[ARM]     [RUS]     [ENG]

Իրանից 6000 թև հավի ներկրման հայտ է ներկայացվել

Իրանի Իսլամական Հանրապետությունից 6000 թև «Լոհման բրաուն» ձվատու ցեղատեսակի 4,5 ամսական հավեր ներկրելու համար «GOLD EGG» ՍՊԸ-ն աջակցություն ստանալու նպատակով Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն հայտ է ներկայացրել` «Արցախի Հանրապետություն ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» ԱՀ կառավարության որոշման շրջանակում: Ինչպես տեղեկացրին Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից ընկերության տնօրեն Գեորգի Պողոսյանը թռչնաբուծական տնտեսություն է վարում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի Սունջիկա կոչվող տեղամասում և նախատեսում է առկա թռչունների գլխաքանակը համալրել տոհմային թռչնատեսակով:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանի, գերատեսչության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության ներկայացուցիչների կողմից արդեն ուսումնասիրվել է ֆերմայի տարածքը, ինչից հետո նրանք համոզմունք են հայտնել, որ առկա պայմանները լիովին համապատասխանում են ծրագրով սահմանված պահանջներին:

 «Կարևոր է նաև, որ ընտրված ցեղը շատ հեռանկարային է և ապահովում է մինչև 90 տոկոս ձվատվություն»,- ընդգծել է ԱՀ ԷԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը:

Ծրագրով նախատեսվում է ԱՀ ներկրվող տոհմային անասունների արժեքի 50 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի, քան 700 000 դրամ՝ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու,   50 000 դրամ՝ մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու, 200 000 դրամ՝ մեկ գլուխ խոզի, 5000-ից 15000 դրամ՝ մեկ թև թռչնի, 15 000 դրամ՝ մեկ գլուխ ճագարի, 35 000 դրամ՝ մեկ մեղվաընտանիքի հաշվարկով:

՛՛ԱԱ՛՛