[ARM]     [RUS]     [ENG]

Անհատույց ֆինանսական աջակցություն Ստեփանակերտում ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մեկնարկում է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում Ստեփանակերտում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը: Միջոցառման շահառու հանդիսանալու համար պարտադիր պայման է մեկ ջերմատան մակերեսի՝ ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը: Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 1-ը՝ երկուշաբթիից-ուրբաթ, աշխատանքային ժամերին: Հասցե՝ Թումանյան 115, հեռախոս՝ 047943501: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն