Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԿԱ­ՏԱ­ՐՈ՚-Ն ՍՏԵՂ­ԾԱԾ ԻՐ ԱՐ­ԺԵ­ՔՈՎ ՆԵՐԴ­ՐՈՒՄ ՈՒ­ՆԻ ԱՐ­ՑԱ­ԽԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՈՒ ՃԱ­ՆԱՉ­ՄԱՆ ԳՈՐ­ԾՈՒՄ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

ՙDomaine Avetissyan՚ ըն­կե­րու­թյան ՙԿա­տա­րո՚ գի­նի­նե­րի տե­սա­կա­նին, հայ­կա­կան ապ­րան­քա­նի­շով, ար­տադր­վում էր Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղում, խն­դող­նի տե­սա­կի խա­ղո­ղից:
Գոր­ծա­րանն Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո ան­ցել է Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ:

Գոր­ծա­րա­նը հիմ­նադ­րել է Ա­վե­տի­սյան­նե­րի ըն­տա­նի­քը, ում գեր­դաս­տա­նը խա­ղո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վում էր նա­խորդ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րից:
Գի­նե­գոր­ծա­րա­նի և խա­ղո­ղի այ­գու զար­գաց­ման գոր­ծով զբաղ­վում են Գրի­գո­րի Ա­վե­տի­սյա­նը և նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը:

Վեր­ջին տա­րի­նե­րին ՙԿա­տա­րո՚ գի­նի­նե­րի տե­սա­կա­նին մեծ համ­բավ է ձեռք բե­րել ոչ միայն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի, այլև ար­տերկ­րի շու­կա­նե­րում: Ի՞նչ ճա­կա­տա­գիր ու­նե­ցավ վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և հե­տո: Ինչ­պի­սի՞ ծրագ­րեր ու­նի ըն­կե­րու­թյունն այժմ: Ներ­կա­յաց­նում ենք Գրի­գո­րի Ա­վե­տի­սյա­նի հետ մեր հար­ցազ­րույ­ցը:
-Պա­րոն Ա­վե­տի­սյան, ի՞նչ ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րի էր հա­սել ՙԿա­տա­րո՚ գի­նի­նե­րի գոր­ծա­րա­նը մինչև Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մը:
- Իս­կա­պես, վեր­ջին տա­րի­նե­րին ըն­կե­րու­թյու­նը մեծ զար­գա­ցում էր ապ­րում: Միայն մեկ ցու­ցա­նիշ բե­րեմ` գի­նե­գոր­ծա­րա­նի ար­տադ­րա­կան ծա­վա­լը կազ­մում էր 100-120 հա­զար շիշ:
- 2020թ. պա­տե­րազ­մի հետևան­քով ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող այ­գի­ներն ու գի­նե­գոր­ծա­րանն ան­ցան Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ, և մեծ կո­րուստ­ներ ու­նե­ցաք: Ի՞նչ հա­ջող­վեց դուրս բե­րել գոր­ծա­րա­նից պա­տե­րազ­մի ըն­թաց­քում: Ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում` ըն­կե­րու­թյա­նը հասց­ված կո­րուս­տը վե­րա­կանգ­նե­լու նպա­տա­կով:
-Ցա­վոք, գոր­ծա­րա­նից կա­րո­ղա­ցանք դուրս բե­րել ըն­դա­մե­նը 10 հա­զար շիշ կար­միր` 2017 թվա­կա­նի գի­նի: Ըն­կե­րու­թյա­նը հասց­ված կո­րուս­տը վե­րա­կանգ­նե­լու նպա­տա­կով ո­րո­շե­ցինք զրո­յից վեր­սկ­սել Կա­տա­րո գի­նու ար­տադ­րու­թյու­նը` որ­պես Ար­ցա­խյան գի­նի:
-Ի՞նչ խն­դիր­նե­րի եք բախ­վում գոր­ծա­րա­նի վերս­տեղծ­ման ըն­թաց­քում:
-Գոր­ծա­րա­նի վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված խն­դիր­ներ կլի­նեն, երբ վե­րա­դարձ­նեք մեր կորց­րած տա­րածք­նե­րը, իսկ հի­մա նոր գոր­ծա­րան ենք կա­ռու­ցում Հա­յաս­տա­նում: Կա­ռուց­ման ըն­թաց­քում տա­րաբ­նույթ շատ խն­դիր­նե­րի հետ ենք բախ­վում` հիմ­նա­կա­նում ֆի­նան­սա­կան:
-Ըն­կե­րու­թյունն այ­սօր­վա դրու­թյամբ կա­րո­ղա­նո՞ւմ է գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել ար­տերկ­րում:
-Ըն­կե­րու­թյունն ար­տադ­րանք չու­նե­նա­լու պա­ճա­ռով գոր­ծու­նեու­թյուն չի ծա­վա­լում ոչ Հա­յաս­տա­նում, ոչ էլ ար­տերկ­րում: Բայց պահ­պա­նում ենք կապն ար­տա­սահ­մա­նյան գոր­ծըն­կեր­նե­րի հետ:
-Ի՞նչն է Ձեզ ո­գեշն­չում վերս­տեղծ­ման գոր­ծում և ի՞նչ է խոր­հր­դան­շում ՙԿա­տա­րո՚-ի ա­ռա­ջի­կա վե­րած­նուն­դը:
-ՙԿա­տա­րո՚-ն իր յու­րօ­րի­նակ ներդ­րումն ու­նի Ար­ցա­խի ճա­նաչ­ման ու տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում: Այդ գա­ղա­փարն է հիմ­նա­կա­նում շա­րու­նա­կում ո­գեշն­չել ինձ: Այս վե­րած­նն­դով էլ ՙԿա­տա­րո՚-ի մեջ ա­վե­լի կներդ­նեմ այդ շուն­չը, որն ի­րե­նում կամ­փո­փի Կա­տա­րո­յի, Դի­զակ աշ­խար­հի, Տո­ղի և Ար­ցա­խի ար­ժե­հա­մա­կար­գը, ո­գին ու պատ­մու­թյու­նը: