Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՅՍՏԵՂ ՉՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍ Է ԴԱՌՆՈՒՄ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Խնու­շի­նակ­ցի­նե­րը հո­ղին հա­զար թե­լե­րով կապ­ված մար­դիկ են ու հենց այդ կա­պի շնոր­հիվ է, որ նրանք շա­րու­նա­կում են ի­րենց ապ­րուս­տը ստեղ­ծել հո­ղի հետ աշ­խա­տան­քով։ Դրա­նում բա­զում ան­գամ­ներ եմ հա­մոզ­վել, ու հեր­թա­կա­նը ե­ղավ Օ­հա­նյան ըն­տա­նի­քի հետ ծա­նո­թա­նա­լով։

Պա­տա­հա­կան տե­ղե­կա­ցա Խնու­շի­նա­կում գոր­ծող չրա­նո­ցի մա­սին։ Հե­տաք­րք­րու­թյու­նը տա­րավ Սեր­գեյ Օ­հա­նյա­նի օ­ջախ։ Պարզ­վեց, որ ար­դեն մի քա­նի տա­րի է, ինչ զբաղ­վում են չրի ար­տադ­րու­թյամբ, զու­գա­հեռ` խնա­մում ու օ­րե­ցօր ընդ­լայ­նում սե­փա­կան պտ­ղա­տու այ­գի­նե­րը։ Սեր­գեյն այդ ա­մենն ի­րա­կա­նաց­նում է որ­դի­նե­րի՝ Վա­րու­ժա­նի և Մե­րու­ժա­նի հետ, աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված են ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը, նաև՝ վար­ձու աշ­խա­տող­ներ։
1.5հա տա­րածք ու­նի այ­գին, ո­րը հիմ­նել են սե­փա­կան հո­ղա­տա­րած­քում՝ սե­փա­կան մի­ջոց­նե­րով։ Այ­գում 180 հատ սա­լո­րի ծառ կա, ո­րից 120-ը նո­րա­տունկ, ո­րը եր­կու տա­րուց հե­տո լիար­ժեք բերք է տա­լու։ 500 կե­ռա­սի ծառ ու­նեն, այս տա­րի ար­դեն ա­ռա­ջին բերքն են ստա­ցել, հա­ջորդ տա­րի սպա­սում են ա­վե­լի բարձր բեր­քատ­վու­թյան, տան­ձե­նին՝ 80հա, խն­ձո­րե­նին հա­մե­մա­տա­բար քիչ է, կա նաև մոտ 1000 ըն­կու­զե­նի, 30 հատ պն­դու­կի թուփ։ Ծա­ռա­տե­սակ­նե­րից յու­րա­քան­չյուրն իր մշա­կու­թյան և խնամ­քի ձևն ու ժա­մա­նակ­ներն ու­նի, ուս­տի տար­վա բո­լոր օ­րե­րին աշ­խա­տան­քը նրանց հա­մար ան­պա­կաս է։
Սե­փա­կան մի­ջոց­նե­րով 2011թ.-ին հիմք են դրել այ­գուն, ու մինչ օրս տա­րածքն ընդ­լայն­վում է՝ շնոր­հիվ նոր տն­կի­նե­րի։ Տն­կի­նե­րը գնել են Հա­յաս­տա­նից։ Քա­նի որ ըն­տա­նի­քի տղա­նե­րի հաս­տա­տուն ո­րո­շու­մը գյու­ղում մնալն էր՝ հո­ղի մշա­կու­թյունն, այդ թվում՝ այ­գե­գոր­ծու­թյու­նը որ­պես աշ­խա­տա­տեղ ու ապ­րուս­տի մի­ջոց ընտ­րե­ցին։ 2014թ.-ից ար­դեն բերք են ստա­նում։ Ցա­վոք, ինչ­քան փոր­ձե­ցին այ­գին ջուր հասց­նել՝ հնա­րա­վոր չե­ղավ՝ տա­րած­քում ջրի պա­շար­նե­րի պա­կա­սի պատ­ճա­ռով, այ­սօր այն մշակ­վում է ան­ջր­դի պայ­ման­նե­րում՝ հույս­նե­րը Աստ­ծուն ու տար­վա ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րին։ Տա­րին ան­նա­խա­դեպ բեր­քա­ռատ էր։ Ե­ղանք այ­գում, ծա­ռե­րի մեծ մա­սի ճյու­ղե­րը բեր­քի ծան­րու­թյան տակ կքած կամ էլ ար­դեն կոտ­րատ­ված գտանք. ցա­վա­լի էր, բայց հնա­րա­վոր չէր պաշտ­պա­նել։
Սեր­գե­յի հետ զրույ­ցը շա­րու­նա­կե­ցինք այ­գում ու վե­րա­դար­ձանք բակ, որ­տեղ տե­ղադր­ված են հա­տուկ չրե­րի չո­րաց­ման հա­մար հար­մա­րանք­նե­րը։ Չո­րաց­վում է բաց տա­րած­քում, արևի ջեր­մու­թյամբ, ար­տադ­րում են է­կո­լո­գիա­պես մա­քուր և շատ օգ­տա­կար մթերք։ Չիր պատ­րաս­տե­լու գա­ղա­փա­րը որ­դի­նե­րինն էր։ Սկ­սե­ցին քիչ քա­նա­կու­թյու­նից։ Տա­րեց­տա­րի պա­հան­ջար­կը մե­ծա­նում էր, ինչն էլ տա­նում էր ար­տադ­րան­քի ա­վե­լաց­մա­նը։ Այս տա­րի բեր­քը շատ էր։ Այ­լընտ­րանք չու­նեին ու ո­րո­շե­ցին հնա­րա­վո­րինս շատ չիր պատ­րաս­տել։ Այս­տեղ դեր է խա­ղա­ցել նաև մր­գի ի­րաց­ման հետ կապ­ված խն­դի­րը։ Չո­րա­նո­ցի տա­րածքն ընդ­լայ­նե­ցին։ Նպաս­տե­ցին նաև ե­ղա­նա­կա­յին շատ շոգ պայ­ման­նե­րը։
Ար­դեն 5-րդ տա­րին է՝ չիր են ար­տադ­րում։ Ի­րա­ցու­մը կա­տար­վում է Ստե­փա­նա­կերտ, Մար­տու­նի քա­ղաք­նե­րում, շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում։ Նպա­տակ ու­նեն չիրն ար­տա­հա­նել։ Մոտ 1.6 տոն­նա չիր ու­նեն ար­դեն։ Ինչ­պես այ­գու բերքն, այն­պես էլ չի­րը, է­կո­լո­գիա­պես մա­քուր է։ Սեր­գեյն ա­սում է. ՙՖո­կուս-մո­կուս չկա, ա­մեն ինչ մա­քուր է, կարևո­րը՝ խա­ղա­ղու­թյուն լի­նի, որ կա­րո­ղա­նանք աշ­խա­տել, մեր ե­րե­խա­նե­րին ի­րենց նպա­տակ­նե­րին հասց­նել՚։ Ե­կամ­տից գոհ են, բա­վա­րա­րում է։
Ա­մե­նա­քի­չը մոտ 10 աշ­խա­տող է ու­նե­նում Սեր­գե­յը։ Սա աշ­խա­տող­նե­րի հա­մար շատ հար­մար աշ­խա­տանք է՝ տե­ղում աշ­խա­տե­լու և վաս­տա­կե­լու հա­մար։ Սա­լո­րին կհետևի մյուս մր­գա­տե­սակ­նե­րից չրե­րի պատ­րաս­տու­մը։ Ար­դեն մեկ չո­րա­նոց են ձեռք բե­րել, որ­տեղ կկա­րո­ղա­նան ան­բա­րեն­պաստ ե­ղա­նակ­նե­րին չո­րաց­նել բեր­քը։
Մեր հան­դիպ­մա­նը ներ­կա էին որ­դի­նե­րը, որ ժրա­ջան մե­ղու­նե­րի պես ա­նընդ­հատ գոր­ծի մեջ էին։ Մե­րու­ժանն ա­սում է, որ գյու­ղից հե­ռա­նա­լու ցան­կու­թյուն եր­բեք չի ու­նե­ցել ու չի էլ ու­նե­նա. մեր այս­քան թանկ գնով պա­հած այս մի բուռ հայ­րե­նի­քը տեր պի­տի ու­նե­նա։ Կմ­նան, տեր կկանգ­նեն ու կզար­գաց­նեն սկ­սա­ծը։ Բիզ­նես ծրագ­րով դի­մել են վար­կա­վո­րու­մից օգտ­վե­լու հա­մար, բայց ա­ռայժմ պա­տաս­խան չեն ստա­ցել։ Սպա­սում են։