[ARM]     [RUS]     [ENG]

Արթուր Ներսիսյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Հունիսի 21-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն և ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Անդրանիկի Ներսիսյանին (նշանակումը՝ ԱՀ Կառավարության N 667-Ա որոշման համաձայն):
Նախարարը շնորհավորել է տեղակալին և մաղթել արդյունավետ գործունեություն. «Արթուր Ներսիսյանն ունի երկար տարիների փորձ պետական կառավարման ոլորտում, մասնավորապես՝ մեր բնագավառում. ինչպես գիտենք, նա ղեկավարել է ԱՀ ԳՆ ՍԱՊԾ-ը: Ուստի, ոլորտում նրա փորձառությունը շատ գնահատելի և օգտակար կարող է լինել մեզ համար»,- ասել է նախարարը:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Տ. Առստամյանը, Ա. Ղահրամանյանը և ԳՆ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: