[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄ­ՆԱԴ­ՐԱՄՆ ԱԿ­ՏԻ­ՎՈ­ՐԵՆ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈՒՄ Է ԻՐ ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

Ռու­բեն Ճան­պա­զյա­նը ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ար­տա­քին հան­րա­յին կա­պե­րի տնօ­րենն է։ Ծնն­դով Կա­նա­դա­յից է, որ­տե­ղից տե­ղա­փոխ­վել է Հա­յաս­տան ու այս տար­վա փետր­վա­րից աշ­խա­տում է ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մում։

ՙԱր­ցա­խի ժո­ղովր­դին օգ­նե­լու հա­մար ա­մե­նաար­դյու­նա­վետ ձևը, գոր­ծու­նեու­թյու­նը մեկ շր­ջա­նում կենտ­րո­նաց­նելն է` հա­մա­գոր­ծակ­ցե­լով պատ­կան մար­մին­նե­րի հետ, և պա­տե­րազ­մից հե­տո ո­րո­շե­ցինք, որ այդ վայ­րը լի­նի Մար­տու­նու Հեր­հերն ու հա­րա­կից գյու­ղե­րը: Մեր գոր­ծու­նեու­թյու­նը ծա­վա­լում ենք նաև Մար­տու­նի քա­ղա­քում՚,- մեր հան­դիպ­մա­նը ներ­կա­յաց­րեց Ռ. Ճան­պա­զյա­նը։
Հիմ­նադ­րամն իր գոր­ծու­նեու­թյու­նը Հա­յաս­տա­նում սկ­սել է դեռևս 1999թ., իսկ 2003 թվա­կա­նից աշ­խա­տանք­ներ է ծա­վա­լում նաև Ար­ցա­խում։ Ծրագ­րե­րի մեծ մա­սը Քա­շա­թա­ղի շր­ջա­նում էին ի­րա­կա­նաց­նում։ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո հո­գա­բար­ձու­նե­րի և աշ­խա­տա­կազ­մի հետ հա­մա­տեղ ո­րո­շե­ցին շա­րու­նա­կել աշ­խա­տանքն Ար­ցա­խում՝ Մար­տու­նու շր­ջա­նում։
ՙՍա մեր բնիկ հողն է, մենք պի­տի լի­նենք տե­ղում՝ մեր ժո­ղովր­դի կող­քին՚,- ա­սում է Ռ. Ճան­պա­զյա­նը։
Ար­դեն կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ված 9-րդ տունն է շա­հա­գործ­ման հան­ձն­վել հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում: Տրա­մադր­վում են կեն­ցա­ղա­յին օգ­տա­գործ­ման տար­բեր պա­րա­գա­ներ: Շա­հա­ռու­նե­րը զոհ­ված, վի­րա­վոր զին­ծա­ռա­յող­նե­րի և ա­նա­պա­հով ըն­տա­նիք­ներն են։
Ըն­տա­նիք­նե­րի ընտ­րու­թյու­նը կա­տա­րում են հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ՝ պե­տա­կան տար­բեր մար­մին­նե­րի՝ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, հանձ­նա­ժո­ղով­նե­րի հետ։ Ար­ցա­խից օգ­նում են տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րե­լով, որ կա­րո­ղա­նան ճիշտ ու նպա­տա­կա­յին օգ­տա­գոր­ծել մի­ջոց­նե­րը։
Պա­տաս­խա­նա­տուի խոս­քով՝ շի­նա­րա­րու­թյու­նից բա­ցի Մար­տու­նու շր­ջա­նում կշա­րու­նա­կեն բու­ժօգ­նու­թյան կե­տե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Հիմ­նադ­րամն ի սկզ­բա­նե նաև այս ո­լոր­տում է կենտ­րո­նաց­րել իր գոր­ծու­նեու­թյու­նը։
Աշ­խա­տանք են ծա­վա­լում նաև կր­թա­կան հա­մա­կար­գում՝ դպ­րոց­նե­րի վե­րա­նո­րո­գում, դպ­րո­ցա­կան ծրագ­րե­րին օ­ժան­դա­կու­թյուն… Վեր­ջերս Մար­տու­նու 29 կր­թօ­ջա­խի նվի­րել են բիո­լա­բե­րի սար­քա­վո­րում­ներ։ Հա­վա­տում են, որ հա­վա­քա­ծու­նե­րը կօգ­նեն սո­վո­րող­նե­րին տե­սա­կա­նը լրաց­նել գործ­նա­կան աշ­խա­տան­քով։
Պա­տե­րազ­մը նույ­նիսկ գոր­ծե­լաո­ճը փո­խեց. Հիմ­նադ­րա­մը երբևի­ցե սնն­դի ա­ջակ­ցու­թյուն չի ի­րա­կա­նաց­րել, հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում Հեր­հե­րում, Խնու­շի­նա­կում սնունդ են բա­ժա­նել, ո­րով­հետև հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը որ­պես ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն դա են նշել։ Որ­տեղ կա­րիք կա՝ հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում ա­ջակ­ցում են՝ նվի­րատ­վու­թյուն­նե­րով։
ՙԱշ­խար­հի չորս կող­մում նվի­րա­տու­ներ ու­նենք՝ Ա­մե­րի­կա­յից մինչև Եվ­րո­պա, Եվ­րո­պա­յից մինչև Մի­ջին Արևելք ու Հա­յաս­տան։ Մեր կող­քին են, ո­րով­հետև հա­վա­տում են մեր աշ­խա­տան­քին, նաև՝ Ար­ցա­խի մեր աշ­խա­տա­կազ­մին, ո­րը քա­ջա­տե­ղյակ է տե­ղի խն­դիր­նե­րին։
Մեր շնոր­հա­կա­լու­թյու­նը պի­տի հայտ­նենք Ար­ցա­խի ժո­ղովր­դին։ Դժ­վար է, բայց մենք կլի­նենք Ար­ցա­խի կող­քին։ Սա մեր մեջքն ուղ­ղե­լու հա­մար է, որ կա­րո­ղա­նանք հայ­րե­նիք պա­հել ու զար­գաց­նել։ Այս­տեղ բո­լորս ենք տու­ժա­ծի կար­գա­վի­ճա­կում։ Կար­ծում եմ՝ դժ­վա­րու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր է։ Մենք կանց­նենք նոր՝ տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան զար­գաց­մա­նը նպաս­տող ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՚,- նշեց նա։
Ա­պա­գա ծրագ­րե­րին անդ­րա­դառ­նա­լով՝ հա­վե­լեց, որ բնա­կա­րան­նե­րի և ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­նո­րո­գում­նե­րը կշա­րու­նակ­վեն։ Կա 5 տուն ևս, ո­րոնց վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը ըն­թա­ցիկ են կամ պի­տի սկս­վեն, կշա­րու­նակ­վեն բուժ­կե­տե­րի վե­րա­նո­րո­գում­նե­րը, կան կր­թա­կան ծրագ­րեր։
ՙՄար­տու­նե­ցի­ներն ա­ռա­ջին ան­գամ չէ, որ հետ­պա­տե­րազ­մյան շր­ջան են հաղ­թա­հա­րում։ Ա­յո, հետևանքն այլ է, բայց ուժ կգտ­նեն ու ա­ռաջ կանց­նեն։ Պար­զա­պես ու­զում ենք ա­սել, որ ձեզ հետ ենք, ձեր կող­քին, հպարտ ենք ձեզ­նով։ Ցան­կա­նում ենք, որ խա­ղաղ լի­նի այս հո­ղը, որ հա­զա­րա­մյա ա­վան­դը շա­րու­նա­կենք՚,- բա­րե­մաղ­թեց Ռ. Ճան­պա­զյա­նը։