[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՈՇ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խոր­հր­դա­րա­նում շա­րու­նակ­վում են 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի կա­տար­ման տա­րե­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րի քն­նար­կում­նե­րը։ Հա­մա­ձայն ժամ­կե­տա­ցան­կի՝ մա­յի­սի 31-ին տե­ղի ու­նե­ցավ ԱԺ ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հար­ցե­րի և ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը։ Նիս­տին, որ վա­րում էին նշ­ված գլ­խա­դա­սա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Վլա­դի­միր Կա­սյանն ու Ար­թուր Հա­րու­թյու­նյա­նը, ներ­կա էին ԱԺ նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը, պատ­գա­մա­վոր­ներ, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ։

Օ­րա­կար­գում ԱՀ ԱԺ ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում ընդգրկված ո­լորտ­նե­րի 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի հաշ­վետ­վու­թյուն­ներն էին։
ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը 2020-ի պե­տա­կան բյու­ջեով հատ­կաց­վել է 8 մլրդ 327 մլն 546 հա­զար դրամ։ Ա­վե­լի քան 62 հա­զար հա-ի վրա կա­տար­վել է ցանք­սե­րի դաշ­տա­յին հե­տա­զո­տու­թյուն և բու­սա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կի ու­սում­նա­սի­րու­թյուն։ ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նի խոս­քով՝ ծրագ­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար նա­խա­տես­ված էր 33 մլն 694 հա­զար դրամ, ո­րից կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 32 մլն 140 հա­զար դրամ։ Բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­ներ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ձեռք են բեր­վել 600 լիտր բլի­ֆոս­ֆատ հեր­բի­ցիդ՝ նա­խորդ տար­վա 10.000 լիտ­րի փո­խա­րեն։ 2020թ. մկ­նան­ման կր­ծող­նե­րի դեմ պայ­քա­րի հա­մար բյու­ջեով նա­խա­տես­ված թու­նա­նյու­թը ձեռք չի բեր­վել՝ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։
Բա­նա­խոսն անդ­րա­դար­ձավ գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի ա­ռան­ձին ճյու­ղե­րին և ստո­րա­բա­ժա­նում­նե­րին տար­բեր ծրագ­րե­րով հատ­կաց­ված գու­մար­նե­րին և դրանց կա­տա­րո­ղա­կա­նին։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ պե­տա­կան բյու­ջեի պա­հուս­տա­յին ֆոն­դի մի­ջոց­նե­րից ծախս­վել է 101 մլն 654 հա­զար դրամ։
ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան 2020 թվա­կա­նի կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պե­տա­կան պատ­վե­րով սկզբ­նա­կան շր­ջա­նում նա­խա­տես­ված էր 17 մլրդ 423 մլն դրամ։ Դեկ­տեմ­բե­րի 30-ի դրու­թյամբ այն կազ­մել է 24 մլրդ 296 մլն 668 հա­զար դրամ, այ­սինքն` ո­լոր­տին լրա­ցու­ցիչ հատ­կաց­վել է ևս 6 մլրդ 876 մլն դրամ։ ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ա­րամ Սարգ­սյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ 2020թ. կա­պի­տալ շի­նա­րա­րու­թյան ծրագ­րին լրա­ցու­ցիչ հատ­կաց­վել է. ԱՀ կա­ռա­վա­րու­թյան պա­հուս­տա­յին ֆոն­դից՝ 1 մլրդ 836 մլն 307 հա­զար դրամ, կա­ռա­վա­րու­թյան գույ­քի գն­ման ծախ­սե­րից՝ 71 մլն 205 հա­զար դրամ, քա­ղա­քա­ցիա­կան պաշտ­պա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրագ­րի ծախ­սե­րից՝ 97 մլն 464 հա­զար դրամ։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ 2020թ. կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պե­տա­կան պատ­վե­րը կազ­մել է 26 մլրդ 876 մլն 607 հա­զար դրամ, կա­տա­րո­ղա­կա­նը՝ 26 մլրդ 756 մլն 652 հա­զար դրամ, այ­սինքն՝ կա­տար­վել է 99,9 տո­կո­սով։ 2020-ին նա­խա­րա­րու­թյունն ստա­ցել է 490 քա­ղա­քա­ցու դի­մում, տրա­մադր­վել է 61 լի­ցեն­զիա, պատ­վիր­վել՝ 244 նա­խա­գիծ։

Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը միա­ժա­մա­նակ հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­րեց 2020թ. կա­պի­տալ ներդ­րում­նե­րի պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում կա­տար­ված աշ­խա­տանք­ներն՝ ըստ ո­լորտ­նե­րի։
ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Հայկ Խա­նու­մյա­նը ներ­կա­յաց­րեց պետ­բյու­ջեից յու­րա­քան­չյուր բնա­գա­վա­ռի հատ­կաց­ված գու­մար­ներն ու դրանց կա­տա­րո­ղա­կա­նը։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ է­ներ­գե­տի­կա­յի սուբ­սի­դա­վոր­ման հա­մար տա­րես­կզ­բին նա­խա­տես­ված է ե­ղել 2 մլրդ 800 մլն դրամ, սա­կայն ա­վե­լաց­վել է ևս 1,5 մլրդ դրամ։ 2020թ. Ար­ցա­խում ար­տադր­վել է 538 մլն կՎտ/ժամ է­լեկտ­րաէ­ներ­գիա, ո­րը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 2,37 տո­կո­սով կամ 59,3 կՎտ/ժամ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով։ ՀՀ է­լեկտ­րա­կան ցան­ցե­րին ա­ռաք­ված է­լեկտ­րաէ­ներ­գիան կազ­մել է 206 մլն կՎտ/ժամ, որն 121 մլն կՎտ/ժա­մով ա­վե­լին էր, քան նա­խորդ տա­րի։ Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սպա­ռու­մը կր­ճատ­վել է 10,5 տո­կո­սով կամ 41,4 մլն կՎտ/ժա­մով։ ՙՀայ­ռուս­գա­զարդ՚ ըն­կե­րու­թյու­նից ձեռք է բեր­վել 50,8 մլն խոր.մետր բնա­կան գազ, ո­րը նա­խորդ տար­վա հա­մե­մատ նվա­զել է 1,9 մլն խոր.մետ­րով։ Թե՜ է­լեկտ­րաէ­ներ­գիա, և թե՜ գազ մա­տա­կա­րա­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի մոտ կո­րուստ­ներն ա­ճել են ինչ­պես պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, այն­պես էլ ցան­ցե­րում կրած վնաս­նե­րի պատ­ճա­ռով։
2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բեր-նո­յեմ­բեր ա­միս­նե­րի հա­մար սպառ­ված գա­զի դի­մաց փոխ­հա­տուց­ման են­թա­կա գու­մա­րը կազ­մել է 250 մլն դրամ։
Նա­խա­րար Հ. Խա­նու­մյա­նը ներ­կա­յաց­րեց նաև մի շարք այլ ո­լորտ­նե­րի, այդ թվում՝ տրանս­պոր­տա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան, տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և ինք­նա­կա­ռա­վար­ման, ան­տառ­նե­րի կա­յուն կա­ռա­վար­ման, ըն­դեր­քի ու­սում­նա­սիր­ման ո­լորտ­նե­րի պետ­բյու­ջեով հատ­կա­ցում­ներն ու դրանց կա­տա­րո­ղա­կա­նը։