[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ` ԱՐՑԱԽՈՒՄ. ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ու ար­տադ­րա­մա­սե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թա­ցին, տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ու ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րին, վե­րա­բաց­ված ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րին և հան­րա­պե­տու­թյան տն­տե­սա­կան կյան­քին վե­րա­բե­րող  այլ հար­ցե­րի շուրջ  ՙԱ­զատ Ար­ցախ՚-ը զրու­ցել է  Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան տն­տե­սա­կան զար­գաց­ման վար­չու­թյան գոր­ծա­րար և ներդ­րու­մա­յին մի­ջա­վայ­րի բաժ­նի պետ Մաք­սիմ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։

-Պա­րոն Ա­լեք­սա­նյան, ի՞նչ փու­լում է գտն­վում պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ու ար­տադ­րա­մա­սե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թա­ցը։
-Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով հիմ­նա­կա­նում վնաս­վել են ո­րոշ ար­տադ­րա­մա­սե­րի տա­նիք­ներն ու պա­տու­հան­նե­րը, ո­րոնց վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը, կա­րե­լի է ա­սել, ա­վարտ­ված են։ Վնաս­վել են նաև գծա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րը՝ է­լեկտ­րա­կան ու կա­պի գծեր և օպ­տի­կա­ման­րա­թե­լա­յին հա­մա­ցան­ցի մա­լուխ­ներ։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից մեծ թա­փով սկ­սել ենք այդ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը։ Այս պա­հի դրու­թյամբ ու­նենք ան­խա­փան կապ, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և գա­զի մա­տա­կա­րա­րում ու հա­մա­ցանց։
-Պա­տե­րազ­մից հե­տո, ըստ ե­ռամ­սյա­կա­յին ու կի­սա­մյա­կա­յին տվյալ­նե­րի, ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րի ի՞նչ ցու­ցա­նիշ­ներ են ար­ձա­նագր­վել և ին­չի՞ շնոր­հիվ։
-2021 թվա­կա­նի ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը կազ­մել է 19,2 մի­լիարդ ՀՀ դրամ, իսկ երկ­րորդ ե­ռամ­սյա­կում այն ա­վե­լա­ցել է 4,4 մի­լիարդ դրա­մով և կազ­մել 23,6 մի­լիարդ դրամ։ Իմ կար­ծի­քով` ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րի ա­վե­լա­ցու­մը կապ­ված է խա­ղաղ ա­պա­գա­յի նկատ­մամբ տն­տես­վա­րող­նե­րի մեծ հույ­սի առ­կա­յու­թյան հետ։
-Ար­ցա­խյան հայտ­նի ապ­րան­քա­նի­շեր ներ­կա­յաց­նող ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րից` մաս­նա­վո­րա­պես նաև Ար­ցա­խի օ­կու­պաց­ված բնա­կա­վայ­րե­րում մինչ պա­տե­րազ­մը գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող­նե­րից ո­րո՞նք են վե­րա­բաց­վել և գոր­ծում։ Այդ ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք­ներ և ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վում։
-Հայտ­նի ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, ո­րոնք մնա­ցել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հս­կո­ղու­թյան ներ­քո գտն­վող տա­րածք­նե­րում, հիմ­նա­կա­նում գոր­ծում են։ Այդ ցան­կը մեծ է. Ստե­փա­նա­կեր­տի կո­նյա­կի գոր­ծա­րան, ՙԱր­ցախ Ալ­կո՚, ՙԱր­ցախ Ֆրուտ՚, ՙԱր­ցախ կաթ՚, ՙՂա­րա­բաղ կար­պետ՚ և այլն։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է պա­տե­րազ­մի հետևան­քով օ­կու­պաց­ված բնա­կա­վայ­րե­րին՝ նշեմ, որ այն­տեղ մինչ 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, կար բիզ­նես գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող, ընդ­հա­նուր առ­մամբ, 913 ի­րա­վա­բա­նա­կան անձ և ան­հատ ձեռ­նե­րեց։ Պա­տե­րազ­մից հե­տո ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մշա­կել է մի շարք ծրագ­րեր, ո­րոնց շնոր­հիվ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում ար­տո­նյալ պայ­ման­նե­րով և պե­տու­թյան ան­մի­ջա­կան օ­ժան­դա­կու­թյամբ վե­րա­կանգ­նել կորց­րած բիզ­նես­նե­րը։ Տե­ղա­հան­ված բնակ­չու­թյան մի մասն օգտ­վել է այդ հնա­րա­վո­րու­թյու­նից և ար­դեն ծա­վա­լել բիզ­նես-գոր­ծու­նեու­թյուն։ Վառ օ­րի­նա­կը օ­րե­ցօր բաց­վող ա­րագ սնն­դի ու առևտրի նոր կե­տերն են։ Հա­ջորդ ծրագ­րի հա­մա­ձայն՝ 5 մի­լիոն դրա­մը գե­րա­զան­ցող կորս­ված ան­շարժ և շար­ժա­կան գույ­քի հա­մար տրա­մադր­վում է մուր­հակ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ներ­կա­յաց­նել գոր­ծա­րար ծրա­գիր և վե­րա­կանգ­նել բիզ­նե­սը կամ մուր­հա­կում նշ­ված գու­մա­րի շր­ջա­նակ­նե­րում նո­րը սկ­սել։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, քա­նի՞ ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն է բաց­վել այս տա­րի։
-Բաց­վել է մոտ 20 ձեռ­նար­կու­թյուն, ո­րոնք զբաղ­վում են հիմ­նա­կա­նում հա­ցա­բուլ­կե­ղե­նի և խմո­րե­ղե­նի, ալ­կո­հո­լա­յին և ոչ ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րի, չրե­րի, մու­րա­բա­նե­րի և բնա­կան թե­յե­րի ար­տադ­րու­թյամբ։
-Կա՞ն սկս­նակ գոր­ծա­րար­նե­րի ա­ջակ­ցու­թյան նոր ծրագ­րեր։
-Սկս­նակ գոր­ծա­րար­նե­րի հա­մար ծրագ­րեր միշտ գոր­ծել են։ ԱՀ տա­րած­քում գոր­ծում է պե­տա­կան մաս­նակ­ցու­թյամբ ստեղծ­ված մի քա­նի հիմ­նադ­րամ, ո­րոնց հիմ­նա­կան նպա­տա­կը օ­ժան­դա­կելն է փոքր ու մի­ջին ձեռ­նար­կա­տե­րե­րին։ Պա­տե­րազ­մից հե­տո գոր­ծող վար­կա­յին ծրագ­րե­րը վե­րա­նայ­վել են և, ի օ­գուտ սկս­նակ ու գոր­ծող գոր­ծա­րար­նե­րի, սահ­ման­վել ա­վե­լի ար­տո­նյալ պայ­ման­ներ։
-Ինչ­պի­սի՞ վեր­լու­ծու­թյուն­նե­րի հիմք են տա­լիս է­կո­նո­մի­կա­յի այս տար­վա ցու­ցա­նիշ­նե­րը։ Ըստ Ձեզ, ի՞նչ են ցույց տա­լիս այդ թվե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րը։
-Ըստ ներ­կա­յիս տվյալ­նե­րի՝ կա­րող եմ փաս­տել, որ տա­րին փակ­վե­լու է բա­վա­րար ցու­ցա­նիշ­նե­րով, ե­թե կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը նոր ի­րո­ղու­թյուն­ներ չս­տեղ­ծեն։ Սա­կայն պարզ է, որ մինչև պա­տե­րազմն ու­նե­ցած տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րին հաս­նե­լու հա­մար դեռ տա­րի­ներ են պետք և ա­մե­նօ­րյա ե­ռան­դուն աշ­խա­տանք։