[ARM]     [RUS]     [ENG]

Նվազեցվել են մի շարք ապրանքատեսակների գները

 

 

 

Պայ­մա­նա­վոր­ված ԱՄՆ դո­լա­րի փո­խար­ժե­քի նկատ­մամբ ՀՀ դրա­մի ար­ժեզ­րկ­մամբ և հաշ­վի առ­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վի վեր­լու­ծու­թյան ար­դյունք­նե­րը, ՙՍեղմ­ված գազ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող ըն­կե­րու­թյու­նը 2021 թվա­կա­նի հուն­վա­րին 5 դրա­մով բարձ­րաց­րել է 1 խմ սեղմ­ված գա­զի ի­րաց­ման գի­նը։ Ներ­կա­յում, հաշ­վի առ­նե­լով դո­լա­րի փո­խար­ժե­քի նկատ­մամբ ՀՀ դրա­մի արժևո­րու­մը, ըն­կե­րու­թյու­նը 5 դրա­մով նվա­զեց­րել է ի­րաց­ման գի­նը, որն այժմ նո­րից կազ­մում է 230 դրամ։

Ինչ­պես տե­ղե­կաց­րել են Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վից, մի շարք ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում գնա­գո­յաց­ման վեր­լու­ծու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի հի­ման վրա՝ գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող­նե­րին տր­ված զգու­շա­ցում­նե­րի (տն­տե­սա­կան պայ­ման­նե­րի փո­փո­խու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու վե­րա­բե­րյալ) ար­դյուն­քում գնան­կում է ար­ձա­նագր­վել նաև ՙԴիզ­վա­ռե­լիք՚ և ՙՀա­վի ձու՚ ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում։
Ներ­մուծ­վող մի շարք այլ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի (շա­քա­րա­վազ, ձեթ, ա­լյուր, կա­րագ և այլն) մա­սով ար­ձա­նագր­վել է հա­յաս­տա­նյան ի­րաց­ման գնե­րի նվա­զում, ին­չի ազ­դե­ցու­թյու­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում էա­պես նկա­տե­լի կլի­նի ման­րա­ծախ առևտրի ո­լոր­տում գոր­ծող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից նոր խմ­բա­քա­նակ­նե­րի ներ­մուծ­ման ար­դյուն­քում։