[ARM]     [RUS]     [ENG]

Գարու բերքահավաքի նախնական ցուցանիշները բավականին բարձր են․ փոխնախարար

Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների հարթավայրային գոտիներում մեկնարկել է գարու բերքահավաքը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, այս տարի եղանակային պայմաններից ելնելով 10-15 օր ուշ են սկսվել բերքահավաքի աշխատանքները։ Ըստ Վ. Ավետիսյանի՝ նախնական բերքահավաքի արդյունքում գրանցվել են տվյալ տարածքի համար բավականին բարձր ցուցանիշներ․ գարու միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է միջինը 20-21 ցենտներ, իսկ առանձին դաշտերում՝ մինչև 24 ցենտներ: Գյուղատնտեսության փոխնախարարն ընդգծեց, որ այս ցուցանիշները նախնական են և բերքահավաքի ընթացքում կարող են աճել կամ նվազել՝ պայմանավորված տարածքային առանձնահատկություններով։ Մեր զրուցակիցը հավելեց, որ բերքահավաքը ժամանակին իրականացնելու համար առկա գյուղտեխնիկայի քանակը բավարար է։ Հացահատիկի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար իրականացվում են հակահրդեհային միջոցառումներ:

Աննա Ալեքսանյան