[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂՆ Է ԱՊ­ՐԵՑ­ՆՈՒՄ ՄԵԶ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

 Ան­հուն տխ­րու­թյուն կար Հով­սեփ հայ­րի­կի աչ­քե­րում, իսկ բա­րի դեմ­քը պատ­ված էր կա­րո­տա­խեղդ մի շղար­շով. բա­հը ձեռ­քին, հան­գիստ, գլ­խի­կոր աշ­խա­տում էր, հո­ղի հետ խո­սում, պատ­մում իր դարդ ու ցա­վե­րի մա­սին, իսկ մտ­քում հա­րա­զատ Տու­մին էր. ե­րա­նի? գյու­ղում լի­ներ, ջրեր իր այ­գին, փխ­րեց­ներ հա­րա­զատ հո­ղը, քա­ղեր պտուղ­նե­րը...

Այ­սօր Հով­սեփ Սարգ­սյա­նի բազ­մա­շունչ՝ ութ հո­գուց բաղ­կա­ցած ըն­տա­նիքն ապ­րում է Աս­կե­րան քա­ղա­քում։ Նոր բնա­կա­վայ­րում և ժա­մա­նա­կա­վոր ի­րենց տրա­մադ­րած կա­ցա­րա­նում տու­մե­ցի­ներն ապ­րում են սոսկ մի հույ­սով՝ վե­րա­դառ­նալ հա­րա­զատ տուն ու տեղ։ Ախր այն­տեղ են ծն­վել ու մի ամ­բողջ կյանք ապ­րել, այն­տեղ են ի­րենց ա­պու­պա­պե­րի շի­րիմ­նե­րը…
Երբ Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ար­մեն Ղահ­րա­մա­նյանն այ­ցե­լեց այն հո­ղա­տա­րածք, որ­տեղ աշ­խա­տում էր Հով­սեփ հայ­րի­կը և զրույ­ցի բռն­վեց նրա հետ, ման­կան նման ար­ցուն­քա­կալ­վե­ցին տա­րեց մար­դու աչ­քե­րը։ Ինչ­քան? զգա­յուն, ինչ­քա?ն խո­ցե­լի էր հա­րա­զատ տուն ու տե­ղից, հանդ ու քո­լից, օդ ու ջրից կտր­ված մար­դը։
Սա­կայն աշ­խա­տա­վոր մար­դը պա­րապ նս­տել չէր կա­րող և այս­տեղ՝ Աս­կե­րա­նում ևս նա շա­րու­նա­կում է աշ­խա­տել հո­ղի հետ։ Հոգ չէ, որ թշ­նա­մին գտն­վում է ըն­դա­մե­նը մի քա­նի մետր այն կողմ...
ՙՄիայն աշ­խա­տան­քի մեջ կա­րող եմ մո­ռա­նալ ան­դառ­նա­լի և ինձ կե­ղե­քող ցա­վը։ Մեկ վայր­կյա­նում թող­նել ա­մեն ինչ. անհ­նար է հա­մա­կերպ­վել այդ մտ­քի հետ, մո­ռա­նալ ա­րած-թո­ղածդ: Այս սուրբ հողն է, որ ապ­րեց­նում է ինձ, հույս ներ­շն­չում՚,- ա­սում է Հով­սեփ հայ­րի­կը և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նում ղե­կա­վա­րու­թյանն ի­րենց մշ­տա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լու հա­մար, ա­պա՝ վերց­նում բա­հը և լուռ շա­րու­նա­կում իր գոր­ծը:
Հողն իր տված ջրին ու գուր­գու­րան­քին է սպա­սում…