Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ինչո՞վ է պայմանավորված որոշ ապրանքատեսակների գնաճն Արցախում

Արցախում 2020 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 26 ապրանքատեսակի միջին գների աճ և 2-ի գնանկում։

Ինչպես տեղեկացնում են Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, հետպատերազմյա ժամանակաշրջանում դիտարկվել է լայն սպառման  29 ապրանքատեսակ։

Արդյունքում՝ ներմուծվող և գերիշխող դիրք չունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվողշաքարավազ, ալյուր, ոսպ, բրինձ, հնդկաձավար ապրանքատեսակների մասով հիմնական, ոչ սեզոնային գնաճ է արձանագրվել։ Առանձին դեպքերում այդ ապրանքատեսակների գնաճը կազմել է մինչև 27,2 տոկոս։ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից պարզաբանել են, որ այս շուկաները մրցակցային են, առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: 

Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում արձանագրվել է  իրացվող՝ հավի ձու, ձեթ, սեղմված գազ, բենզին, դիզվառելիք և կաթնամթերք ապրանքատեսակների գնաճ։ Առանձին ապրանքատեսակների դեպքում գնաճը կազմել է մինչև 79,7 տոկոս: 

Հանձնաժողովը գնաճի հիմնավորվածությունը պարզելու նպատակով դիմել է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին՝ ներկայացնելու համապատասխան տեղեկատվություն, որի հիման վրա իրականացվել են ուսումնասիրություններ:

Մանրամասները՝ թերթի առաջիկա համարում։

ԱԱ