[ARM]     [RUS]     [ENG]

Ժամկետանց սննդամթերքի հայտնաբերում՝ վերահսկողական աշխատանքների ընթացքում

 

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության մասնագետները ,սեպտեմբերի 16-30-ը ներառյալ , ստուգումներ են անցկացրել 7 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որոնց արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես հայտնում են գերատեչությունից նշված ժամանակահատվածում դիտարկումներ են իրականացվել 21 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնց արդյունքում 10 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել է սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ։ Նրանց տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար: Վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել ժամկետանց ապրանքներ, իրականացվել ՝ միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ: Չափվել է ընդամենը 4220 կիլոգրամ միրգ-բանջարեղենում առկա նիտրատների քանակները, որոնք համապատասխանել են կառավարության կողմից սահմանված նորմերին: Հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակները կազմել են ընդամենը 112.48 կգ, որից մսամթերք՝ 34.6 կգ, կաթնամթերք` 32.1 կգ, քաղցրավենիք` 30.867 այլ ապրանքատեսակներ՝ 45.78 կգ: Դրանք, տնտեսավարող սուբյեկտների ներկայությամբ և համաձայնությամբ, վերացվել են տեղում: Նույն ժամանակահատվածում իրականացվել է 6 ուսումնամեթոդական շրջայց՝ 40 տնտեսավարող սուբյեկտների մոտ: