[ARM]     [RUS]     [ENG]

Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնա­ճը

 Ան­նա Պետ­րո­սյան

 ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հար­ցե­րին պա­տաս­խա­նում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վից։

-Ի՞նչ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ և վեր­լու­ծու­թյուն ու­նեք գնա­ճի խնդ­րի վե­րա­բե­րյալ։ Ար­դյո՞ք գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տես­վա­րող­նե­րի գոր­ծու­նեու­թյունն է ապ­րան­քա­շու­կա­յում նկատ­ված ո­րո­շա­կի գնա­ճի պատ­ճա­ռը։
- Օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­ձայն՝ ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը գնա­գո­յաց­ման ա­ռու­մով վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող ապ­րանք­նե­րի մա­սով, քա­նի որ շու­կա­յի վրա միա­կող­մա­նի ազ­դե­լու հնա­րա­վո­րու­թյուն (այդ թվում՝գնի ձևա­վոր­ման) ու­նեն միայն նշ­ված սու­բյեկտ­նե­րը։
Հան­րու­թյան կող­մից հա­ճախ թյու­րըմ­բռ­նում կա, որ տե­ղի ու­նե­ցող ցան­կա­ցած ապ­րան­քի գնի տա­տա­նում­նե­րի հա­մար վե­րահս­կո­ղու­թյու­նը ի­րա­կա­նաց­նում է տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մար­մի­նը։ Նշ­ված կար­ծի­քի ա­ռա­ջա­ցու­մը կա­րող է պայ­մա­նա­վոր­ված լի­նել նրա­նով, որ Հանձ­նա­ժո­ղո­վը բա­ցի գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րից, մշ­տա­դի­տար­կում է նաև մի շարք լայն սպառ­ման և մր­ցակ­ցա­յին շու­կա­նե­րում ի­րաց­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը, դրանց փո­փո­խու­թյան վե­րա­բե­րյալ ի­րա­կա­նաց­նում է վեր­լու­ծու­թյուն­ներ` հնա­րա­վոր հա­կամր­ցակ­ցա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը և ռիս­կե­րը գնա­հա­տե­լու նպա­տա­կով։
Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­վող մշ­տա­դի­տար­կում­նե­րի ըն­թաց­քում դի­տարկ­վում են 20 խո­շոր և մի­ջին առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում ի­րաց­վող 56 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րը, ո­րոնք հրա­պա­րակ­վում են Հանձ­նա­ժո­ղո­վի ֆեյս­բու­քյան է­ջի մի­ջո­ցով, որ­պես­զի խրա­խուս­վի մր­ցակ­ցու­թյու­նը ման­րա­ծախ առևտրի ո­լոր­տում և բա­ցառ­վի գնե­րի վե­րա­բե­րյալ կեղծ տե­ղե­կու­թյուն­նե­րի տա­րա­ծու­մը հան­րու­թյան շր­ջա­նում։
Ի­րա­կա­նաց­ված մշ­տա­դի­տար­կում­նե­րի ար­դյուն­քում 2021 թվա­կա­նի հուն­վար-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դի­տարկ­ված ապ­րան­քա­տե­սակ­նե­րից մի­ջին գնե­րի փո­փո­խու­թյուն ար­ձա­նագր­վել է 30 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի հա­մար, ո­րից գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող 4 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող 7 ապ­րան­քա­տե­սա­կի հա­մար ար­ձա­նագր­վել է գնաճ, իսկ գնան­կում ար­ձա­նագր­վել է 2 գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող 2 ապ­րան­քա­տե­սա­կի հա­մար։
-Ըստ հանձ­նա­ժո­ղո­վի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և վեր­լու­ծու­թյան ար­դյուն­քի՝ ի՞նչ ապ­րանք­նե­րի գներ են մաս­նա­վո­րա­պես ա­ճել, քա­նի՞ տո­կո­սով և ին­չո՞ւ:
-Գնաճն ար­ձա­նագր­վել է այդ թվում` դի­զե­լա­յին վա­ռե­լիք (1 լիտր՝120 դրամ (32%)), բեն­զին Ռե­գու­լյար՚ (1լիտր` 120 դրամ (31%)), ձեթ Ոս­կե կա­թիլ՚ (1 լիտր՝144 դրամ (17%)), պաս­տե­րի­զաց­ված կաթ (1 լիտ­րը` 35 դրամ (12%)) ապ­րան­քա­տե­սակ­նե­րի հա­մար, ո­րոնց գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­վոր­վա­ծու­թյու­նը և տն­տե­սա­կան պայ­ման­նե­րի փո­փո­խու­թյան հետ հա­մա­չա­փու­թյու­նը պար­զե­լու նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վել են հա­մա­պա­տաս­խան վեր­լու­ծու­թյուն­ներ։ Իսկ գնան­կում ար­ձա­նագր­վել է ա­դա­մա­թուզ (1 կգ՝50 դրամ (8%)) և հա­վի ձու (1 հատ՝ 5 դրամ (6%)) ապ­րան­քա­տե­սակ­նե­րի հա­մար։
Տա­րես­կզ­բից գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րի մա­սով տե­ղի ու­նե­ցած բո­լոր փո­փո­խու­թյուն­նե­րը պար­զե­լու նպա­տա­կով Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­վել են հա­մա­պա­տաս­խան ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ։ ԱՀ-ում տե­ղի ու­նե­ցած նշ­ված գնե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը կապ­ված են մի­ջազ­գա­յին և հա­յաս­տա­նյան շու­կա­նե­րում տե­ղի ու­նե­ցած գնա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հետ, ո­րը հիմ­նա­կա­նում ար­տա­հայտ­վել է հում­քի գնե­րի ա­ճով։ Ներ­մուծ­վող հում­քի թան­կաց­մամբ է պայ­մա­նա­վոր­ված ԱՀ-ում ար­տադ­րու­թյուն ի­րա­կա­նաց­նող և ՙՁեթ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկ­տի կող­մից ի­րաց­վող ձե­թի գնի բարձ­րա­ցու­մը։ Հարկ է նշել, որ ձե­թի թան­կա­ցու­մը նկատ­վել է նաև մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում, ո­րի հիմ­նա­կան պատ­ճա­ռը հա­մա­վա­րա­կի ար­դյուն­քում արևա­ծաղ­կի բեր­քի նվա­զումն է, արևա­ծաղ­կի պա­հան­ջար­կի կտ­րուկ բարձ­րա­ցու­մը։ Այժմ մի­ջազ­գա­յին շու­կա­յում նկատ­վում է հում­քի գնե­րի նվա­զում, ին­չը նաև իր ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում տե­ղա­կան ձե­թի գնե­րի նվազ­ման հա­մար։

Այս­պես, ՙՁեթ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յում ի­րաց­վող 1 լիտր տե­ղա­կան ՙՈս­կե կա­թիլ՚ ձե­թի մի­ջին ման­րա­ծախ գի­նը 2021 թվա­կա­նի հու­նիս-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին նվա­զել է 166 դրա­մով (16.5%), և այժմ ի­րաց­ման մի­ջին գի­նը կազ­մում է 1008 դրամ։ Տե­ղա­կան ար­տադ­րու­թյան ձե­թը շու­կա­յում ի­րաց­վում է հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ցածր գնով, քան ներ­մուծ­վող ձե­թե­րը։
Հում­քի թան­կա­ցու­մը նաև իր ազ­դե­ցու­թյունն է թո­ղել կաթ­նամ­թեր­քի շր­ջա­նա­ռու­թյան ո­լոր­տի վրա։ Այս ապ­րան­քա­տե­սակ­նե­րի թան­կա­ցու­մը նույն­պես հիմ­նա­վոր­ված է հաշ­վի առ­նե­լով նաև հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ի­րաց­ման ծա­վալ­նե­րի կր­ճա­տու­մը և շա­հու­թա­բե­րու­թյան նվա­զու­մը։ Հարկ է նշել, որ տե­ղա­կան ար­տադ­րու­թյան կաթ­նամ­թեր­քը (կաթ­նա­շոռ, պաս­տե­րի­զաց­ված կաթ, թթ­վա­սեր, մա­ծուն) շու­կա­յում նույն­պես ի­րաց­վում է հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ցածր գնով, քան ՀՀ-ում ար­տադր­ված և Երևան քա­ղա­քի խո­շոր առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում ի­րաց­վող կաթ­նամ­թեր­քը։
Տա­րես­կզ­բին էա­կան գնաճ է ար­ձա­նագր­վել ՙԲեն­զին՚ և ՙԴի­զե­լա­յին վա­ռե­լիք՚ ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում, որ­տեղ նույն­պես ու­նենք գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ։ Հանձ­նա­ժո­ղո­վը այս ո­լոր­տում ու­սում­նա­սի­րու­թյուն ի­րա­կա­նաց­րել է 2021 թվա­կա­նի 1-ին կի­սա­մյա­կում, ո­րի շր­ջա­նա­կում ի­րա­կա­նաց­վել է բեն­զի­նի և դի­զե­լա­յին վա­ռե­լի­քի գնա­գո­յաց­ման վեր­լու­ծու­թյու­նը։ ԱՀ-ում ի­րաց­վող վա­ռե­լի­քի ի­րաց­ման գնե­րը ուղ­ղա­կիո­րեն փոխ­կա­պակց­ված են ՀՀ-ում գոր­ծող գնե­րի հետ՝հաշ­վի առ­նե­լով ներ­մու­ծու­մը։ Նշ­ված ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում ՀՀ-ում գոր­ծող գնե­րին հա­մա­չափ՝պահ­պա­նե­լով 20 դրամ տար­բե­րու­թյու­նը (տե­ղա­փոխ­ման և այլ ծախ­սեր)։
-Նկա­տել ենք, որ ո­րոշ ապ­րանք­նե­րի գներ մի քա­նի օր­վա ըն­թաց­քում կա­րող են մի քա­նի ան­գամ փոխ­վել։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված։
-2021 թվա­կա­նի օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին՝տար­վա այս սե­զո­նին, մշ­տա­դի­տար­կում­նե­րը ցույց են տա­լիս, որ գնե­րը հա­ճախ տա­տան­վում են բան­ջա­րե­ղե­նի և մր­գի շր­ջա­նա­ռու­թյան ո­լորտ­նե­րում։ Այս ո­լորտ­նե­րում բա­ցա­կա­յում են գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող սու­բյեկտ­ներ (բա­ցա­ռու­թյամբ ՙԱ­դա­մա­թուզ՚ ապ­րան­քա­յին շու­կա­յից), իսկ գի­նը ձևա­վոր­վում է մր­ցակ­ցու­թյան ար­դյուն­քում հաշ­վի առ­նե­լով, որ ո­լոր­տում գոր­ծում են բազ­մա­թիվ տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­ներ։
Նշ­ված ո­լորտ­նե­րում գնա­ճը պայ­մա­նա­վոր­ված է ՀՀ-ում տե­ղի ու­նե­ցող գնա­ճով։ Հանձ­նա­ժո­ղո­վը նշ­ված եզ­րա­հանգ­մանն է գա­լիս ՀՀ մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ստաց­ված տե­ղե­կատ­վու­թյուն­նե­րի հա­մադր­ման ար­դյուն­քում։
Հանձ­նա­ժո­ղո­վը 2021 թվա­կա­նի հուն­վար-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րի ըն­թաց­քում գնա­յին տա­տա­նում­ներ ար­ձա­նագ­րել է նաև մի շարք այլ ո­լորտ­նե­րում, որ­տեղ առ­կա են գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­ներ։ Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­ված վեր­լու­ծու­թյուն­նե­րի և տր­ված զգու­շա­ցում­նե­րի ար­դյուն­քում գնան­կում է տե­ղի ու­նե­ցել սեղմ­ված գա­զի, դի­զե­լա­յին վա­ռե­լի­քի և հա­վի ձվի ի­րաց­ման ո­լորտ­նե­րում։
Հա­ճախ գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րը դի­մում են Հանձ­նա­ժո­ղո­վին նա­խա­տես­վող գնի փո­փո­խու­թյան հիմ­նա­վոր­վա­ծու­թյան վե­րա­բե­րյալ եզ­րա­կա­ցու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով։ Նշ­ված գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում բազ­միցս բա­ցառ­վել է չհիմ­նա­վոր­ված գնե­րի կի­րա­ռու­մը։ Չհիմ­նա­վոր­ված գնի բա­ցառ­ման հիմ­նա­կան լծա­կը օ­րեն­սդ­րու­թյամբ նա­խա­տես­ված պատ­ժա­մի­ջո­ցի մե­ծու­թյունն է։ ՙՏն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան մա­սին՚ օ­րեն­քի 27 հոդ­վա­ծի հա­մա­ձայն գե­րիշ­խող դիր­քի չա­րա­շա­հու­մը, մաս­նա­վո­րա­պես չհիմ­նա­վոր­ված գնե­րի կի­րա­ռու­մը, ա­ռա­ջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում ըն­կե­րու­թյան հա­սույ­թի 2% չա­փով։
-Ի՞նչ լծակ­ներ ու­նեք գնա­ճին ազ­դե­լու հա­մար։
- Հանձ­նա­ժո­ղովն իր լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում գնե­րը կար­գա­վո­րում է՝վե­րահս­կե­լով միայն գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, և օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­ձայն Հանձ­նա­ժո­ղո­վին այլ լծակ­ներ վե­րա­պահ­ված չեն։
Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից շա­րու­նակ­վում են շա­բա­թա­կան մշ­տա­դի­տար­կում­նե­րը գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից ի­րաց­վող, ինչ­պես նաև լայն սպառ­ման ապ­րանք­նե­րի գնե­րի մշ­տա­դի­տար­կու­մը՝չհիմ­նա­վոր­ված գնե­րի և հնա­րա­վոր հա­կամր­ցակ­ցա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը բա­ցա­ռե­լու նպա­տա­կով։ Ար­ձա­նագր­ված յու­րա­քան­չյուր գնա­յին փո­փո­խու­թյուն դի­տարկ­վում է այս հա­մա­տեքս­տում, ի­րա­կա­նաց­վում են հա­մա­պա­տաս­խան վեր­լու­ծու­թյուն­ներ՝հա­մադ­րե­լով ՀՀ-ում գոր­ծող գնե­րի հետ։