, ո­րը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ նվա­զել է 86.5 տո­կո­սով:
Մ. Մի­նա­սյա­նը նաև նշեց, որ որ ՀՀ ՎԿ տվյալ­նե­րով` 2020թ. հոկ­տեմ­բեր-դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րին ՀՀ ՔԿԱԳ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից կա­տար­վել են ԱՀ բնա­կիչ­նե­րի` 260 ծնն­դյան և 231 մահ­վան վե­րա­բե­րյալ գրան­ցում­ներ:
2020թ. հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել են 317 ա­մուս­նու­թյան և 116 ա­մուս­նա­լու­ծու­թյան դեպ­քեր: Նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­մուս­նու­թյան դեպ­քե­րը նվա­զել են 519-ով, ա­մուս­նա­լու­ծու­թյան դեպ­քե­րը՝ 91-ով: Հան­րա­պե­տու­թյու­նում ա­մուս­նու­թյան մի­ջին տա­րի­քը տղա­մարդ­կանց շր­ջա­նում կազ­մել է 29,5 տա­րե­կան, կա­նանց` 25,6 տա­րե­կան, իսկ ա­ռա­ջին ա­մուս­նու­թյան մի­ջին տա­րի­քը` 27,8 և 24,3 տա­րե­կան:
Հան­րա­պե­տու­թյու­նում ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լը 2020թ. փաս­տա­ցի գնե­րով կազ­մել է 203 մլրդ դրամ կամ 417.8 մլն ԱՄՆ դո­լար: Առևտրա­յին հաշ­վեկ­շի­ռը բա­ցա­սա­կան է 70.1 մլրդ դրա­մով (143.8 մլն ԱՄՆ դո­լա­րով): 2019թ. հա­մե­մա­տու­թյամբ 2020թ. ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լը նվա­զել է 36.3 տո­կո­սով, ընդ ո­րում, ար­տա­հա­նու­մը` 51.6 տո­կո­սով, իսկ ներ­մու­ծու­մը` 24.7 տո­կո­սով: Բա­ցա­սա­կան առևտրա­յին հաշ­վեկ­շիռն ա­ճել է 59.7 տո­կո­սով: Հան­րա­պե­տու­թյան սպա­ռո­ղա­կան շու­կա­յում 2020թ. դեկ­տեմ­բե­րին 2019թ. դեկ­տեմ­բե­րի նկատ­մամբ ար­ձա­նագր­վել է գնաճ: ԱՀ-ում 2020թ. 2019-ի հա­մե­մատ սպա­ռո­ղա­կան գնե­րի ին­դեք­սը կազ­մել է 100.8 տո­կոս, այդ թվում` պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի­նը (նե­րա­ռյալ ո­գե­լից խմիչք և ծխա­խոտ)` 101.3տո­կոս, ոչ պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի­նը` 100 տո­կոս, ծա­ռա­յու­թյուն­նե­րի սա­կագ­նե­րի­նը` 100.7 տո­կոս: 2020թ. դեկ­տեմ­բե­րին 2019թ. դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ սպա­ռո­ղա­կան գնե­րի 2.7 տո­կոս ա­ճի պայ­ման­նե­րում գրանց­վել է ԱՄՆ դո­լա­րի նկատ­մամբ հայ­կա­կան դրա­մի հաշ­վար­կա­յին փո­խար­ժե­քի 8.5տո­կոս աճ: