Logo
Print this page

ՇՈՒՇԻԻ ՁԵՌԱԳՈՐԾ ԲՐԵՆԴԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Հարցազրույցը` Նանիկ ԱՂԱՍՅԱՆԻ

 Մինչև Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մը Շու­շիում գոր­ծող` ՙՅան Սփի­րեյշն՚ ձե­ռա­գործ բրեն­դա­յին հա­գուս­տի ար­տադ­րու­թյունն այժմ վե­րա­հաս­տատ­վել է Ստե­փա­նա­կեր­տում: Ար­տադ­րա­մա­սի ներ­կա հան­գր­վա­նի, ընդ­լայն­ման ու զար­գաց­ման ծրագ­րե­րի շուրջ զրու­ցել ենք փոխտ­նօ­րեն Լու­սի­նե Այ­դի­նյա­նի հետ։

-Ինչ­պե՞ս ա­ռա­ջա­ցավ ձե­ռա­գործ հա­գուս­տի ար­տադ­րա­մաս ստեղ­ծե­լու մտահ­ղա­ցու­մը և ինչ­պե՞ս կյան­քի կոչ­վեց։

-Ար­տադ­րա­մա­սի տնօ­րեն Ա­նուշ Մա­նու­կյանն ու իր ըն­տա­նի­քը շատ վա­ղուց զբաղ­վում էին ձե­ռա­գործ հա­գուստ­նե­րի ստեղծ­մամբ` ըն­դու­նում և ի­րա­կա­նաց­նում էին ան­հա­տա­կան պատ­վեր­ներ։ Այն, ինչ ու­նեինք՝ գոր­ծիք­ներ, սար­քա­վո­րում­ներ, թե­լեր, ամ­բող­ջը մնաց օ­կու­պաց­ված Շու­շիում և, բնա­կա­նա­բար, այդ ի­րա­վի­ճա­կում դժ­վար էր նո­րից ինչ-որ բան ձեռ­նար­կել, գոր­ծել։ Պա­տե­րազ­մից հե­տո սե­րը` գոր­ծե­լու հան­դեպ, և աշ­խա­տե­լու կամ­քը մի տե­սակ կորս­ված էինք հա­մա­րում։ Սա­կայն ար­տադ­րու­թյան տնօ­րե­նը՝ Ա­նուշ Մա­նու­կյա­նը, ցան­կու­թյուն ու­ներ շա­րու­նա­կել գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րը և կարճ ժա­մա­նա­կում հա­ջող­վեց ի­րա­կա­նաց­նել։ Բո­լոր գա­ղա­փար­ներն Ա­նուշ Մա­նու­կյա­նինն են՝ ապ­րան­քա­նի­շի ու թե­լե­րի ընտ­րու­թյու­նը, մո­դե­լի, դի­զայ­նի և այլն։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և ՀՀ ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րամ­նե­րի, ան­հատ ներդ­րող­նե­րի մի­ջո­ցով, ինչ­պես նաև ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան օգ­նու­թյամբ ծրա­գի­րը կր­կին կյան­քի կոչ­վեց։ Սա ոչ թե նոր բիզ­նես-ծրա­գիր է, նոր բիզ­նես-գա­ղա­փար, այլ ա­վե­լի ճիշտ` սո­ցիա­լա­կան ձեռ­նար­կա­տի­րու­թյուն է, ո­րը Շու­շիից հե­տո վե­րա­բաց­վել է Ստե­փա­նա­կեր­տում։ Մեր ծրա­գի­րը չի հե­տապն­դում որևէ ե­կա­մուտ, շա­հույթ, այլ նպա­տակ ու­նի ստեղ­ծել ար­ցա­խյա­նը Ար­ցա­խում։

-Ինչ­պի­սի՞ ու­ղի է ան­ցել ար­տադ­րու­թյու­նը։ Ի՞նչ ցու­ցա­նիշ­ներ էիք ար­ձա­նագ­րել դեռևս Շու­շիում աշ­խա­տե­լու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։

-Շու­շիում, ի­հար­կե, այս ձևա­չա­փով չէինք աշ­խա­տում, այս­տեղ մեր գոր­ծու­նեու­թյունն ընդ­լայ­նել ենք։ Շու­շիում ան­հա­տա­կան էինք աշ­խա­տում և հիմ­նա­կա­նում տնա­յին պայ­ման­նե­րում, սա­կայն մեր ար­տադ­րան­քը կար, մար­դիկ ծա­նոթ էին ու գի­տեին` ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում մեր ար­տադ­րան­քը։ Ու­նեինք ան­հատ պատ­վի­րա­տու­ներ, ո­րոն­ցից հա­ճա­խա­կի պատ­վեր էինք ստա­նում և, ան­շուշտ, գոհ էին։ Ներ­կա­յումս մեր ար­տադ­րան­քը Ստե­փա­նա­կեր­տում ար­դեն վա­ճառ­քի ենք ներ­կա­յաց­րել, և վեր­ջերս, Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցած ցու­ցա­հան­դե­սի ժա­մա­նակ, դրա­կան բարձր գնա­հա­տա­կա­նի է ար­ժա­նա­ցել։

