[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅԱՆ Ա­ՌԱՆՑ­ՔՈՒՄ ՆՊԱ­ՏԱ­ԿԱՍ­ԼԱ­ՑՈՒ­ԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԵՐԿ­ՐԻՆ ԾԱ­ՌԱ­ՅԵ­ԼԸ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար ինք­նադրսևոր­ման, մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­ներն ա­ռա­վե­լա­գույն կեր­պով ի­րաց­նե­լու, նո­րա­րա­րու­թյան մեջ հս­տակ քայ­լեր կա­տա­րե­լու բազ­մա­թիվ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան։ Այ­սօր աշ­խար­հի հզո­րա­գույն եր­կր­նե­րը բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մաս են դարձ­նում, քան­զի ա­րագ զար­գա­ցող աշ­խար­հում այլ կերպ գոր­ծել հնա­րա­վոր չէ, ա­վե­լին, դա է պա­հան­ջում ա­ռողջ տրա­մա­բա­նու­թյու­նը։

Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման և այլ թե­մա­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք Ար­ցա­խի Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի և ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման կենտ­րո­նի մար­քե­թին­գի բաժ­նի պետ, ՙՆախ­շուն թեյ՚ ըն­կե­րու­թյան և BiB Digital Marketing Agency ըն­կե­րու­թյան հա­մա­հիմ­նա­դիր Դա­վիթ Գաբ­րիե­լյա­նի հետ։
-Ինչ­պե՞ս ստաց­վեց, որ ընտ­րե­ցիք մաս­նա­գի­տա­կան այդ ճա­նա­պար­հը, և ար­դյո՞ք հեշտ է Ար­ցա­խում այդ ո­լոր­տում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լը։
-Մաս­նա­գի­տու­թյան հար­ցում մեծ ներդ­րում է ու­նե­ցել փոքր եղ­բայրս՝ Ա­շո­տը։ Բա­նա­կից զո­րացր­վե­լուց հե­տո փոր­ձել եմ ինձ գտ­նել տար­բեր ո­լորտ­նե­րում՝ ծրագ­րա­վո­րում, ռո­բո­տա­շի­նու­թյուն և վեր­ջում կանգ եմ ա­ռել հենց մար­քե­թին­գի վրա, հաս­կա­նա­լով, որ գտել եմ իմ տե­ղը։
Ար­ցա­խում բա­վա­կա­նին դժ­վար է ա­ռաջ շարժ­վել՝ կապ­ված հա­մա­ցան­ցի հետ, մեն­թա­լի­տե­տի հետ և ընդ­հա­նուր բիզ­նես-ո­լոր­տի վի­ճա­կից, բայց չեմ ըն­կճ­վում, ընդ­հա­կա­ռա­կը, դրել եմ նպա­տակ՝ փո­խել աշ­խար­հը` սկ­սե­լով հենց ինձ­նից։ Փոքր, բայց կա­յուն քայ­լե­րով շարժ­վում ենք ա­ռաջ։ Կար­ծես թե ստաց­վում է։
-Բնա­կա­նա­բար, աշ­խա­տան­քի բե­րու­մով ա­ռիթ ես ու­նե­նում շփ­վե­լու տար­բեր սե­րունդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, խն­դիր­ներ ա­ռա­ջա­նո՞ւմ են։
-Ինքս բնույ­թով ոչ կոնֆ­լիկ­տա­յին եմ, միշտ փոր­ձում եմ կոնֆ­լիկտ­նե­րը հար­թել այն­պես, որ շա­հեն եր­կու կող­մե­րը։ Խն­դիր­ներ, ի­հար­կե, ա­ռա­ջա­նում են, բնա­կա­նա­բար, ա­վագ սե­րուն­դը մի քիչ ա­վե­լի դժ­վար է ըն­դու­նում ներ­կա­յիս աշ­խա­տա­շու­կա­յի պա­հան­ջար­կը, պա­հաջ­ված մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը և նր­բու­թյուն­նե­րը, և բարդ է լի­նում նրանց բա­ցատ­րել, օ­րի­նակ, երբ որևէ պրո­դուկտ ենք ներ­կա­յաց­նում։
Փոք­րե­րի պա­րա­գա­յում ա­վե­լի հեշտ է, քա­նի որ նրանք հղկ­ման փու­լում են, և ինչ­պես կր­թենք, այն­պես էլ կշա­րու­նա­կեն։ Ուս­տի փոք­րե­րի հետ ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյամբ եմ աշ­խա­տում` քաջ գի­տակ­ցե­լով, որ ո­րա­կյալ կր­թու­թյան դեպ­քում ես կա­ռու­ցում եմ հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­ջող ա­պա­գան։

-Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի կա­յաց­ման ո­լոր­տում ինչ­պի­սի՞ խն­դիր­ներ ու­նի Ար­ցա­խը, և ար­դյոք ու­նե՞նք բա­վա­րար ռե­սուրս­ներ՝ այդ հար­թա­կում աշ­խար­հի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի հետ մր­ցակ­ցե­լու։
- Այս պա­հին գե­րա­կա խն­դի­րը կա­յուն հո­սան­քը և հա­մա­ցանցն են։ Կար­ծես թե վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում տար­վում է աշ­խա­տանք­ներ ո­լոր­տի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ։
Մեր պայ­ման­նե­րում քիչ ե­րի­տա­սարդ­ներ կան, ով­քեր ո­լոր­տի ընտ­րու­թյան հար­ցում կանգ են առ­նում նման ընտ­րու­թյան ա­ռաջ, հաշ­վի առ­նե­լով, որ Ար­ցա­խում պա­տե­րազ­մի հետևան­քով այլ մաս­նա­գի­տա­կան հե­ռան­կար­ներ են երևան ե­կել, չնա­յած այս ո­լոր­տում ա­ռա­վե­լա­գույնս կա­յա­նա­լու դեպ­քում մեր եր­կի­րը բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ կու­նե­նա նաև ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման մեջ։ Դա­վիթն ի­րա­կա­նում այն քիչ ե­րի­տա­սարդ­նե­րից մեկն է, ով նման բա­վա­կա­նին անմ­շակ տա­րածք­ներ ու­նե­ցող դաշ­տում հա­մար­ձա­կու­թյուն է ու­նե­ցել ա­նե­լու իր քայ­լը։ Փոր­ձե­ցինք ի­մա­նալ նաև՝ ար­դյո՞ք Ար­ցա­խը պատ­րաստ է բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում մտ­նել մի­ջազ­գա­յին շու­կա։
Ար­դեն մտել ենք։ Ար­ցա­խում տար­բեր ըն­կե­րու­թյուն­ներ կան, ո­րոնք աշ­խա­տում են հենց մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ։ Ես ինքս Ա­մե­րի­կյան, Կա­նա­դա­կան, Հնդ­կա­կան շու­կա­նե­րի հետ աշ­խա­տել եմ որ­պես մար­քե­թո­լոգ։
- Ար­ցա­խի բու­հե­րում չու­նենք նման մաս­նա­գի­տա­կան բա­ժին­ներ:
- Բայց այն խիստ անհ­րա­ժեշտ է։ Բա­րե­բախ­տա­բար, ու­նենք ա­նա­լո­գա­յին տար­բե­րակ՝ ոչ ֆոր­մալ կամ օն­լայն կր­թու­թյուն։
Ինչ­պես սկզ­բից նշել էինք, Դա­վի­թը նաև թե­յե­րի ար­տադ­րու­թյամբ է զբաղ­վում, նրա ՙՆախ­շուն՚ թե­յե­րին վա­ղուց ծա­նոթ են ար­ցախ­ցի­նե­րը, սա էլ մի հս­տակ քայլ է, որ­տեղ մեր զրու­ցա­կի­ցը տար­բեր­վող ինք­նու­թյամբ հայ­րե­նան­պաստ գործ է ձեռ­նար­կել։ Խո­սե­ցինք նաև այդ մա­սին։
-ՙՆախ­շուն՚ թե­յե­րի գա­ղա­փա­րը վա­ղուց կար ու կո­րո­նա­վի­րու­սա­յին պան­դե­միա­յի ժա­մա­նակ միտ­քը սկ­սեց վե­րած­վել բիզ­նես-պլա­նի, և վեր­ջում ներ­կա­յաց­վեց բա­ցա­ռիկ ար­տադ­րան­քով, որն ու­նի ՙՆախ­շուն՚ թեյ ան­վա­նու­մը։ Ին­չու՞ բա­ցա­ռիկ, ո­րով­հետև այն նախ է­կո­լո­գիա­պես մա­քուր է, չի վնա­սում բնու­թյա­նը, բու­սա­կա­նու­թյա­նը, քա­նի որ բույ­սե­րը հա­վա­քում ենք ան­ձամբ՝ հա­տուկ տեխ­նո­լո­գիա­յով։
Այս պա­հին ա­ռա­ջար­կում ենք 5 հա­մա­յին միք­սեր, ո­րոնք ու­նեն տար­բեր հատ­կու­թյուն­ներ, բա­ղադ­րու­թյուն­ներ և ան­վա­նում­ներ՝ Ըն­տա­նի­քով, Եր­կու­սով, Ըն­կեր­նե­րով, Բա­րե­կամ­նե­րով և Հարևան­նե­րով։
Շու­տով նաև այլ տե­սա­կա­նի ևս կու­նե­նաք, փա­կագ­ծեր չբա­ցեմ։
-Եվ վեր­ջում. Դա­վիթ, ի՞նչ փո­խեց պա­տե­րազ­մը քո նե­րաշ­խար­հում, և պա­տե­րազ­մից ա­ռաջ ու հե­տո նո՞ւյնն են քո պատ­կե­րա­ցում­նե­րը շր­ջա­պա­տում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։
-Պա­տե­րազ­մը սո­վո­րեց­րեց լի­նել ռեակ­տիվ, չք­նել, աշ­խա­տել ան­դա­դար, ինք­նակ­րթ­վել, սո­վո­րել՝ սո­վո­րեց­նե­լով, շփ­վել ա­վե­լի շատ մարդ­կանց հետ և հա­վա­տալ ինքդ քեզ, կանգ­նել հա­յե­լու ա­ռաջ և ա­սել՝ Դու կա­րող ես, ու անց­նել գոր­ծի։
Ի­րոք, ե­կեք բո­լորս մեր ամ­բողջ նե­րու­ժով անց­նենք գոր­ծի, որ­պես­զի վա­ղը ու­նե­նանք հզոր և անվ­տանգ հայ­րե­նիք։