Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՁՄԵՐՈՒԿԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՃՅՈՒՂ

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 

Մար­տու­նու շր­ջա­նում այս տա­րի բա­վա­կա­նին ա­վե­լա­ցել են ձմե­րու­կի մշա­կու­թյան ցան­քա­տա­րածք­նե­րը։

Բո­րիս Սա­հա­կյա­նը Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ է։ Մոտ 20 տա­րի է ըն­տա­նի­քով զբաղ­վում են ձմե­րու­կի մշա­կու­թյամբ։ Մինչև Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մը գոր­ծու­նեու­թյուն էին ծա­վա­լում Ակ­նա­յի տա­րած­քում։ Պա­տե­րազ­մից հե­տո ո­րո­շե­ցին կր­կին ձմե­րուկ ա­ճեց­նել՝ վա­րե­լա­հող վար­ձա­կա­լե­լով Մար­տու­նու քա­ղա­քա­մերձ տա­րած­քում, որ­տեղ առ­կա են նպաս­տա­վոր բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը։
Աշ­խա­տանք­նե­րը սկ­սել են փետր­վար ամ­սից, սար­քել են ջեր­մոց­նե­րը, տե­ղում ա­ճեց­րել սա­ծիլ­նե­րը։ Սա­ծիլ­նե­րը տե­ղադ­րել են մար­տի սկզ­բին։ Ծախ­սերն ու աշ­խա­տան­քը շատ էին, բայց կարևոր էր գոր­ծի մեջ մնալ, բնակ­չու­թյա­նը սե­փա­կան ար­տադ­րանք մա­տու­ցել, ինչն օգ­նում է նաև հաղ­թա­հա­րե­լու հետ­պա­տե­րազ­մա­կան դեպ­րե­սիան։ Ցանք­սը 11հա-ից քիչ ա­վե­լի է, ո­րը, կա­րե­լի է ա­սել, կո­լեկ­տիվ փոք­րիկ տն­տե­սու­թյուն է՝ բաղ­կա­ցած 6 հո­գուց։
Ակ­նա­յի տա­րած­քի հա­մե­մատ տար­բե­րու­թյունն այն­քան էլ մեծ չէ։ Ակ­նա­յի տա­րած­քում մշա­կե­լու գոր­ծում ար­դեն հմ­տա­ցած էին, մինչ­դեռ այս­տեղ ժա­մա­նակ էր պետք սկ­սե­լու և հար­մար­վե­լու հա­մար։ Ցանք­սի աշ­խա­տանք­նե­րը հա­մե­մա­տա­բար ուշ են սկ­սել, ին­չը, բնա­կա­նա­բար, իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցել է։
Այս տար­վա խն­դի­րը նրա­նում է, որ ներ­դր­վեց նոր՝ ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կարգ, ո­րին ան­ծա­նոթ էին, քա­նի որ նախ­կի­նում մշա­կում էին ա­կո­սա­յին ե­ղա­նա­կով։ Բայց սեղմ ժամ­կե­տում ա­մեն ինչ կար­գա­վոր­վեց։
Ո­ռոգ­ման աշ­խա­տանք­նե­րը սկ­սել են սա­ծիլ­նե­րը տե­ղադ­րե­լու ժա­մա­նակ՝ գե­նե­րա­տո­րի օգ­նու­թյամբ, ո­րի տրա­մադր­ման հար­ցում օգ­նել է Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգն ա­վե­լի հեշտ աշ­խա­տանք է են­թադ­րում։ Աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­րել են սե­փա­կան մի­ջոց­նե­րով և ու­ժե­րով՝ ա­ռանց ա­ջակ­ցու­թյան։
Ձմե­րու­կի մշա­կու­թյան 10-ա­մյա փորձ ու­նե­ցող Բո­րիսն աշ­խա­տում է հոր հետ, ում փոր­ձը կրկ­նա­կի ա­վե­լին է։ Բա­ցի 6 սե­փա­կա­նա­տե­րե­րից, մշակ­ման աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված է ևս 6 հո­գի։ Ա­սում է՝ տղա­ներն ի­րենց ըն­կեր­ներն են, ով­քեր սի­րով են օգ­նում։ Ցա­վոք, աշ­խա­տու­ժի խն­դիր ա­մե­նուր կա, ի­րենք ևս ու­նեն, բայց տղա­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ աշ­խա­տանք­նե­րը ժա­մա­նա­կին կազ­մա­կերպ­վում են։
Հու­նի­սի 20-ին ար­դեն ա­ռա­ջին բեր­քը վա­ճառ­քի են հա­նել։ Ճիշտ է, բեր­քատ­վու­թյու­նը բարձր չէ, բայց ար­դա­րաց­նում է ներդ­րում­նե­րը։ Ի­րաց­ման խն­դիր չու­նեն, ու­նեն ի­րենց հիմ­նա­կան գնորդ­նե­րը, ում հետ աշ­խա­տում են տա­րի­ներ ի վեր։
Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն ա­ռայժմ չեն ստա­ցել, բայց տվյալ­նե­րը ներ­կա­յաց­ված են, խոս­տա­ցել են։ Ա­մեն ինչ կա­տար­վում է սե­փա­կան մի­ջոց­նե­րով։ Հո­ղա­գոր­ծը նշում է՝ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը ժա­մա­նա­կին պի­տի տրա­մադր­վի։ Ե­թե չտ­րա­մադր­վի էլ, միևնույնն է, ի­րենց ու­ժե­րով կշա­րու­նա­կեն կազ­մա­կեր­պել մշա­կու­թյու­նը։