[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋՆԱՀԵՐԹԸ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԿԱՄ ԲԻԶՆԵՍԸ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 ՙԱր­ցախ­կաթ՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյու­նը, որ խոր­հր­դա­յին կա­թի գոր­ծա­րա­նի ի­րա­վա­հա­ջորդն է, վեր­ջին 3 տա­րում կա­րո­ղա­ցել է կաթ­նամ­թեր­քի մթեր­ման, ար­տադ­րու­թյան, մշակ­ման, ի­րաց­ման հար­ցե­րում ստեղծ­ված դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րել, շտ­կել մեջ­քը, կանգ­նել սե­փա­կան ոտ­քե­րի վրա, ա­վե­լին՝ ու­նե­նալ կա­յուն ե­կա­մուտ­ներ։ 2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մը փո­խեց ի­րո­ղու­թյուն­ներ, ինչ­պես բո­լոր, այն­պես էլ այս ո­լոր­տում։ Ար­ցա­խը, կորց­նե­լով տա­րածք­ներ, մե­ծա­քա­նակ ա­րո­տա­վայ­րեր ու ա­նաս­նագլ­խա­քա­նակ, ըն­կե­րու­թյան առջև ծա­ռա­ցան նոր խն­դիր­ներ, որ դժ­վա­րին այս ի­րա­վի­ճա­կում հա­ջո­ղու­թյամբ հաղ­թա­հար­վում են շնոր­հիվ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Ար­մո Հա­կո­բյա­նի ջան­քե­րի, ում հետ զրույ­ցը ներ­կա­յաց­նում ենք ստորև։

Նախ՝ հա­մա­ռոտ կեն­սագ­րու­թյուն. ծն­վել է Ստե­փա­նա­կեր­տում, 1972-ին։ Ա­վար­տել է քա­ղա­քի թիվ 3 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ 1990թ. ըն­դուն­վել է Երևա­նի գյու­ղատն­տե­սա­կան ա­կա­դե­միա­յի ա­նաս­նա­բու­ծա­կան բա­ժի­նը (առ­կա), որն ընդ­հատ­վել է սկս­ված ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով։ Մաս­նակ­ցել է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին: 1996-ին ա­վար­տել է ա­կա­դե­միան (հե­ռա­կա): Աշ­խա­տան­քի է ան­ցել գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նում` որ­պես նա­խա­րա­րի օգ­նա­կան։ 2005-ին հիմ­նել է իր սե­փա­կան բիզ­նե­սը՝ Տո­ղի ալ­րա­ղա­ցը, ո­րը մնա­ցել է թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ։ Հա­կո­բյա­նը եր­կու տա­րի ե­ղել է ՙԱր­մե­նիա՚ հյու­րա­նո­ցի, իսկ 2019-2020-2021թթ. ՙԱր­ցախ­կաթ՚ ըն­կե­րու­թյան տնօ­րե­նը։ Նշենք, որ 2019-ին ՙԱր­ցախ­կա­թը՚ ճա­նաչ­վել է լա­վա­գույն կաթ­նամ­թերք ար­տադ­րո­ղը Հա­յաս­տա­նում և ար­ժա­նա­ցել պատ­վոգ­րի։
-Նախ, մի քիչ պատ­մու­թյուն։ ՙԱր­ցախ­կա­թը՚ հիմ­նադր­վել է 2005թ.` որ­պես նախ­կին կա­թի գոր­ծա­րա­նի ի­րա­վա­հա­ջորդ։ Հիմ­նա­դիրն է ՙԿՈ­ԼՈ­ՅՈ ԼԻ­ՄԻ­ԹԻԴ՚ ՍՊԸ: Ի դեպ, ա­ռիթ է նշե­լու, որ հիմ­նադ­րի շնոր­հիվ է, որ թե­կուզ վնաս­նե­րով, բայց ըն­կե­րու­թյու­նը գոր­ծել է, ըն­կե­րու­թյու­նը պահ­պա­նել է աշ­խա­տա­տե­ղե­րը։ Ըն­կե­րու­թյան առջև ծա­ռա­ցած հիմ­նա­կան խն­դի­րը վեր­ջին շր­ջա­նում ի­րաց­ման ո­լոր­տում էր, այ­սինքն` ի­րաց­ման ծա­վալ­նե­րը խիստ փոքր էին։ Ա­մե­նօ­րյա տք­նա­ջան և ճիշտ կազ­մա­կերպ­ված աշ­խա­տան­քի շնոր­հիվ մեզ հա­ջող­վեց փո­խել ի­րաց­ման ծա­վալ­նե­րը, և ըն­կե­րու­թյու­նը սկ­սեց աշ­խա­տել շա­հույ­թով։ Միա­ժա­մա­նակ շու­կա­յում մր­ցու­նակ լի­նե­լու հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի, որ ար­տադ­րանքդ ու­նե­նա բարձր ո­րակ։ Հենց էն գլ­խից մենք սկ­սե­ցինք աշ­խա­տել ո­րա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րի վրա։ Շատ կարևոր էր նաև, որ ու­սում­նա­սի­րեինք շու­կան, իսկ կաթ­նամ­թեր­քի շու­կա­յում մր­ցակ­ցու­թյու­նը բա­վա­կա­նին մեծ է։ Վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րաց­ման ծա­վալ­նե­րը ա­ճել են 3 ան­գամ։ Իսկ բիզ­նե­սի մեջ վերջ­նա­կան ար­դյունք­նե­րը չափ­վում են ի­րաց­ման ծա­վալ­նե­րով։
-Զգաց­վում է, որ կո­լեկ­տի­վի հետ աշ­խա­տե­լու փորձ ու­նեք։
-Ի­հար­կե, ու­նեմ։ Ճիշտ է մեծ կեն­սագ­րու­թյուն չու­նեմ, բայց միշտ կո­լեկ­տիվ­նե­րի հետ եմ աշ­խա­տել, միշտ զբաղ­վել եմ բիզ­նե­սով։ Մարդ­կանց հետ աշ­խա­տե­լու փոր­ձը շատ է օգ­նում: Գոր­ծա­րա­նի յու­րա­քան­չյուր աշ­խա­տա­կից պետք է գի­տակ­ցի` ինչ է ա­նում, ին­չի հա­մար է ա­նում, ցա­վի ըն­կե­րու­թյան հա­մար։ Խոսքս հնա­ցած չհն­չի՝ ե­թե կո­լեկ­տիվ չկա, ու­րեմն գործ էլ չկա։

-Ու­րեմն, Ձեր կար­ծի­քով, ղե­կա­վար լի­նե­լու ա­ռա­ջին հատ­կա­նի­շը փորձ ու­նե­նալն է։
-Ան­պայ­ման։ Մեր դժ­բախ­տու­թյու­նը շատ ան­գամ կա­յա­նում է նրա­նում, որ ան­փորձ­նե­րին ո­լորտ է վս­տահ­վում, և դա է պատ­ճա­ռը, որ շատ ան­գամ գոր­ծը ձա­խող­վում է։ Ի­հար­կե, փոր­ձի հետ հա­մա­հա­վա­սար նաև գի­տե­լիք­ներ են պետք, ար­հես­տա­վար­ժու­թյուն է պետք։ Չմո­ռա­նամ նշել, որ աշ­խա­տան­քի հա­ջո­ղու­թյան մեջ մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի ազն­վու­թյու­նը, մարդ­կանց քո շուր­ջը հա­մախմ­բե­լը, ո­գեշն­չե­լը։
-Դժ­վար չէ՞ մթեր­ման հար­ցում ա­մե­նա­տար­բեր մարդ­կանց հետ գործ ու­նե­նա­լը։
- Ոչ։ Դժ­վա­րը այն դեպ­քում է լի­նում, ե­թե ու­զում ես խա­բել։ Ա­մե­նա­կարևո­րը վս­տա­հե­լի և պա­տաս­խա­նա­տու լի­նելն է, այս հար­ցում ես բծախն­դիր եմ։ Բիզ­նե­սում եր­կար մնա­լու ա­ռա­ջին պայ­մա­նը ազ­նիվ լի­նելն է։ 24 տա­րե­կա­նից ես գոր­ծա­րար ո­լոր­տի մեջ եմ։
-Պա­րոն Հա­կո­բյան, ո՞րն է Ձեր ըն­կե­րու­թյան ար­տադ­րան­քի ի­րաց­ման շր­ջա­նակ­նե­րը։
-Մեր ըն­կե­րու­թյու­նը Ար­ցա­խում կաթ­նամ­թերք է մա­տա­կա­րա­րում բա­նա­կին, դպ­րոց­նե­րին, ման­կա­պար­տեզ­նե­րին։ Մտ­նում ենք նաև Մեղ­րիի, Կա­պա­նի շու­կան, իսկ մինչև պա­տե­րազ­մը ինչ-որ չա­փով մա­տա­կա­րա­րել ենք նաև Երևա­նին։
-Խո­սենք ՙԱր­ցախ­կաթ՚-ի գոր­ծու­նեու­թյան մա­սին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում։
-Պա­տե­րազ­մի ա­մե­նա­դա­ժան օ­րե­րին 4-5 աշ­խա­տող ու­նեինք։ 50-հո­գա­նոց կո­լեկ­տի­վի գե­րակ­շիռ մա­սը կա­նայք են։ Աշ­խա­տել ենք ա­ռանց հան­գս­տյան օ­րե­րի։ Բնա­կա­նա­բար, աշ­խա­տող ձեռ­քի պա­կաս ենք ու­նե­ցել, և օգ­նու­թյան են հա­սել կա­մա­վոր­նե­րը։ Պա­տե­րազ­մա­կան դա­ժան պայ­ման­նե­րում օ­րա­կան մթե­րել ենք 4-5 տոն­նա կաթ, կա­րո­ղա­ցել ենք ար­տադ­րել պա­նիր, կաթ­նա­շոռ։ Ի­րա­կա­նաց­նում էինք բա­նա­կի, ինչ-որ չա­փով նաև բնակ­չու­թյան սպա­սար­կու­մը՝ նկուղ­նե­րում, ա­պաս­տա­րան­նե­րում, ի­հար­կե, անվ­ճար։ Ի­մի­ջիայ­լոց, ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­տե­ղե­րը և աշ­խա­տա­վար­ձերն այդ ա­միս­նե­րին և հե­տո պահ­պան­վել են։ Պա­տե­րազ­մից հե­տո կո­լեկ­տի­վը մեկ մար­դու պես վե­րա­դար­ձել է Ար­ցախ։
Նշեմ, որ օ­բյեկ­տիվ և հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով կա­թի մթեր­ման ծա­վալ­ներն այ­սօր կր­ճատ­ված են։ Ըն­կե­րու­թյու­նը այժմ ու­նի 50-60 տոն­նա կա­թի դե­ֆի­ցիտ։ Ի դեպ, մինչև պա­տե­րազ­մը մենք մթե­րում էինք 130-140 տոն­նա կաթ։
-Պա­րոն Հա­կո­բյան, հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում կաթ­նամ­թեր­քը եր­կու ան­գամ թան­կա­ցել է…
-Կնե­րեք, միայն՝ մեկ ան­գամ, այն էլ 6-7 տո­կո­սով։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մե­մա­տու­թյամբ մեզ մոտ կաթ­նամ­թեր­քը 20 տո­կո­սով է­ժան է։ Չմո­ռա­նամ նշել, որ կա­թի մթեր­ման գներն էլ են բարձ­րա­ցել մինչև 220 դրամ, բայց մենք ձգ­տում ենք պաշտ­պա­նել նաև սպա­ռող­նե­րի շա­հե­րը։
-ՙԱր­ցախ­կաթ՚-ը զար­գաց­ման ի՞նչ հե­ռան­կար­ներ ու­նի։
-Ծրագ­րեր, ի­հար­կե, կան։ Որ­պես­զի ար­տադ­րան­քի ծա­վալ­նե­րը կա­րո­ղա­նանք մե­ծաց­նել, պետք է վե­րա­զի­նել գոր­ծա­րա­նը։ Փա­թե­թա­վոր­ման, կաթ­նամ­թեր­քի վե­րամ­շակ­ման, հնո­ցի հետ կապ­ված նոր սար­քա­վո­րում­ներ ձեռք բե­րե­լու ծրա­գիր ու­նենք։ Հե­քի­մյան խիտ բնա­կեց­ված թա­ղա­մա­սում ՙԱր­ցախ­կաթ՚-ը շու­տով կբա­ցի եր­րորդ ֆիր­մա­յին նոր խա­նու­թը հրու­շա­կե­ղե­նի և կաթ­նամ­թեր­քի վա­ճառ­ման հա­մար։ Փոր­ձում ենք ըն­դա­ռաջ գնալ սպա­ռող­նե­րի պա­հան­ջար­կին, քա­նի որ մեր քա­ղա­քի բնա­կիչ­նե­րը սի­րում են կամ նա­խընտ­րում են օգ­տա­գոր­ծել օր­վա կաթ­նամ­թեր­քը, մինչ­դեռ դրա պահ­պան­ման ժամ­կե­տը 6-7 օր է։