ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
Մարտունու շրջանի հողօգտագործողներին, համաձայն նախապես ներկայացրած հայտերի, «Հայ- ֆրանսիական բարեգործական ընկերության» աջակցությամբ լոլիկի, սմբուկի և պղպեղի սածիլներ են տրամադրվել։ Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը։ Նրա հաղորդմամբ, պայմանավորված պահանջարկով, ընդունվում են նոր հայտեր: Ցանկացողները կարող են հայտագրվել՝ երկրորդ փուլով օգտվելու սածիլների տրամադրման աջակցության ծրագրից։ Նշվեց, որ հայտագրումը կատարվում է համայնքապետարանների կողմից, որոնք ընդհանրացված ներկայացվում են շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժին՝ հետագա ընթացքավորման նպատակով:
Լուսինե Դաշյան