Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ՝ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախ­նա­կան տվյալ­նե­րով 2021 թվա­կա­նի 1-ին կի­սա­մյա­կի ըն­թաց­քում ԱՀ պե­տա­կան բյու­ջե մուտ­քագր­ված հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը և տուր­քե­րը կազ­մել են 12,956.0 մլն դրամ` պլա­նա­վոր­ված 8,100.0 մլն դրամ ցու­ցա­նի­շը գե­րա­զան­ցե­լով 60 տո­կո­սով կամ 4,856.0 մլն դրա­մով: ԱՀ պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի կո­մի­տեի՝ Վար­չա­րա­րու­թյան մե­թո­դա­բա­նու­թյան ըն­թա­ցա­կար­գե­րի և ի­րա­վա­կան ա­պա­հով­ման վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նա­կա­տար Տ. Առս­տա­մյա­նի խոս­քով՝ հա­վա­քագր­ված ե­կա­մուտ­նե­րը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ թե­րա­կա­տար­վել են 50 տո­կո­սով կամ պա­կաս է հա­վա­քագր­վել 12,930.5 մլն դրամ:

Հու­նիս ամ­սում ԱՀ պե­տա­կան բյու­ջե մուտ­քագր­ված հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը և տուր­քե­րը կազ­մել են 2,510.2 մլն դրամ` պլա­նա­վոր­ված 2,050.0 մլն դրամ ցու­ցա­նի­շը գե­րա­զան­ցե­լով 22.4 տո­կո­սով կամ 460.2 մլն դրա­մով: Նշ­ված ամս­վա ըն­թաց­քում հար­կա­յին մարմ­նում հաշ­վառ­վել է 88, լու­ծար­վել` 18 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ:
Կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից կա­տար­վել է 2 ստու­գում, ո­րի ար­դյուն­քում լրա­ցու­ցիչ հաշ­վարկ­վել են 7.2 մլն դրա­մի չա­փով հար­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներ:
Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­տար­վել է 109 ու­սում­նա­սի­րու­թյուն, այդ թվում` 56-ը` հս­կիչ-դրա­մարկ­ղա­յին մե­քե­նա­նե­րի ներ­դր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան, 33-ը` հար­կա­յին հաշ­վան­ցում­նե­րի և վե­րա­դար­ձի հիմ­նա­վոր­վա­ծու­թյան, 15-ը՝ վա­ճառ­քի ցու­ցադր­ված ապ­րան­քա­տե­սակ­նե­րի վրա գնա­պի­տակ­նե­րի առ­կա­յու­թյան և 5 այլ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ:
Հարկ վճա­րող­նե­րին սպա­սար­կող ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից ըն­դուն­վել և մշակ­վել է 6,192 հաշ­վարկ-հաշ­վետ­վու­թյուն, ո­րից է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով` 5,942:
Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րենս­գր­քով սահ­ման­ված կար­գով քնն­ված 3 վար­չա­կան գոր­ծով սահ­ման­վել է 900 հա­զար դրամ վար­չա­կան տու­գանք:
Է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­ման նպա­տա­կով հարկ վճա­րող­նե­րի հետ կնք­վել է 51 պայ­մա­նա­գիր:
Հի­պո­թե­քա­յին վար­կի սպա­սարկ­ման հա­մար վճար­ված տո­կոս­նե­րի գու­մար­նե­րի չա­փով վար­ձու աշ­խա­տող­նե­րի և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի կող­մից վճար­ված ե­կամ­տա­յին հար­կի գու­մար­նե­րի վե­րա­դար­ձի գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում հու­նիս ամ­սում կա­տար­վել է վե­րա­դարձ 7 վար­ձու աշ­խա­տո­ղի` 1.1 մլն դրա­մի չա­փով:
Հարկ վճա­րող­նե­րի ձեռ­նար­կա­տի­րա­կան վար­կե­րի (փո­խա­ռու­թյուն­նե­րի) և տո­կոս­նե­րի փոխ­հա­տուց­ման նպա­տա­կով վճար­ված հար­կե­րի գու­մա­րի վե­րա­դար­ձի ծրագ­րի շր­ջա­նա­կում կա­տար­վել է 6.3 մլն դրամ գու­մա­րի չա­փով վե­րա­դարձ:
Ե­ռամ­սյա ժամ­կե­տով հար­կա­յին ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վե­լու նպա­տա­կով գոր­ծու­նեու­թյու­նը նոր սկ­սող 8 հարկ վճա­րող­նե­րի տրա­մադր­վել են հա­վաս­տագ­րեր։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ռե­զի­դենտ ոչ պե­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րին տրա­մադր­վող պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցառ­ման շր­ջա­նա­կում հաշ­վե­տու ամ­սում ե­կամ­տա­յին հար­կի չա­փով ա­ջակ­ցու­թյուն է տրա­մադր­վել 969 հարկ վճա­րո­ղի` շուրջ 266 մլն դրամ գու­մա­րի չա­փով:
ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2021 թվա­կա­նի ապ­րի­լի 19-ի ո­րոշ­ման հա­մա­ձայն՝ հաշ­վե­տու ամ­սում մեկ­նար­կել է 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով կրած նյու­թա­կան վնա­սի չա­փի վե­րա­բե­րյալ տե­ղե­կանք տրա­մադ­րե­լու նպա­տա­կով դի­մում­նե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցը, ո­րի շր­ջա­նա­կում տրա­մադր­վել է 97 տե­ղե­կանք, մերժ­վել՝ 3 դի­մում:
ԱՀ ՊԵԿ նա­խա­գա­հի հրա­ման­նե­րով սահ­ման­վել է ՙՌո­յալ­թի վճա­րո­ղի կող­մից 2021 թվա­կա­նի ռո­յալ­թիի կան­խավ­ճա­րի մե­ծու­թյունն ինք­նու­րույն ո­րո­շե­լու մա­սին՚ հայ­տա­րա­րու­թյան ձևը, փո­փո­խու­թյուն­ներ կա­տար­վել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի կո­մի­տեի աշ­խա­տա­կազ­մի կա­ռուց­ված­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կա­նո­նադ­րու­թյուն­նե­րում:
Ու­սում­նա­սիր­վել են պե­տա­կան կա­ռա­վար­ման այլ մար­մին­նե­րի կող­մից ներ­կա­յաց­ված ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծե­րը և տր­վել ա­ռա­ջար­կու­թյուն­ներ:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հար­կա­յին մար­մին­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում եր­կու կա­ռույց­նե­րի միջև ի­րա­կա­նաց­վել են ԱՀ հարկ վճա­րող­նե­րի կող­մից ՀՀ մաք­սա­յին սահ­մա­նով կա­տար­ված ներ­մու­ծում­նե­րի, ար­տա­հա­նում­նե­րի, ՀՀ և ԱՀ սու­բյեկտ­նե­րի միջև ի­րա­կա­նաց­ված գոր­ծարք­նե­րի, ա­նուղ­ղա­կի հար­կե­րի հաշ­վան­ցում­նե­րի, ինչ­պես նաև հարկ­ման հիմք հան­դի­սա­ցող այլ փաս­տաթղ­թե­րի ու տե­ղե­կու­թյուն­նե­րի փո­խա­նակ­ման աշ­խա­տանք­ներ: