Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՆՉՊԵՍ ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ 

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է տեղեկանքներ տրամադրել Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին՝ կորուսյալ այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Հայրապետյանը, տեղեկանքը տրվում է համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա: Նրա խոսքով՝ հուլիսի 14-ի դրությամբ, ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրվել է 3693 տեղեկանք, այդ թվում՝ 941-ը կորուսյալ այգիների, 2428-ը՝ անասնագլխաքանակի ու մեղվափեթակների և 324-ը՝ գյուղատնտեսական տեխնիկայի ու սարքավորումների վերաբերյալ:
Գ. Հայրապետյանի հավաստմամբ՝ կորուսյալ այգիների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը հուլիսի 14-ից մեկնարկել է նաև Երևանում՝ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված մեր հայրենակիցների համար դրանց ձեռքբերումն առավել մատչելի դարձնելու նպատակով:
ՙԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն ու նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանն օրերս Երևանում, հանդիպել են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ և քննարկել ՙ2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին՚ ԱՀ կառավարության որոշման շրջանակում ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիներին՝ այգիների ու անասնագլխաքանակի կորուստների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման հարցը, որի արդյունքում էլ մեկնարկել է վերոնշյալ գործընթացը՚,- ասաց Գոհար Հայրապետյանը։