[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված ՙՎե­րելք՚ բիզ­նես-ճամ­բա­րին մաս­նակ­ցած և ներ­կա­յաց­րած գոր­ծա­րար նա­խագ­ծե­րի հա­մար դրա­մաշ­նոր­հի ար­ժա­նա­ցած մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի հետ հոկ­տեմ­բե­րի 22-ին ֆի­նան­սա­վոր­ման պայ­մա­նագ­րեր են ստո­րագր­վել։

Հա­գուս­տի, մո­մե­րի, նվեր-տու­փե­րի ար­տադ­րու­թյան, սր­ճա­րան ու ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն հիմ­նե­լու, մեղ­վա­բու­ծու­թյան և մի շարք այլ նա­խագ­ծեր ներ­կա­յաց­րած ե­րի­տա­սարդ­ներն ա­միս­ներ շա­րու­նակ մաս­նակ­ցել են ՀՅԴ Բյու­րո­յի ե­րի­տա­սար­դա­կան գրա­սե­նյա­կի ու ՀՅԴ Ար­ցա­խի ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­ված բիզ­նես-ճամ­բա­րի թե­մա­տիկ դա­սա­խո­սու­թյուն­նե­րին և գործ­նա­կան պարապմունք­նե­րին: Ար­դյուն­քում՝ 109 մաս­նակ­ցից դրա­մաշ­նոր­հի են ար­ժա­նա­ցել 6-ի նա­խագ­ծե­րը: Դրա­մաշ­նոր­հա­յին պայ­մա­նագ­րե­րի ստո­րագր­ման մի­ջո­ցառ­մա­նը, ո­րը կա­յա­ցավ ՀՅԴ Ստե­փա­նա­կեր­տի ՙՆի­կոլ Դու­ման՚ կենտ­րո­նում, ՀՅԴ Բյու­րո­յի ե­րի­տա­սար­դա­կան գրա­սե­նյա­կի գոր­ծա­վար Ցո­ղիկ Ա­շը­գեա­նը նշեց, որ դրա­մաշ­նոր­հի ար­ժա­նա­ցած միկ­րո­բիզ­նես-ծրագ­րե­րը բազ­մաբ­նույթ են և զար­գա­նա­լու բա­վա­կա­նին նե­րուժ ու­նեն։
Ե­րի­տա­սարդ ձեռ­նե­րեց Վա­հե Մար­տի­րո­սյանն ոգևո­րիչ է հա­մա­րում դրա­մաշ­նոր­հը (4մլն դրամ), ո­րին ար­ժա­նա­ցել է ազն­վա­մո­րի ա­ճեց­նե­լու նա­խագ­ծի հա­մար: Մտահ­ղա­ցու­մը կյան­քի կո­չե­լու հա­մար ե­րի­տա­սարդ ձեռ­նե­րե­ցը Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Գառ­նա­քար հա­մայն­քում ար­դեն ա­ռա­ջին քայ­լերն է կա­տա­րում: Հա­մոզ­ված է, որ կհա­ջո­ղի:
Մեղ­վա­բու­ծու­թյան նա­խագ­ծի հե­ղի­նակ Սյու­զան­նա Մար­գա­րյա­նին դրա­մաշ­նոր­հը /3մլն 700 հա­զար դրամ/ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում լու­ծել փե­թակ­նե­րի ձեռք­բեր­ման ու մար­կե­թին­գի հետ կապ­ված խն­դիր­նե­րը, ո­րից հե­տո ձեռք բե­րել նաև մեղ­վաըն­տա­նիք­ներ։ Ե­րի­տա­սարդ ձեռ­նե­րե­ցի խոս­քով՝ մեղ­վա­բու­ծու­թյամբ նա­խա­տե­սում է զբաղ­վել Աս­կե­րա­նի շր­ջա­նի Շոշ հա­մայն­քում, որ­տեղ կա­նո­նա­վոր գոր­ծու­նեու­թյու­նը կմե­կնար­կի գար­նա­նը։ Այս ո­լոր­տում նրան օգ­նում և ոգևո­րում է հայ­րը։
Լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում կազ­մա­կեր­պիչ­նե­րը նշե­ցին, որ բիզ­նես-ճամ­բա­րի և դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի նպա­տակ­նե­րից են Ար­ցա­խի տն­տե­սու­թյան ա­րագ վե­րա­կա­ռուց­մա­նը նպաս­տե­լը, ե­րի­տա­սար­դու­թյան բարձր կեն­սա­մա­կար­դա­կի ա­պա­հո­վու­մը, ինչ­պես նաև ձեռ­նե­րեց ե­րի­տա­սարդ­նե­րին գործ­նա­կան գի­տե­լիք­նե­րով, տեխ­նի­կա­կան հմ­տու­թյուն­նե­րով զի­նելն ու ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լը:
ՙՎե­րելք՚ ծրագ­րի հա­մա­կար­գող, ՙRevolve Consulting՚ խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյան տնօ­րեն Տաթև Պետ­րո­սյանն ըն­դգ­ծեց, որ հա­մա­գոր­ծակ­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րը պետք է հետևեն նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քին, բա­ցի այդ, ե­ռամ­սյա­կա­յին հաշ­վետ­վու­թյուն­ներ ներ­կա­յաց­վեն։ Նրա հա­մոզ­մամբ` ըն­տր­ված նա­խագ­ծե­րը հե­ռան­կա­րա­յին են։
Լա­վա­գույն նա­խագ­ծե­րի ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցել է նաև ՙRivera Capital՚ ներդ­րու­մա­յին հիմ­նար­կը, ո­րի հիմ­նա­դիր և գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Մկրտ­չյա­նի դի­տարկ­մամբ՝ դրա­մաշ­նոր­հին ար­ժա­նա­ցած բո­լոր նա­խագ­ծե­րը խոս­տում­նա­լից են։ Կարևո­րե­լով ներդ­րու­մա­յին նա­խագ­ծե­րի մշ­տա­դի­տարկ­ման ըն­թացքն ու ար­տադ­րանքն ար­տեր­կիր ար­տա­հա­նե­լու գա­ղա­փա­րը՝ նա ըն­դգ­ծեց.
-Մշ­տա­դի­տար­կու­մը կա­րող է տևել 2-5 տա­րի, իսկ ֆի­նան­սա­վո­րում­ներն ան­տո­կոս փո­խատ­վու­թյան հիմ­քով են։ Նա­խագ­ծե­րը ճիշտ ըն­թաց­քա­վո­րե­լու հա­մար պետք է ա­վե­լի լավ հաս­կա­նալ դրանց նա­խադ­րյալ­ներն ու պո­տեն­ցիա­լը։
Ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ ձեռ­նե­րեց­նե­րի` դրա­մաշ­նոր­հի ար­ժա­նա­ցած նա­խագ­ծե­րի ֆի­նան­սա­վո­րու­մը, ըստ ստո­րագր­ված պայ­մա­նագ­րի, կի­րա­կա­նաց­վի փու­լա­յին տար­բե­րա­կով։
Ծրա­գի­րը հո­վա­նա­վո­րում են ՙՙԱր­ցախ ֆոնդ՚՚-ը, ՙRevolve Consulting՚ խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյունն ու ՙRivera Capital՚ ներդ­րու­մա­յին հիմ­նար­կը։