Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախում գործող ջերմոցների տնտեսվարողներին 20 միլիոն դրամի չափով պետական աջակցություն է ցուցաբերվել

Հանրապետությունում  գործող նվազագույնը 100 քառակուսի մետր մակերեսով ջեռուցվող և չջեռուցվող ջերմոցային տնտեսությունների աջակցության պետական  ծրագրով , ընդհանուր առմամբ, շահառուներին հատկացվել է շուրջ 20 միլիոն դրամ աջակցություն՝ 4,6 հեկտար ջերմոցի համար: Այս մասին <<Ազատ Արցախ>>-ը տեղեկացավ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։

Գերատեսչության աջակցության կարգերով Արցախում փոխհատուցվում է նաև նվազագույնը 2500 քառակուսի մետր մակերեսով, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսության հիմնման համար  կատարված ծախսերի 50 տոկոսը։

<<Այդպիսով Արցախի Հանրապետության կառավարությունը կխրախուսի Արցախում խոշոր ներդրումների իրականացումը՝ նվազեցնելով տեղում տնտեսական գործունեություն ծավալող անհատների ու կազմակերպությունների հնարավոր ռիսկերը>>,-նշում են Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից՝ ընդգծելով ոլորտի կարևորությունը՝ երկրի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև՝ եկամտաբերությունը,