[ARM]     [RUS]     [ENG]

Շուշիի և Քաշաթաղի շրջաններում նույնպես գարնանացան է իրականացվել

Ի թիվս Հանրապետության մյուս շրջանների՝ գարնանացան է իրականացվում նաև Քաշաթաղի և Շուշիի շրջանների՝ Արցախի հսկողության ներքո գտնվող վարելահողերում: Ինչպես հայտնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ Հանրապետության շրջաններից ստացված օպերատիվ տվյալներով, հունիսի 14-ի դրությամբ, մասնավորապես Շուշիի շրջանի՝ Արցախի հսկողության ներքո գտնվող տարածքում ավելի քան 54 հեկտար գարնանացան է իրականացվել, իսկ Քաշաթաղում՝ մոտ 2 հա:

Հանրապետության շրջաններում ընդհանուր առմամբ իրականացվել է մոտ 5000 հա գարնանացան՝ այդ թվում նաև 2 102,8 հա՝ Ասկերանի, 1837,87 հա՝ Մարտակերտի և 999,64 հա՝ Մարտունու շրջաններում:

Մշակաբույսերից այս տարի հանրապետությունում իրականացված  գարնանացանի ցուցանիշներում գերակշռում են հացահատիկային՝ 2 339,1 հաՙ այդ թվում  21 հեկտարը Շուշիի շրջանում, և հատիկաընդեղենային մշակաբույսերը՝ 682,2 հա, որից 18,9 հա-ը Շուշիի շրջանում:

 Քաշաթաղի շրջանում գարնանացան մշակաբույսերից նախապատվությունը տրվել է կարտոֆիլին, բանջարեղենին ու հատիկաընդեղենին: