[ARM]     [RUS]     [ENG]

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐՁՐ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ար­դյո՞ք բա­ցա­սա­կան են ազ­դել  հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի այս տար­վա բեր­քա­հա­վա­քի ցածր ցու­ցա­նիշ­ներն աշ­նա­նա­ցա­նի վրա։  ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ հար­ցազ­րույ­ցում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան փոխ­նա­խա­րար Վի­լեն Ա­վե­տի­սյանն անդ­րա­դար­ձել է նաև Ար­ցա­խում ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի հիմն­ման մի­ջո­ցով բու­սա­բու­ծու­թյան ճյու­ղի զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև ա­ջակ­ցու­թյան նոր ծրագ­րե­րին։

-Պա­րոն փոխ­նա­խա­րար, ի՞նչ փու­լում է աշ­նա­նա­ցա­նը։ Հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի բեր­քա­հա­վա­քի ցածր ցու­ցա­նիշ­ներն ազ­դե՞լ են այս տար­վա աշ­նա­նա­ցա­նի վրա։
-Ներ­կա­յումս աշ­նա­նա­ցանն այն փու­լում է, որ հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը փոր­ձում են օպ­տի­մալ ժամ­կետ­նե­րում ա­վար­տին հասց­նել ցանք­սը։ Ըստ շր­ջան­նե­րի ներ­կա­յաց­րած տե­ղե­կու­թյուն­նե­րի, Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վել է ա­վե­լի քան 1947 հեկ­տար աշ­նա­նա­ցան, ո­րից՝ մոտ 1657 հա ցո­րեն, 278 հա գա­րի, 12 հա տրի­տի­կալ։ Ինչ վե­րա­բե­րում է հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի այս տար­վա բեր­քա­հա­վա­քի ցածր ցու­ցա­նիշ­նե­րին, ա­պա կար­ծում եմ, որ դրանք նա­խա­տես­վող ցանք­սի ընդ­հա­նուր ծա­վալ­նե­րի վրա էա­կա­նո­րեն չեն ազ­դել։ Թվե­րը վկա­յում են, որ 2021թ. բեր­քի տակ ու­նե­ցել ենք մոտ 21-22 հա­զար հա աշ­նա­նա­ցան, իսկ 2022թ. բեր­քի հա­մար, հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը շուրջ 20 հա­զար հա աշ­նա­նա­ցա­նի հայտ են ներ­կա­յաց­րել՝ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րից օգտ­վե­լու նպա­տա­կով։ Գրե­թե նույն թվերն են, սա­կայն հնա­րա­վոր է, որ հե­տա­գա­յում դրանք ա­ճեն։
-Վեր­ջին շր­ջա­նում ի՞նչ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել Ար­ցա­խում ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու հա­մար, և ի՞նչ կտա այդ ծրա­գի­րը գյու­ղատն­տե­սու­թյա­նը։
-Ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մար ՙԲու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ծրագ­րում՚ այս տար­վա ամ­ռա­նը նոր մի­ջո­ցա­ռում ենք ա­վե­լաց­րել, ո­րը կոչ­վում է նոր ջեր­մատ­նե­րի կա­ռուց­ման ա­ջակ­ցու­թյան ծրա­գիր։ Մինչ այս ար­դեն կար ջեր­մատ­նե­րի գոր­ծող պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գիր, ո­րի հա­մա­ձայն՝ ջե­ռուց­վող ջեր­մատ­նե­րի դեպ­քում 1 քա­ռա­կու­սի մետ­րին տրա­մադ­րում էինք 600 դրամ, իսկ չջե­ռուց­վո­ղի դեպ­քում՝ 300 դրամ։ Նոր ծրա­գիրն ան­հա­տույց ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման մի­ջո­ցա­ռում է՝ ա­վան­դա­կան և նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գեց­ված ջեր­մատ­նե­րի հիմն­ման հա­մար: Ա­վան­դա­կան ե­ղա­նա­կով, նվա­զա­գույ­նը 100 քա­ռա­կու­սի մետր (մեկ ամ­բող­ջա­կան տա­րած­քով) ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կա­ռուց­ման դի­մաց նա­խա­տես­վում է ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի տրա­մադ­րում՝ 1 քա­ռա­կու­սի մետ­րի հաշ­վով 8 000 ՀՀ դրամ, իսկ նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գեց­ված, նվա­զա­գույ­նը 500 քա­ռա­կու­սի մետր (մեկ ամ­բող­ջա­կան տա­րած­քով) ջեր­մատ­նա­յին տն­տե­սու­թյան կա­ռուց­ման դեպ­քում 1 քա­ռա­կու­սի մետ­րի հաշ­վով ՝ 22 000 դրամ: Այս պա­հի դրու­թյամբ ու­նենք շուրջ 30 հայ­տա­տու։ Ծրագ­րի հիմ­նա­կան նպա­տա­կը՝ տե­ղա­կան պա­հան­ջար­կը բա­վա­րա­րելն է, ինչ­պես նաև՝ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում կազ­մա­կեր­պել ար­տա­հա­նում, քա­նի որ բան­ջա­րա­նո­ցա­յին մշա­կա­բույ­սե­րի ահ­ռե­լի մա­սը ներ­կր­վում է։ Պա­տե­րազ­մից հե­տո, երբ կր­ճատ­վել են հո­ղա­տա­րածք­նե­րը, ջեր­մո­ցը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս փոքր մա­կե­րե­սով տա­րած­քից շատ ե­կա­մուտ ա­պա­հո­վել։
-Ի՞նչ վեր­լու­ծու­թյուն­նե­րի հիմք են տա­լիս գյու­ղատն­տե­սու­թյան այս տար­վա ցու­ցա­նիշ­նե­րը։
-Հա­ցա­հա­տի­կի ա­ռու­մով բեր­քա­հա­վա­քի այս տար­վա ցու­ցա­նիշ­ներն այդ­քան էլ բա­վա­րար չէին։ Պատ­ճա­ռը ուշ ցանքսն է, քա­նի որ պա­տե­րազ­մից հե­տո աշ­նա­նա­ցա­նի ի­րա­կա­նաց­ման օպ­տի­մալ ժամ­կետ­ներն ա­վարտ­ված էին։ Բա­ցի ուշ ցանք­սից՝ բա­վա­կա­նին սա­կավ տե­ղում­ներ ենք ու­նե­ցել ինչ­պես ձմ­ռան, այն­պես էլ գար­նան ա­միս­նե­րին, ո­րը հա­ցա­հա­տի­կի բեր­քատ­վու­թյան վրա հիմ­նա­կան բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն է թո­ղել։ Պտ­ղա­տու­նե­րի ըն­թա­ցիկ բեր­քա­հա­վա­քի ցու­ցա­նիշ­նե­րը վատ չեն։
-Ա­ջակ­ցու­թյան ի՞նչ ծրագ­րեր են գոր­ծում։ Ի՞նչ նոր ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում։
-Բու­սա­բու­ծու­թյան ո­լոր­տում հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­կա­նաց­վում են ՙԲու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ծրագ­րի՚ շր­ջա­նակ­նե­րում։ Այդ ծրագ­րով ի­րա­կա­նաց­վում է տն­կի­նե­րի ար­ժե­քի մաս­նա­կի սուբ­սի­դա­վո­րում, ո­րը պետք է զար­գաց­նի այ­գե­գոր­ծու­թյան ճյու­ղը։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում սուբ­սի­դա­վո­րել ենք հիմ­նադր­ված այ­գի­նե­րի տն­կի­նե­րի ար­ժե­քը՝ մեկ տն­կիի դի­մաց 1000 դրամ։
Ի­րա­կա­նաց­վում է նաև կե­րա­յին խո­տա­բույ­սե­րի մշա­կու­թյամբ զբաղ­վող ան­ձանց ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման ծրա­գի­րը։ Մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում 1 հեկ­տա­րի դի­մաց 50 հա­զար դրամ ենք տրա­մադ­րել այն հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին, ով­քեր մշա­կել են կորն­գա և առ­վույտ։ Սրանք բազ­մա­մյա կե­րա­յին խո­տա­բույ­սեր են, ո­րոնց հիմ­նա­կան նպա­տակն է՝ ա­նաս­նա­պա­հու­թյան ճյու­ղի հա­մար ու­նե­նալ կա­յուն կե­րա­յին բա­զա։
Բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի մշա­կու­թյամբ զբաղ­վող հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մա­ձայն՝ 1 հա դի­մաց 300 հա­զար դրամ ենք տրա­մադ­րել։
Այս ծրագ­րում նո­րու­թյուն ենք մտց­րել. ե­թե նախ­կի­նում ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման հա­մար պար­տա­դիր պայ­ման էր նվա­զա­գույ­նը 0.5 հա մա­կե­րե­սով մեկ ամ­բող­ջա­կան ցան­քա­տա­րած­քի առ­կա­յու­թյու­նը, ա­պա հաշ­վի առ­նե­լով ո­ռոգ­վող տա­րածք­նե­րի կր­ճատ­ման հան­գա­ման­քը, ներ­կա­յում պա­հանջ­վող ցան­քա­տա­րած­քի մա­կե­րե­սը կր­ճա­տել ենք՝ հասց­նե­լով նվա­զա­գույ­նը մինչև 0.25 հեկ­տա­րի։ Հա­ջորդ տար­վա­նից ծրագ­րի շա­հա­ռու կա­րող են դառ­նալ ա­վե­լի շատ հո­ղօգ­տա­գոր­ծող­ներ։ Կարկ­տա­պաշտ­պան ցան­ցե­րի տե­ղադր­ման դեպ­քում ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի տրա­մադ­րու­մը նա­խա­տես­ված է այ­գի­նե­րի և ջեր­մատ­նե­րի հա­մար։ Ջեր­մատ­նե­րի կարկ­տա­պաշտ­պան ցան­ցե­րի հա­մար տրա­մադր­վող ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը նույն­պես նո­րու­թյուն է։
Ե­թե այ­գին նոր է հիմ­նադր­վել՝ 1 հա կարկ­տա­պաշտ­պան ցանց տե­ղադ­րե­լու հա­մար որ­պես ա­ջակ­ցու­թյուն 6 մլն դրամ ենք տրա­մադ­րում։
Հե­նա­սյու­նա­յին /շպա­լե­րա­յին/ այ­գի­նե­րի դեպ­քում` 1 հեկ­տա­րի հա­մար 3 մլն դրամ ենք տրա­մադ­րում։ Ջեր­մոց­նե­րի դեպ­քում նվա­զա­գույ­նը պետք է լի­նի 100 քա­ռա­կու­սի մետր տա­րածք. 1 քա­ռա­կու­սի մետ­րի հա­մար տրա­մադ­րում ենք 250 դրամ։
Ծխա­խո­տի մշա­կու­թյու­նից ստաց­ված բեր­քի ի­րաց­ման դի­մաց լրավ­ճա­րի տրա­մադր­ման ծրագ­րով հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին 1 կգ մթեր­ված հում­քի համար լրա­ցու­ցիչ տրա­մադ­րում ենք 20 դրամ։