Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ԲԵՐ­ՔԱ­ՀԱ­ՎԱ­ՔԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­դեն ե­րեք օր է՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում մեկ­նար­կել են հացահատիկայինների բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը։ Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը, 2021 թվա­կա­նի բեր­քի տակ՝ հան­րա­պե­տու­թյան չորս շր­ջան­նե­րում (Աս­կե­րան, Մար­տա­կերտ, Մար­տու­նի և Շու­շի), առ­կա է 22 հա­զար 253 հեկ­տար հա­ցա­հա­տի­կի ցանքս, ո­րից 10 հա­զար 922 հա-ն՝ ցո­րեն, 9 հա­զար 779 հա-ն՝ գա­րի։ Այ­սօր­վա դրու­թյամբ բեր­քա­հա­վաքն ի­րա­կա­նաց­վում է եր­կու շր­ջա­նում՝ Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու։ Ար­դեն իսկ հնձ­ված է 248 հա բերք, ո­րից 35 հա ցո­րեն, 213 հա՝ գա­րի, 1552 հա՝ հաճար։ Ցո­րե­նի հա­մա­խառն բեր­քը կազ­մում է 47,5 տոն­նա, գա­րու՝ 171,3 տոն­նա (ընդ­հա­նու­րը՝ 218,8 տոն­նա)։

Նա­խա­րա­րի տե­ղա­կա­լի խոս­քով՝ այն տա­րածք­նե­րը, որ­տեղ ներ­կա­յում ի­րա­կա­նաց­վում է բեր­քա­հա­վա­քը, հար­թա­վայ­րա­յին են ու բա­վա­կա­նին չո­րա­յին՝ ե­րաշ­տի պատ­ճա­ռով, ուս­տի ցածր է նաև մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը։ Այս­պես, օ­րի­նակ, ցո­րե­նի մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը 1 հա-ի հաշ­վով կազ­մում է 13,6 ցենտ­ներ, գա­րու՝ 8,7 ցենտ­ներ։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ դաշ­տե­րում աշ­խա­տում է 16 կոմ­բայն, 5-ը՝ Մար­տա­կեր­տի, 11-ը՝ Մար­տու­նու։
ՙԱն­շուշտ, նման ցու­ցա­նիշ­նե­րը մեզ չեն բա­վա­րա­րում, բայց կան հա­ցա­հա­տի­կի տա­րածք­ներ, որ­տե­ղից բեր­քի բարձր ցու­ցա­նիշ­ներ ենք ակն­կա­լում՚,- ա­սաց Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը։ Նրա հա­վաստ­մամբ՝ առ­կա գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կան կբա­վա­րա­րի բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը ժա­մա­նա­կին ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։