[ARM]     [RUS]     [ENG]

ԾԽԱԽՈՏԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 Ծխա­խո­տի ցան­քա­տա­րածք­նե­րը տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են, ին­չը տար­բեր հան­գա­մանք­նե­րով է պայ­մա­նա­վոր­ված, ա­ռաջ­նա­հերթ՝ ի­րաց­ման խնդ­րի բա­ցա­կա­յու­թյամբ։ Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԳՀՀ բաժ­նից տե­ղե­կա­ցանք, որ ըն­թա­ցիկ տա­րում ի­րա­կա­նաց­վել է 185հա ցանքս։ Ար­դեն ա­վար­տա­կան փու­լում է ծխա­խո­տի տերևնե­րի բեր­քա­հա­վա­քը։ Շր­ջա­նում բույ­սի մշա­կու­թյամբ զբաղ­վում են Մար­տու­նի, Բեր­դա­շեն, Սպի­տա­կա­շեն հա­մայ­նք­նե­րի հո­ղա­տա­րածք­նե­րում, ո­րոնք նպաս­տա­վոր բո­լոր պայ­ման­ներն ու­նեն։

Հում­քը մթեր­վում է հիմ­նա­կա­նում Մար­տու­նու, քիչ քա­նա­կու­թամբ՝ Ի­վա­նյա­նի ըն­դուն­ման տե­ղա­մա­սե­րում։ Դեկ­տեմ­բե­րի 9-ի տվյալ­նե­րով` հան­ձն­վել է 1135086կգ մթերք։ Պա­տաս­խա­նա­տու­նե­րը փաս­տում են՝ ար­դյուն­քը գո­հա­ցու­ցիչ չէ։
Մու­րադ Ստե­փա­նյա­նը ՙՄա­սիս Տո­բա­կո՚ ըն­կե­րու­թյան Մար­տու­նու տե­ղա­մա­սի գյու­ղատն­տեսն է ու մշ­տա­դի­տար­կում է անց­կաց­նում ծխա­խո­տի դաշ­տե­րում, խոր­հր­դատ­վու­թյուն տա­լիս բույ­սի մշա­կու­թյամբ զբաղ­վող­նե­րին։ 4-րդ տա­րին է, ինչ աշ­խա­տում է ու նա­խորդ տա­րի­նե­րի հետ հա­մե­մա­տու­թյունն է ա­նում. տար­վա բեր­քատ­վու­թյու­նը զի­ջում է նա­խորդ տա­րի­նե­րի ցու­ցա­նի­շին։ Նա իր մեկ­նա­բա­նու­թյուն­ներն է ներ­կա­յաց­նում. բեր­քը մաս­նա­գե­տի կող­մից գնա­հատ­վում է մի­ջին ո­րա­կի։ Այն պայ­մա­նա­վոր­վում է հիմ­նա­կա­նում ցանք­սի աշ­խա­տանք­նե­րի ու­շա­ցու­մով՝ կապ­ված պա­տե­րազ­մից հե­տո հո­սան­քի բա­ցա­կա­յու­թյամբ, ո­րի օգ­նու­թյամբ գոր­ծարկ­վում են դաշ­տե­րը ո­ռո­գող ար­տե­զյան ջր­հո­րե­րը։ Հո­սան­քի կար­գա­վոր­մա­նը զու­գա­հեռ սկս­վել են ցանք­սի աշ­խա­տանք­նե­րը և մինչև հու­նի­սի վեր­ջը ծխա­խո­տա­գործ­նե­րը սա­ծիլ­ներ են տե­ղադ­րել, այն դեպ­քում, երբ պի­տի նշ­ված գոր­ծըն­թա­ցը վեր­ջաց­նեին մա­յիս ամս­վա վեր­ջին։ Մյուս կող­մից էլ ազ­դել է տար­վա ե­րաշ­տը։ Ե­րաշ­տը կան­խար­գե­լել է բեր­քի հա­սու­նաց­մա­նը, վե­գե­տա­ցիոն շր­ջա­նը շուտ է ա­վարտ­վել, ինչն էլ ազ­դել է բեր­քատ­վու­թյան և տերևի ո­րա­կի վրա։ Ե­թե բույ­սը պի­տի մի­ջի­նում 26-28 տերև տա, տվել է 18-20 տերև։
Չնա­յած տար­վա ցու­ցա­նիշ­նե­րին՝ մաս­նա­գետ­նե­րը հա­մոզ­ված են, որ ծխա­խո­տի մշա­կու­թյու­նը շր­ջա­նում կշա­րու­նակ­վի մնալ հո­ղա­գոր­ծու­թյան կարևոր ճյու­ղե­րից մե­կը։

;