[ARM]     [RUS]     [ENG]

Արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2021թ. դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (20.12.2021թ.) համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 7 գնաճ և 1 գնանկում: Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է «Ադամաթուզ» 1 կգ՝ 183 դրամ (26.1%), վարունգ 1 կգ՝ 233 դրամ (25.9%), լոլիկ 1կգ՝ 183 դրամ (22.4%), կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ (6%), սոխ 1կգ՝ 17 դրամ (6%) ոսպ 1կգ՝ 11 դրամ (1.3%) և բրինձ սպիտակ երկարահատիկ 1կգ՝ 6 դրամ (1.2%) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է խնձոր 1 կգ՝ 17 դրամ (5.7%), ապրանքատեսակի համար: Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ առկա է «Ադամաթուզ» ապրանքային շուկայում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն: