Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Պետբյուջեի հարկային մուտքերը գերակատարվել են ավելի քան 70 տոկոսով

Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված քառամսյա հարկային եկամուտներն ու տուրքերը 72,6 տոկոսով գերազանցել են պլանավորված ցուցանիշը։ Այս մասին Ազատ Արցախ-ը տեղեկացավ Պետական եկամուտների կոմիտեից։

Ինչպես մանրամասնեցին ՊԵԿ-ից Աաս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում, նախնական տվյալներով, Արցախի պետբյուջե է մուտքագրվել 10 միլիարդ 444,1 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված՝ 6 մլրդ 50 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 4 մլրդ 394,1 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 47 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 9 մլրդ 244,2 մլն դրամ:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 8 մլրդ 5,6 մլն դրամը կամ 76,7 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և  տոկոսների փոխհատուցման պետական ծրագրով, այս տարվա  մայիս ամսվա ընթացքում վերադարձվել է 94,7 մլն դրամի չափով գումար։