Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լուսինե ԴԱՇՅԱՆ

Հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վաքն ըն­թաց­քի մեջ է, ձեռ­նարկ­վում են բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը հր­դե­հավ­տանգ շր­ջա­նում բեր­քա­հա­վաքն ան­կո­րուստ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։

ԱՀ ՆԳՆ ար­տա­կարգ ի­րավ­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան Մար­տու­նու շր­ջա­նա­յին ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի բաժ­նի հր­շեջ փր­կա­րա­րա­կան մա­սի պետ Վահ­րամ Սա­ղյա­նի հետ զրույ­ցի ըն­թաց­քում տե­ղե­կա­ցանք, որ հու­նի­սի 16-ից հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քի պահ­պան­մա­նը միտ­ված հա­կահր­դե­հա­յին կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րից ել­նե­լով՝ շր­ջա­նում տե­ղա­կայ­ված է եր­կու հա­կահր­դե­հա­յին հե­նա­կետ՝ Սպի­տա­կա­շե­նի և Բեր­դա­շե­նի տա­րածք­նե­րում։ Այս­տեղ շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն են ի­րա­կա­նաց­նում Մար­տու­նու շր­ջա­նա­յին ԱԻ բաժ­նի ՀՓՄ-ի անձ­նա­կազ­մը՝ ու­ժե­ղաց­ված ռե­ժի­մով: Անձ­նա­կազմն անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­նում` հր­դեհ­նե­րի կան­խար­գել­ման, հր­դեհ­նե­րի դեպ­քում` հր­դե­հա­շիջ­ման, վթա­րափր­կա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի, բեր­քա­հա­վա­քի ըն­թաց­քում` հա­տուկ հր­շեջ մի­ջո­ցա­ռում­նե­րի պատ­շաճ մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­ման, հր­շեջ փր­կա­րա­րա­կան տեխ­նի­կան սար­քին վի­ճա­կում պա­հե­լու, բնակ­չու­թյան շր­ջա­նում հա­կահր­դե­հա­յին բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ: Հե­նա­կե­տե­րում առ­կա են գու­թա­նով տրակ­տոր­ներ, ո­րոնք օգ­տա­գործ­վում են հր­դե­հա­շիջ­ման աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման ժա­մա­նակ։ Մար­տու­նու ՀՓՄ-ի անձ­նա­կազ­մը զբաղ­վում է նաև չպայ­թած զենք-զի­նամ­թեր­քի վնա­սա­զերծ­մամբ, ո­րոնք հայտ­նա­բեր­վում են դաշ­տե­րում, ան­տա­ռա­ծած­կույթ­նե­րում։ Հու­նի­սի 1-ից մինչև հու­լի­սի 14-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում շր­ջա­նում ար­ձա­նագր­վել է հր­դե­հի 40 դեպք` ան­ցած տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի 60-ի հա­մե­մատ։ Բռնկ­ված հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռով Ճար­տա­րի ՙՂու­րու­սու՚ կոչ­վող տա­րած­քում այր­վել է 1.2հա, Գի­շի հա­մայն­քում՝ 0.5 հա, Բեր­դա­շեն հա­մայն­քի տա­րած­քում ` 6.55հա հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի դաշ­տեր։ Մար­տու­նու Աբ­րի­կա­վան թա­ղա­մա­սում գտն­վող նռան այ­գում բռնկ­ված հր­դե­հից վնաս­վել է 270 ծառ։
Հիմ­նա­կա­նում հր­դեհ­նե­րը բռնկ­վում են հա­կա­ռա­կոր­դի կող­մից, բնակ­չու­թյան ան­փույթ վե­րա­բեր­մուն­քի, հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի հա­մար օգ­տա­գործ­վող տեխ­նի­կա­յի ան­սար­քու­թյան, է­լեկտ­րա­լա­րի կարճ միաց­ման և այլ` տար­բեր պատ­ճառ­նե­րով։
Մար­տու­նու ՀՓՄ-ի պե­տը նշում է, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը պահ­պան­վում է տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ և հա­մա­տեղ աշ­խա­տանք է կա­տար­վում։
Կոչ է ա­նում բնակ­չու­թյա­նը՝ հր­դե­հավ­տանգ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պահ­պա­նել զգո­նու­թյուն` անվ­տան­գու­թյան բո­լոր կա­նոն­նե­րը հր­դեհ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ներգ­րավ­վել հր­դե­հա­մար­ման աշ­խա­տանք­նե­րին, կա­տա­րել հա­մախ­մբ­ված աշ­խա­տանք` բա­վա­րար ար­դյունք ու­նե­նա­լու հա­մար։