-Ինչ­պի­սի՞ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու ո­րակ ու­նի Ձեր ար­տադ­րան­քը։

-Մենք կենտ­րո­նա­ցած ենք տե­ղա­կան, ո­րա­կյալ և, որ ա­մե­նա­կարևորն է, ոչ թուր­քա­կան թե­լե­րով հա­գուստ ստեղ­ծե­լու վրա։ Կար­ծում եմ, սա բո­լո­րիս հա­մար, գո­նե հի­մա, պետք է սկզ­բուն­քա­յին լի­նի։ Մենք ա­նընդ­հատ փոր­ձում էինք գալ դրան։ Եր­բեմն լսում ենք. ՙԻմ գնել-չգ­նե­լով ո­չինչ չի փոխ­վի՚ ար­տա­հայ­տու­թյու­նը. ի­րա­կա­նում փոխ­վում է, և մենք դրա ա­կա­նա­տեսն ենք։ Ար­տադ­րան­քը նա­խա­տես­ված է և՜ մե­ծե­րի, և՜ փոք­րե­րի հա­մար։ Այս պա­հին մենք աշ­խա­տում ենք բա­ցա­ռա­պես ի­տա­լա­կան թե­լե­րով, ո­րոնք շատ ո­րա­կյալ են. պահ­պա­նում են հա­գուս­տի և՜ ո­րա­կա­կան, և՜ գու­նա­յին, և՜ ձևին բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րը։ Ար­տադ­րա­մա­սի գոր­ծու­նեու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից կա­րող եմ նշել նաև, որ մենք աշ­խա­տա­տե­ղե­րի հա­մալր­ման գոր­ծում ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տվել ենք տե­ղա­հան­ված­նե­րին։ Ինչ-որ չա­փով բո­լորն էլ ու­նեին բա­զա­յին գի­տե­լիք­ներ, սա­կայն ի­րա­կա­նաց­րել ենք նաև երկ­շա­բա­թյա մաս­նա­գի­տա­կան վե­րա­պատ­րաս­տում­ներ, ծա­նո­թաց­րել հա­մա­պա­տաս­խան սար­քա­վո­րում­նե­րի աշ­խա­տանք­նե­րին։

-Պա­տե­րազ­մից հե­տո ինչ­պի­սի՞ ճա­նա­պարհ է ան­ցել ար­տադ­րա­մա­սը։ Ինչ­պե՞ս ո­րո­շե­ցիք Շու­շիից հե­տո վե­րա­հաս­տատ­վել Ստե­փա­նա­կեր­տում:

-Մեզ հա­մար այ­լընտ­րանք չկար, քան Ար­ցա­խի տն­տե­սա­կան վե­րա­կան­գն­ման, վե­րա­զար­գաց­ման գոր­ծում մեր ներդ­րու­մը շա­րու­նա­կե­լը, է­ջը շր­ջե­լը և նոր շր­ջան սկ­սե­լը՝ շեշ­տը դնե­լով մարդ­կանց հո­գե­բա­նա­կան վե­րած­նն­դի և նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ գե­նե­րաց­նե­լու վրա։ Մենք ա­կա­նա­տես ենք ե­ղել, որ օ­կու­պաց­ված բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված կա­նայք կր­կին աշ­խա­տե­լու, ա­րա­րե­լու հս­կա­յա­կան է­ներ­գիա ու­նեն: Այս պա­րա­գա­յում այլ ելք չէր մնում, քան վե­րա­կան­գն­վե­լը, իսկ Շու­շի-Ստե­փա­նա­կերտ մի­ջա­կայ­քում ըն­կած ճա­նա­պար­հը լի էր նպա­տակ­նե­րով ու ցան­կու­թյամբ…
Կար­ծում եմ` այս պա­տե­րազ­մը բո­լո­րի վրա ան­ջն­ջե­լի հետք է թո­ղել: Երևի չկա մե­կը, ով ան­դառ­նա­լի կո­րուստ չի ու­նե­ցել. կորս­տի ցա­վը մեծ է և բո­լո­րինս է։ Կար­ծում եմ, հենց այս ցավն է, որ մեզ ա­ռաջ մղեց՝ վե­րա­բաց­վե­լու, վե­րա­կան­գն­վե­լու հա­մար։

-Մինչ­պա­տե­րազ­մա­կան ամ­բողջ ծա­վա­լը հա­ջող­վե՞լ է վե­րա­կանգ­նել։

-Կա­րե­լի է ա­սել` ա­յո: Ստե­փա­նա­կեր­տում մենք ա­վե­լի մեծ ծա­վա­լով ենք վե­րա­բաց­վել, ա­վե­լի կազ­մա­կերպ­ված, հա­մա­կարգ­ված աշ­խա­տանք ենք ի­րա­կա­նաց­նում:

-Ինչ­պի­սի՞ն է պա­հան­ջար­կը տե­ղա­կան և ար­տա­սահ­մա­նյան շու­կա­նե­րում։

-Ու­րա­խու­թյամբ պի­տի նշեմ, որ մեր հայ­րե­նա­կից­ներն ընտ­րում և հա­վա­նում են մեր ար­տադ­րան­քը։ Ի­հար­կե, ու­նենք նպա­տակ և՜ ներ­քին, և՜ ար­տա­քին շու­կա­ներ` դուրս գա­լու հա­մար։ Ի­րա­ցու­մը նա­խա­տե­սում ենք ի­րա­կա­նաց­նել առ­ցանց /օն­լայն/ հար­թա­կում` Հա­յաս­տա­նի լո­գիս­տիկ ըն­կե­րու­թյուն­նե­րի և ՙՀայ­Փոստ՚-ի մի­ջո­ցով դե­պի ՌԴ, ԱՄՆ և եվ­րո­պա­կան եր­կր­ներ ար­տա­հա­նե­լով։

-Ար­տա­քին շու­կա ար­տա­հա­նե­լու փոր­ձեր ե­ղե՞լ են, ու­նե՞ք նման ծրագ­րեր։

-Ա­յո։ Ե­ղել են պատ­վեր­ներ, պատ­վի­րա­տու­նե­րը միշտ գոհ են ե­ղել ո­րա­կից: Այ­սօր այդ պատ­վի­րա­տու­նե­րը մեր հա­ճա­խորդ­ներն են և, կար­ծում եմ, այն շա­րու­նա­կա­կան կլի­նի։

- Քա­նի՞ աշ­խա­տա­տեղ ու­նեք ներ­կա­յում։ Կա՞ն ծրագ­րեր գոր­ծու­նեու­թյունն ընդ­լայ­նե­լու ուղ­ղու­թյամբ։

-Մե­կու­կես ա­միս է, ինչ գոր­ծում ենք և պա­հան­ջարկն սպաս­վա­ծից մեծ է, կար­ծում եմ, սա ար­դեն իսկ ձեռք­բե­րում է։ Որ­պես սկս­նակ ար­տադ­րու­թյուն մեզ ա­ջակ­ցում են ԱՀ Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյունն ու Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մը: Նա­խա­րա­րու­թյու­նը ան­հա­տույց հի­մուն­քով մեզ է տրա­մադ­րել տա­րած­քը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ու­նենք նաև ո­րոշ խն­դիր­ներ. մաս­նա­վո­րա­պես, լվաց­քա­տան կա­րիք է զգաց­վում: Ա­ռայժմ այդ խն­դի­րը լուծ­վում է տնա­յին պայ­ման­նե­րում, սա­կայն պա­հան­ջար­կը մե­ծա­նա­լուն զու­գա­հեռ` լվաց­քա­տան խիստ պա­հանջ կա­ռա­ջա­նա: Ու­նենք նաև ա­վե­լի մեծ տա­րած­քի խն­դիր` աշ­խա­տան­քը լիար­ժեք ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։ Սրանք այն խն­դիր­ներն են, ո­րոնք փոր­ձում ենք հնա­րա­վո­րինս շուտ լու­ծել։
Ա­ռա­ջին օ­րե­րին մեզ մոտ աշ­խա­տե­լու հա­մար ու­նե­ցել ենք 30 հայտ, բո­լո­րի տվյալ­նե­րը գրան­ցել ենք, սա­կայն այս պա­հին ա­ռայժմ ու­նենք 10 աշ­խա­տող։ Նպա­տակ կա ա­վե­լաց­նել հա­մա­պա­տաս­խան սար­քա­վո­րում­նե­րը, ին­չը, բնա­կա­նա­բար, նպաս­տե­լու է նաև նոր աշ­խա­տուժ ընդ­գր­կե­լուն և աշ­խա­տող­նե­րի թվի ա­ճին:
Մեր նպա­տա­կը Ար­ցա­խում ձե­ռա­գոր­ծու­թյան յու­րա­տիպ ու մր­ցակ­ցա­յին է­կո­հա­մա­կար­գի ստեղ­ծումն է, ո­րը կնե­րա­ռի ար­դի մե­քե­նա­յաց­ված սար­քա­վո­րում­նե­րի ու ձեռ­քի ար­վես­տի լա­վա­գույն լու­ծում­նե­րը, ար­տադ­րան­քի ի­րաց­ման ռազ­մա­վա­րու­թյունն ար­դի մար­կե­տին­գա­յին բո­լոր թի­րա­խա­յին գոր­ծիք­նե­րով կազ­մա­կեր­պե­լը՝ սո­ցիա­լա­կան տար­բեր կայ­քե­րից մինչև սե­փա­կան օն­լայն խա­նութ, որ­տեղ գո­վազ­դե­լու շնոր­հիվ մեր ար­տադ­րանքն ու յու­րօ­րի­նակ մո­դել­նե­րը կներ­կա­յաց­նենք նաև ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվ­րո­պա­յում։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.