Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՙԱՎՐՈՐԱ՚-Ի ՙԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ՚ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան Ար­ցա­խի գրա­սե­նյա­կում ամ­փոփ­վել են ՙԳոր­ծըն­կե­րու­թյուն հա­նուն Ար­ցա­խի՚ նա­խա­ձեռ­նու­թյան ա­ռա­ջին փու­լի աշ­խա­տանք­նե­րը, վեր հան­վել խն­դիր­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են ըն­թաց­քում։

Ար­ցա­խի հետ­պա­տե­րազ­մա­կան վե­րա­կան­գն­մա­նը, սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը նպաս­տե­լու՝ՙԱվ­րո­րա՚-ի մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ծրագ­րե­րին ա­վե­լի քան 60 գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պու­թյուն է միա­ցել։ ՙԳոր­ծըն­կե­րու­թյուն հա­նուն Ար­ցա­խի՚ նա­խա­ձեռ­նու­թյան ա­ռա­ջին քն­նար­կու­մը կա­յա­ցել էր դեռևս 2021թ. մա­յի­սի 2-ին՝ Դի­լի­ջա­նի մի­ջազ­գա­յին դպ­րո­ցում։
ՙԵ­թե պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից և դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո մենք գոր­ծում էինք զուտ ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րով, խն­դիր­նե­րին ար­ձա­գան­քե­լով, ա­պա դրա­նից հե­տո, շա­րու­նա­կե­լով աշ­խա­տել մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, կա­րո­ղա­ցանք միա­սին այդ ար­ձա­նագր­ված ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րին ուղղ­ված նա­խագ­ծեր ստա­նալ։ Սա շատ ոգևո­րիչ է, ո­րով­հետև, ե­թե այն ժա­մա­նակ չու­նեինք գո­նե մեկ մշակ­ված ծրա­գիր, այ­սօր ու­նենք շուրջ 70 նա­խա­գիծ՚,- նշեց ՙԱվ­րո­րա՚ հու­մա­նի­տար նա­խա­ձեռ­նու­թյան ֆի­նան­սա­կան տնօ­րեն Զա­րու­հի Հայ­րա­պե­տյա­նը՝ հա­վե­լե­լով, որ Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած քն­նարկ­ման նպա­տա­կը՝ նա­խագ­ծե­րի ու ար­ձա­նագ­րած ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը, ա­մե­նա­կարևոր­ներն ա­ռանձ­նաց­նելն է, որ­պես­զի և՜ Ավ­րո­րան, և՜ մյուս դո­նոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նան ար­ձա­գան­քել այդ նա­խագ­ծե­րի հայ­տե­րին։
ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան Ար­ցա­խի ծրագ­րե­րի ղե­կա­վար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, անդ­րա­դառ­նա­լով ա­ռա­ջին փու­լի աշ­խա­տանք­նե­րին, նշեց, որ դրանք ըն­թա­նում են սպաս­վա­ծից ար­դյու­նա­վետ, և ար­դեն իսկ առ­կա են ինչ­պես հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, այն­պես էլ ծրագ­րե­րի նոր ա­ռա­ջարկ­ներ։
Նա քն­նարկ­ման ներ­կա­յաց­րեց նաև մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան ծրագ­րե­րին միա­նա­լու 50 և ա­վե­լի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի՝ այդ թվում նաև մի­ջազ­գա­յին, ներ­կա­յաց­րած ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի՝ զար­գաց­ման ծրագ­րե­րի գծով խոր­հր­դա­կան, Impact Hub Yerevan հիմ­նադ­րա­մի հա­մա­հիմ­նա­դիր և խոր­հր­դի նա­խա­գահ Վա­հե Քեուշ­գե­րյանն ա­ռանձ­նաց­րեց Ար­ցա­խի տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­ման և զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Նրա խոս­քով՝ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան՝ մաս­նա­վո­րա­պես կա­րի ար­տադ­րա­մա­սե­րի և այլ­նի, գոր­ծու­նեու­թյան վե­րա­կանգ­նու­մը։ Ըստ Քեու­գե­րյա­նի, հա­մա­պա­տաս­խան ծրագ­րի ի­րա­գործ­ման դեպ­քում, մոտ 200-300 աշ­խա­տա­տեղ կս­տեղծ­վի՝ ոչ թե մի քա­նի ամս­վա, այլև ամ­բողջ տար­վա հա­մար։
Քեուշ­գե­րյա­նը, ով հա­մա­կար­գում էր Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած քն­նարկ­ման տն­տե­սա­կան զար­գաց­ման աշ­խա­տա­րա­նը, նշեց, որ ար­դեն իսկ աշ­խա­տում են 4 նա­խագ­ծի ուղ­ղու­թյամբ՝ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն ու­նե­նա­լով գոր­ծա­րան­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման ծրա­գի­րը կյան­քի կո­չե­լը։ Ար­դեն վերջ­նա­կան փու­լում է Ար­ցա­խում կա­րի գոր­ծա­րա­նի վե­րա­գոր­ծար­կու­մը, որ­տեղ վրան­ներ են կար­վե­լու։ Ա­ռա­ջին նմուշ­նե­րը պատ­րաստ են։
Ամ­փո­փե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան աշ­խա­տա­րա­նի քն­նար­կում­ներն ու աշ­խա­տանք­նե­րը՝ հա­մա­կար­գող Ա­րա Բաբ­լո­յա­նը խն­դիր­նե­րից ա­ռանձ­նաց­րեց պա­տե­րազ­մի հետևան­քով մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժի կո­րուստն ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րին հասց­ված վնա­սը, միջ­հա­մայն­քա­յին և միջ­պե­տա­կան հա­ղոր­դակց­ման հար­ցե­րը, բու­ժօգ­նու­թյան ո­րակն ու ֆի­նան­սա­վոր­ման նոր մո­դել­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
-Խն­դիր­նե­րի մեծ մա­սը եր­կա­րատև կար­գա­վոր­ման կա­րիք ու­նի,-ա­սաց Ա­րա Բաբ­լո­յա­նը՝ հա­վե­լե­լով, որ կան նաև ա­ռաջ­նա­հերթ ու ան­հա­պաղ լու­ծում պա­հան­ջող՝ մաս­նա­վո­րա­պես նաև մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժի խն­դիր­ներ։
ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը նշեց, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի և դրանց լուծ­ման ուղ­ղու­թյամբ բա­րե­փո­խում­ներ և աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում։
Սո­ցիա­լա­կան ո­լոր­տի խն­դիր­նե­րին անդ­րա­դար­ձավ Հա­յաս­տա­նի սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Մի­րա Ան­տո­նյա­նը։ Նրա խոս­քով՝ կարևոր է գի­տակ­ցու­մը, որ սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լու­ծում­նե­րը հու­մա­նի­տար օգ­նու­թյամբ չեն սկս­վում ու ա­վարտ­վում։
Մշակ­վել է զբաղ­վա­ծու­թյուն և սո­ցիա­լա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի կապ-կոն­ցեպ­տը և ա­ռա­ջարկ­վել սո­ցիա­լա­կան հա­մա­կար­գի կա­ռուց­վածք, ըստ ո­րի` դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մար դի­մած մարդ­կանց կա­մա­վոր ակ­տի­վու­թյան կամ նա­խա­պայ­ման­ներ մշա­կե­լու պայ­մա­նե­րով, հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում նրանց մղե­լու դե­պի զբաղ­վա­ծու­թյան ծրագ­րեր։
ՙԳոր­ծըն­կե­րու­թյուն հա­նուն Ար­ցա­խի՚ քն­նարկ­մա­նը, ո­րը կա­յա­ցավ սեպ­տեմ­բե­րի 11-ին, մաս­նակ­ցում էին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ, ՙԱվ­րո­րան՝ Ար­ցա­խին՚ ծրագ­րի գոր­ծըն­կեր­նե­րը, տե­ղա­կան և Սփյուռ­քի կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, հիմ­նադ­րամ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։