[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿՆՊԱՍՏԻ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Խնա­պա­տի տոհ­մա­յին կա­յա­նում ՙՀա­կա­ման­րէա­յին հատ­կու­թյամբ օժտ­ված պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րով ա­նաս­նա­կե­րե­րի (սի­լո­սի) հարս­տաց­ման նոր տեխ­նո­լո­գիա­յի մշա­կում՚ գի­տա­կան ծրագ­րի փորձ­նա­կան կի­րառ­ման նպա­տա­կով սի­լո­սաց­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել, ո­րին ներ­կա էր նաև Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի գի­տաշ­խա­տող­նե­րի խում­բը՝ կա­ռույ­ցի ղե­կա­վար Ա­նյու­տա Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

ՙՇատ տն­տե­սու­թյուն­նե­րի ներ­կա­յիս վի­ճա­կը չի թույ­լատ­րում ար­տադ­րել ճիշտ քա­նա­կու­թյամբ և լավ, ո­րա­կով կե­րեր (սի­լոս, խոտ, հա­ցա­հա­տիկ): Ա­նաս­նա­կե­րե­րի բեր­քա­հա­վա­քի, ինչ­պես նաև հե­տա­գա պահ­պան­ման գոր­ծըն­թա­ցում կե­րե­րի կո­րուս­տը կազ­մում է ա­վե­լի քան 30%, ուս­տի բարձ­րո­րակ կե­րե­րի բեր­քա­հա­վաքն ու պահ­պա­նու­մը ա­նաս­նա­բու­ծու­թյան կարևո­րա­գույն խն­դիր­նե­րից է: Զար­գա­ցող եր­կր­նե­րում գյու­ղատն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րում ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն է հատ­կաց­վում ման­րէ­նե­րի կամ դրանց կեն­սա­գոր­ծու­նեու­թյան ար­գա­սիք­նե­րի օգ­տա­գործ­մա­նը: Գի­տու­թյան մեջ մշակ­վել են ա­նաս­նա­կե­րե­րի բազ­մա­թիվ ար­դյու­նա­վետ տեխ­նո­լո­գիա­ներ՝ օգ­տա­գոր­ծե­լով կեն­սա­բա­նա­կան մի­ջոց­ներ՚,- ա­սաց Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի փոխտ­նօ­րեն Արև Իս­րա­յե­լյա­նը։
Ըստ ե­րի­տա­սարդ գի­տաշ­խա­տո­ղի՝ ա­ռա­վել ա­ռա­ջա­դեմ տեխ­նո­լո­գիա­նե­րի շար­քում է գտն­վում խո­տա­բույ­սե­րի սի­լո­սա­ցու­մը՝ կաթ­նաթթ­վա­յին բակ­տե­րիա­նե­րի (ԿԹԲ) օգ­տա­գործ­մամբ:
ՙՄեր կող­մից մշակ­վել է հա­կա­ման­րէա­յին հատ­կու­թյամբ օժտ­ված պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րով ա­նաս­նա­կե­րե­րի (սի­լոս) հարս­տաց­ման տեխ­նո­լո­գիա, ո­րի ար­դյուն­քում կաթ­նաթթ­վա­յին բակ­տե­րիա­նե­րի հի­ման վրա ստեղծ­ված կեն­սա­պահ­պա­նիչ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը լիո­վին անվ­տանգ է թե՜ սի­լո­սա­ցու­մը ի­րա­կա­նաց­նող անձ­նա­կազ­մի և թե՜ օգ­տա­գոր­ծող կեն­դա­նի­նե­րի հա­մար, քա­նի որ դրանք ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են օգ­տա­կար ման­րէ­ներ և չեն պա­րու­նա­կում թու­նա­վոր բա­ղադ­րիչ­ներ՚,- ա­սաց Ա. Իս­րա­յե­լյա­նը։ Նրա խոս­քով՝ կաթ­նաթթ­վա­յին ման­րէ­նե­րը չեն ար­գե­լա­փա­կում սի­լո­սում ըն­թա­ցող բնա­կան կեն­սա­բա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը, այլ միայն կար­գա­վո­րում և ուղ­ղոր­դում են դրանք: Ուս­տի, պրո­բիո­տիկ կաթ­նաթթ­վա­յին ման­րէ­նե­րով հարս­տաց­ված ա­նաս­նա­կե­րե­րը չեն պա­րու­նա­կում նիտ­րատ­ներ և հա­մար­վում են է­կո­լո­գիա­պես մա­քուր ար­տադ­րանք, բա­ցի դրա­նից, ճն­շում են ան­ցան­կա­լի ման­րէա­բա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը (քայ­քա­յու­մը), ին­չի շնոր­հիվ նվա­զում է սնն­դա­նյու­թե­րի կո­րուս­տը և ստաց­վում է ա­վե­լի բարձր ո­րա­կի կեր: Պրո­բիո­տիկ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը նաև նպաս­տում է կեն­դա­նու ֆի­զիո­լո­գիա­կան և վար­քա­յին վի­ճա­կի բա­րե­լավ­մա­նը` վե­րա­կանգ­նե­լով ա­ղի­քա­յին միկ­րոֆ­լո­րա­յի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը, և այդ­պի­սով հան­դես է գա­լիս որ­պես ա­ռող­ջու­թյու­նը կար­գա­վո­րող գոր­ծոն­նե­րից մե­կը, ո­րը դրա­կան է ազ­դում ար­տադ­րան­քի ո­րա­կի բարձ­րաց­ման վրա, և անվ­տանգ է թե՜ ման­րէա­բա­նա­կան և թե՜ քի­միա­կան տե­սան­կյու­նից:
ՙՄեր նպա­տա­կը ա­նաս­նա­կե­րե­րը պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րով հարս­տաց­նելն է: Կենտ­րո­նի կող­մից կա­տար­ված ո­րոշ հե­տա­զո­տու­թյուն­ներ ցույց են տվել, որ պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րի հա­վե­լու­մից հե­տո սի­լո­սի մեջ սպի­տա­կու­ցի կեն­սա­զանգ­վա­ծը նույն­պես ա­վե­լա­նում է: Սո­վո­րա­կան սի­լո­սաց­ման ժա­մա­նակ սնն­դա­նյու­թե­րի կորս­տի տո­կո­սը կազ­մում է մոտ 10-15 %, իսկ պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րով հարս­տաց­նե­լուց հե­տո այն նվա­զում է 5%-ի չա­փով: Քա­նի որ ման­րէ­ներն օժտ­ված են հա­կա­ման­րէա­յին հատ­կու­թյամբ, դրանք կա­րող են ո­րոշ հա­կա­բիո­տիկ­նե­րի փո­խա­րեն օգ­տա­գործ­վել հարս­տաց­ված ա­նաս­նա­կե­րե­րի մեջ. այն օգ­տա­կար է ինչ­պես ա­նա­սուն­նե­րի, այն­պես էլ վեր­ջին­նե­րիս մսի օգ­տա­գործ­ման պա­րա­գա­յում: Հա­կա­բիո­տիկ­նե­րը, օգ­տա­գործ­ման դեպ­քում, պահ­պան­վում են կեն­դա­նի­նե­րի օր­գա­նիզ­մում, հե­տա­գա­յում դրանք մու­տա­ցիա­յի են են­թարկ­վում նաև մար­դու օր­գա­նիզ­մում, ո­րը կա­րող է հան­դի­սա­նալ մի շարք հի­վան­դու­թյուն­նե­րի սկիզբ: Ստաց­ված սի­լոսն ու­նի յու­րա­հա­տուկ հոտ և գույն: Այդ սի­լոսն օգ­տա­գոր­ծե­լու շնոր­հիվ բարձ­րա­նում է նաև կեն­դա­նու կաթ­նատ­վու­թյու­նը, բա­ցի այդ, պրո­բիո­տիկ ման­րէ­նե­րի կի­րա­ռումն ա­նաս­նա­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս բարձ­րաց­նել ցլիկ­նե­րի վե­րար­տադ­րո­ղա­կան հա­մա­կար­գը։
Մեր ցան­կու­թյունն է, որ Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նում հե­տա­զոտ­վող յու­րա­քան­չյուր գի­տա­կան թե­մա իր կի­րա­ռու­թյու­նը գտ­նի երկ­րի տն­տե­սու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­լոր­տում և նպաս­տի դրա զար­գաց­մա­նը՚,- ման­րա­մաս­նեց ծրագ­րի ղե­կա­վար, Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ա­նյու­տա Սարգ­սյա­նը:
Գի­տա­կան ծրագ­րի ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­ված փոր­ձին ներ­կա էր նաև ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան փոխ­նա­խա­րար Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը։