Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Հայտնի են կորցրած գյուղատնտեսական գույքի պետաջակցության նախնական չափերը

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով կորսված անասունների և մեղվաընտանիքների համար Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծով յուրաքանչյուր շահառուին կցուցաբերվի ոչ ավելի, քան ընդհանուր առմամբ 25 միլիոն դրամի չափով  ֆինանսական աջակցություն: 

Այս մասին ՙԱզատ Արցախ՚-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը:

Նրա հաղորդմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի բնակիչների կորսված անասնագլխաքանակի համար նախատեսվող աջակցության նախագծով` մասնավորապես խոշոր եղջերավոր անասունի 1 գլխի դիմաց կտրամադրվի 300 հազար դրամ, մանր եղջերավոր անասունների 1 գլխի դիմաց՝ 40 հազար դրամ, խոզի 1 գլխի դիմաց՝ 60 հազար դրամ, մեղվաընտանիքի (մեկ մեղվափեթակ) դիմաց՝ 50 հազար դրամ ֆինանսական աջակցություն:

Կառավարությունը աջակցություն  է նախատեսում նաև կորսված պտղատու այգիների համար՝ մասնավորապես մինչև 3 տարեկան 1 հեկտարի  դիմաց 2 մլն դրամի չափով, իսկ 3 և ավելի տարեկան պտղատու այգիների դիմաց` 3 մլն դրամ։ Մինչև 3 տարեկան խաղողայգու 1 հա-ի համար պետությունը կաջակցի  2,5 մլն դրամի չափով, իսկ 3 և ավելի տարեկան խաղողայգու համար՝ 3,5 մլն դրամով: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվելիք  աջակցության ընդհանուր գումարը նախատեսվում է  ոչ ավելի, քան 50 մլն դրամի չափով:

Կառավարության նախագծով աջակցություն է նախատեսվում նաև կորսված գյուղատնտեսական տեխնիկայի դիմաց՝ ոչ ավելի, քան 25 մլն դրամ:

Փոխնախարարն ընդգծեց, որ պետական աջակցությունը կտրամադրվի՝ հիմք ընդունելով համայնքների ղեկավարների և շրջվարչակազմերի ներկայացրած տվյալներն այն մասին, որ քաղաքացին նախքան պատերազմը տիրապետել է գյուղատնտեսական համապատասխան գույքի:

Նշված տվյալների հիման վրա Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի հայտատուներին կտրամադրի տեղեկանք, որում առկա տեղեկությունը համապատասխան մարմինների կողմից ենթարկվելու է լրացուցիչ ճշտման: