[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՍԿՍԵԼ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի օ­կու­պաց­ված Զար­դա­նա­շե­նից տե­ղա­հան­ված Խա­չատ­րյան­նե­րի ըն­տա­նիքն ար­դեն մի քա­նի ա­միս է, ինչ Ստե­փա­նա­կեր­տում կյան­քի է կո­չել հա­ցի փուռ հիմ­նե­լու բիզ­նես գա­ղա­փա­րը: Պա­տե­րազ­մից հե­տո, ըն­տա­նի­քի հայ­րը` Շմա­վո­նը, փոր­ձեց ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել հա­ցի փուռ ու­նե­նա­լու իր վա­ղե­մի ե­րա­զան­քը, իսկ կի­նը` Սո­սեն, տնա­րա­րա­կան հմ­տու­թյուն­նե­րը գոր­ծի դրեց: Ե­րի­տա­սարդ ա­մու­սին­նե­րի կամ­քի, աշ­խա­տա­սի­րու­թյան ու նպա­տա­կաս­լա­ցու­թյան ար­դյուն­քում մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տում ար­դեն հա­ցի նոր փուռ է գոր­ծում:

-Վեր­ջին ե­ռամ­սյա­կը փոր­ձաշր­ջան էր մեզ հա­մար: Ա­նու­շա­բույր հաց ստա­նա­լու գաղտ­նի­քը, կար­ծես, հա­ջող­վեց բա­ցա­հայ­տել, ինչն ար­դեն իսկ ձեռք­բե­րում է,-ա­սում են ձեռ­նե­րեց ա­մու­սին­նե­րը:
Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում աշ­խա­տե­լու և ինչ-որ բան նա­խա­ձեռ­նե­լու կամ­քը կորս­ված էին հա­մա­րում: Շու­տով հա­մոզ­վե­ցին, որ ցա­վը մեղ­մե­լու միակ տար­բե­րակն աշ­խա­տանքն է:
-Բիզ­նես նա­խա­ձեռ­նու­թյու­նը կյան­քի կո­չե­լու հար­ցում մեզ ոգևո­րե­ցին ու ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին հա­յաս­տա­նաբ­նակ ըն­կեր­ներս,-ա­սում է Շմա­վո­նը:
Անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­ներ ձեռք բե­րե­լուց հե­տո, սկս­նակ հաց­թուխ­նե­րի հա­մար կարևո­րը ճիշտ բա­ղադ­րա­տոմ­սով խմոր ստա­նալն էր:
-Ան­հա­ջող փոր­ձերն ընկ­ճում էին, հիաս­թա­փեց­նում, սա­կայն, փոք­րիկ­նե­րիս ժպի­տը նոր թևեր էր պարգևում,- ան­կեղ­ծա­նում է Սո­սեն:
Գոր­ծը գլուխ բե­րե­լու ըն­թաց­քում շատ դժ­վա­րու­թյուն­նե­րի են բախ­վել ձեռ­նե­րեց ա­մու­սին­նե­րը, բայց չեն դժ­գո­հում:
-Ար­տադ­րան­քի տեխ­նո­լո­գիա­կան նր­բու­թյուն­ներն ու հնարք­նե­րը հաս­կա­նա­լու և լա­վա­գույն ար­դյուն­քի հաս­նե­լու միակ տար­բե­րակն ա­նընդ­հատ փոր­ձելն է, ին­չու չէ` սխալ­վելն ու սո­վո­րե­լը,- նկա­տում են նրանք:
Օր­վա մեծ մասն անց­կաց­նում էին հա­ցի ար­տադ­րա­մա­սում: Փոր­ձի փո­խա­նակ­մամբ ու խոր­հուրդ­նե­րով նրանց ա­ջակ­ցել են ո­լոր­տում ար­դեն մաս­նա­գի­տա­ցած գոր­ծըն­կեր­նե­րը:
-Յու­րա­քան­չյուրն ա­նում էր հնա­րա­վո­րը, որ­պես­զի հետ չկանգ­նեինք ու չըն­կր­կեինք,- ա­սում է Շմա­վո­նը` ե­րախ­տա­գի­տու­թյամբ:
Բա­զում դժ­վա­րու­թյուն­ներ հաղ­թա­հա­րե­լուց հե­տո, տե­ղա­հան­ված ըն­տա­նի­քի փոքր բիզ­նեսն ար­դեն կա­նո­նա­վոր է գոր­ծում: Նո­րաս­տեղծ հա­ցի ար­տադ­րա­մասն ու­նի պատ­վի­րա­տու­ներ ու գնորդ­ներ:
-Աշ­խա­տում ենք գի­շե­րա­յին ժա­մե­րին: Օ­րա­կան մոտ 200 հաց ենք թխում՝ 4 տե­սա­կի: Վաս­տա­կած գու­մա­րը դեռ ներդ­նում ենք գոր­ծի մեջ: Պահ­պա­նե­լով ար­տադ­րան­քի ո­րա­կը՝ ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում ենք ընդ­լայ­նել ծա­վալ­նե­րը և զբաղ­վել թխ­ված­քաբ­լիթ­նե­րի ար­տադ­րու­թյամբ ևս,- ա­սում են:
Տի­կին Հա­մես­տը, ով նույն­պես տե­ղա­հան­վել է հայ­րե­նի բնա­կա­վայ­րից, աշ­խա­տում է ար­տադ­րա­մա­սում: Սի­րով է օգ­նում ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քին:
-Հա­ցը կյան­քի խոր­հր­դա­նիշ է, և թվում է` կորց­րա­ծի ապ­րում­ներն ու զգա­ցո­ղու­թյուն­նե­րը մեղմ­վում են հենց այս­տեղ` աշ­խա­տան­քի ըն­թաց­քում լց­վե­լով նաև հույս ու հա­վա­տով,- ա­սում է տի­կին Հա­մես­տը:
Խա­չատ­րյան­նե­րի տե­ղա­հան­ված ըն­տա­նիքն աշ­խա­տե­լու, ա­րա­րե­լու մեծ է­ներ­գիա ու­նի: Դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու նրանց բա­նաձևը` միաս­նա­կա­նու­թյունն է ու սե­րը: Իսկ նրանց աշ­խա­տանքն օր­հն­ված է, ինչ­պես նշ­խար հա­ցը: