[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱԿԱՐՈՆ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տում վե­րա­բաց­վել է ի­տա­լա­կան տեխ­նո­լո­գիա­յով ար­տադր­վող մա­կա­րո­նե­ղե­նի ձեռ­նար­կու­թյու­նը։ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում ար­տադ­րա­մա­սի հիմ­նա­դիր ղե­կա­վար Նա­նե Մի­քա­յե­լյանն ա­սաց, որ ար­տադ­րա­մա­սը գոր­ծում էր նաև մինչև պա­տե­րազ­մը։

-Մե­կամ­սյա գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քը փոր­ձաշր­ջան էր մեզ հա­մար։Հու­նի մեջ չմ­տած՝ սկս­վեց պա­տե­րազ­մը,- ա­սում է մեր զրու­ցա­կիցն ու հա­վե­լում, որ նա­խա­տե­սում են ար­տադ­րել ոչ միայն մա­կա­րո­նե­ղեն, այլ նաև արևե­լյան քաղց­րա­վե­նիք, ռա­վիո­լի և մր­գաչ­րե­րից պատ­րաստ­ված չո­րա­հաց։
Պա­տե­րազ­մից հե­տո ար­տադ­րա­մա­սը վե­րա­բա­ցե­լու մտահ­ղա­ցու­մը Նա­նեին հան­գիստ չէր տա­լիս։
-Այն սկզ­բուն­քա­յին էր դար­ձել ինձ հա­մար,-ա­սում է։
Ձեռ­նար­կա­տի­րու­թյան ո­լոր­տում Նա­նե Մի­քա­յե­լյա­նը նոր ա­նուն չէ և ինչ­պես ինքն է ի­րեն բնո­րո­շում՝ հեշտ հան­ձն­վող­նե­րից չէ։ Մայ­րա­քա­ղա­քում գոր­ծող ռես­տո­րա­նա­յին հա­մա­լի­րից ու­նե­ցած հա­սույ­թը գոր­ծում ներդ­նե­լով, որ­դու՝ Գա­գի­կի օգ­նու­թյամբ, նրան հա­ջող­վեց կյան­քի կո­չել նաև մա­կա­րո­նե­ղե­նի ար­տադ­րու­թյան բիզ­նես-ծրա­գի­րը։ Ապ­րի­լից վե­րա­բաց­ված ար­տադ­րա­մա­սում մինչ այ­սօր ար­տադր­վում էր 6 տե­սակ մա­կա­րոն։
-Մեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը տե­ղա­կան ար­տադ­րան­քի ո­րակն է,- ա­սում է հիմ­նա­դիրն ու ըն­դգ­ծում, որ մա­կա­րո­նե­ղե­նը պատ­րաստ­վում է բարձ­րա­կարգ ա­լյու­րից, ֆիլտ­րած ջրով ու ա­ռանց սնն­դա­յին հա­վե­լում­նե­րի։
Ար­տադ­րա­մա­սի գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ աշ­խա­տա­տե­ղով է ա­պա­հով­վել տե­ղա­հան­ված ե­րեք ըն­տա­նիք։
Ըն­դս­մին կար­տադր­վի 8 տե­սակ մա­կա­րոն և արևե­լյան քաղց­րա­վե­նիք։ Ար­տադ­րան­քը կի­րաց­վի 3 ապ­րան­քա­նի­շով։
-Օր­վա ըն­թաց­քում նա­խա­տես­վում է ար­տադ­րել 300-400կգ մա­կա­րոն։ Կա­վե­լա­նան ար­տադ­րա­տե­սակ­ներն ու փա­թե­թա­վոր­ման տար­բե­րակ­նե­րը,-ա­սում է զրու­ցա­կիցս՝ հա­վե­լե­լով, որ ա­ռա­ջի­կա­յում կու­նե­նան նաև մա­կա­րո­նե­ղե­նի գու­նա­վոր տե­սակ։
Ար­տադ­րան­քի ծա­վալ­ներն ընդ­լայ­նե­լու և լա­վա­գույն ար­դյուն­քի հաս­նե­լու հա­մար, զրու­ցակ­ցիս հա­մոզ­մամբ, ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի, խո­հա­րա­րա­կան փոր­ձի ու գի­տե­լիք­նե­րի մեկ­տե­ղում է պետք։
Ար­տադ­րան­քի ստեղ­ծա­գոր­ծա­կան փա­թե­թա­վոր­ման հե­ղի­նա­կը մաս­նա­գի­տու­թյամբ դի­զայ­ներ մեր զրու­ցա­կիցն է։ Նրա կար­ծի­քով՝ զգա­լի թվով գնորդ­ներ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում նաև փա­թե­թա­վոր­մա­նը։
ՙԿա­մե­լիա պլյուս՚ մա­կա­րո­նե­ղե­նի ար­տադ­րա­մասն հան­դի­սա­նում է ՙՀա­յաս­տա­նի ար­տադ­րան­քի ռե­գիստր՚-ի ան­դամ։ Ար­տադ­րան­քը ծա­վա­լուն ի­րաց­վում է ինչ­պես տե­ղա­կան շու­կա­յում, այն­պես էլ ՌԴ-ում։
-Ներ­կա­յում ար­տադ­րանքն ի­րաց­նե­լու պայ­մաա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու հա­մար աշ­խա­տանք­ներ են տար­վում նաև Ֆրան­սիա­յում ու Դա­նիա­յում,-նշում է զրու­ցա­կիցս։
Ար­տերկ­րում ար­ցա­խյանն ըն­դգ­ծե­լու և գնորդ­նե­րի մոտ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նե­լու հա­մար էլ Նա­նեն գե­ղե­ցիկ ա­նակն­կալ­նե­րի մտահ­ղա­ցում ու­նի։
Նրա բիզ­նես-ծրագ­րի ի­րա­գործ­մա­նը նպաս­տեց ԱՀ Է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան վեր­ջերս կազ­մա­կեր­պած դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գի­րը։ ՙՄշա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գա­ցում՚ ան­վա­նա­կար­գում դրա­մաշ­նոր­հի է ար­ժա­նա­ցել նաև գոր­ծա­րար կնոջ նա­խա­գի­ծը։