[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում գործող բանկերի տրամադրած վարկերի ցուցանիշն աճել է

 

Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 58 միլիարդ 8,4 մլն դրամ, որը նախորդ ամսվա նկատմամբ աճել 2.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 73.7 տոկոսով, իսկ: Այս մասին հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 26.6 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 82.3 տոկոսով: Ներգրավված ավանդները 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 138 մլրդ 912.1 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը նվազել է 1.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.7 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 71.2տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 24,5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 4,3 տոկոսը` նպատակային ավանդները: