[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ

 

 

 

Հանրապետությունում հացահատիկի բերքահավաքի մեկնարկի, ցուցանիշների, հացահատիկի մթերման և գների վերաբերյալ մեզ հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը։

- Ե՞րբ և ո՞ր գո­տի­նե­րում կմեկ­նար­կեն հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րը։
-Հան­րա­պե­տու­թյան բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րից ել­նե­լով հիմ­նա­կա­նում բեր­քա­հա­վա­քի ա­ռա­ջին աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են Մար­տու­նու և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի հար­թա­վայ­րա­յին գո­տի­նե­րում։ Նախ­կի­նում հար­թա­վայ­րա­յին հատ­ված­նե­րում գա­րու բեր­քա­հա­վա­քը մեկ­նար­կում էր մա­յի­սի վեր­ջին կամ հու­նի­սի սկզ­բին։ Այս տա­րի այն 10-15 օր ու­շա­ցավ։ Օ­րեր ա­ռաջ բեր­քա­հա­վա­քը մեկ­նար­կել է Մար­տու­նու հար­թա­վայ­րա­յին հատ­ված­նե­րում, իսկ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լուց հե­տո ա­վե­լի լայն թա­փով կշա­րու­նա­կենք նաև այլ տա­րածք­նե­րում։
- Հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քի հա­մար բա­վա­րար տեխ­նի­կա կա՞։
-Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում գրանց­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ առ­կա գյուղ­տեխ­նի­կան և՛ քա­նա­­կով, և՛ սար­քի­նու­թյամբ բա­վա­րար է, որ­պես­զի բեր­քա­հա­վա­քը ժա­մա­նա­կին և ան­կո­րուստ ի­րա­կա­նաց­նենք։ Հնա­րա­վոր է, կոմ­բայն­ե­րի բաշխ­վա­ծու­թյան խն­դիր լի­նի, ո­րը կփոր­ձենք հնա­րա­վո­րինս կար­գա­վո­րել։ Հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի կող­մից որևէ ա­հա­զանգ լի­նե­լու դե­պքում, նույն­պես կա­ջակ­ցենք։
- Ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ են ի­րա­կա­նաց­վում կամ ի­րա­կա­նաց­վե­լու բեր­քա­հա­վաքն ան­կո­րուստ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
- Ի դեմս Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան, պե­տու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վում է հիմ­նա­կա­նում հա­կահր­դե­հա­յին եր­կու մի­ջո­ցա­ռում։ Ա­ռա­ջինն ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­վել է. քի­միա­կան ե­ղա­նա­կով ոչն­չաց­վել են ճա­նա­պար­հի և դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի եզ­րե­րին փար­թամ մո­լա­խո­տե­րը, ո­րոնք հր­դե­հի հիմ­նա­կան պատ­ճառն են։ Երկ­րորդ մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում հան­րա­պե­տու­թյան վար­չա­կազ­մե­րին և այլ շա­հագր­գիռ մար­մին­նե­րին հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ կտ­րա­մադր­վի, որ­պես­զի այն տա­րածք­նե­րում, որ­տեղ մո­լա­խո­տե­րի ոչն­չաց­ման դեմ քի­միա­կան ե­ղա­նա­կով պայ­քար չի տար­վել, ի­րա­կա­նաց­վեն հեր­կի և սկա­վա­ռակ­ման աշ­խա­տանք­ներ։ Հեր­կի մի­ջո­ցով շեր­տեր կս­տեղծ­վեն, որ­պես­զի հր­դե­հը չտա­րած­վի։ Հր­շեջ ծա­ռա­յու­թյան կող­մից լրա­ցու­ցիչ հե­նա­կե­տեր ենք տե­ղադ­րել, ինչ­պես նաև կսահ­մանվի տվյալ հա­մայն­քի բնա­կիչ­նե­րի շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն։ Այս մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար պե­տու­թյան կող­մից տրա­մադր­վե­լու են հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ։ Ո­րոշ­ման նա­խա­գիծն ար­դեն ներ­կա­յաց­ված է Կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մա­նը։
- Ի՞նչ նախ­նա­կան ցու­ցա­նիշ­ներ են գրանց­վել բեր­քա­հա­վա­քից և ի՞նչ կան­խա­տե­սում­ներ կա­րե­լի է ա­նել։
- Օ­րերս փորձ­նա­կան բեր­քա­հա­վա­քի ար­դյուն­քում ու­նե­ցել ենք այդ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար բա­վա­կա­նին բարձր բեր­քատ­վու­թյան ցու­ցա­նիշ­ներ։ Քա­նի որ մեր հար­թա­վայ­րա­յին գո­տի­նե­րում տե­ղում­նե­րի քա­նա­կը հիմ­նա­կա­նում քիչ է, իսկ ջեր­մաս­տի­ճա­նա­յին ֆո­նը բարձր, այդ տա­րածք­նե­րում ե­րաշտ է լի­նում կամ ցածր է բեր­քատ­վու­թյու­նը։ Այս տա­րի նախ­նա­կան հն­ձի տվյալ­նե­րով՝ գա­րու մի­ջին բեր­քատ­վու­թյու­նը մեկ հեկ­տա­րից կազ­մել է 20-21, իսկ ա­ռան­ձին դաշ­տե­րում մինչև 24 ցենտ­ներ։ Հաշ­վի առ­նե­լով բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը, այդ տա­րած­քի հա­մար սա բա­վա­կա­նին լավ ցու­ցա­նիշ է։ Բեր­քատ­վու­թյան վրա դրա­կան ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել նաև մարտ ամ­սում տե­ղա­ցած ձյու­նը, աշ­նա­նա­ցա­նի հա­մար տրա­մադր­ված բարձ­րո­րակ սեր­մա­ցուն, իսկ դաշ­տե­րը սնու­ցե­լու հա­մար՝ ա­զո­տա­կան պա­րար­տա­նյու­թը։ Կար­ծում եմ՝ այս տար­վա ցու­ցա­նիշ­նե­րը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­վե­լի բարձր են լի­նե­լու։
- Ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ են ի­րա­կա­նաց­վում բեր­քի ի­րաց­ման հա­մար։
- Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մը բո­լոր շր­ջան­նե­րում ու­նի հա­մա­պա­տաս­խան պա­հեստ­ներ, որ­տեղ ի­րա­կա­նաց­վում է մթե­րու­մը։ Քա­նի որ ան­ցած տա­րի քիչ բերք ենք ու­նե­ցել, ա­պա իմ կար­ծի­քով, հան­րա­պե­տու­թյու­նում ար­տադր­ված հա­ցա­հա­տի­կը պետք է մնա այս­տեղ։ Այս տար­վա կան­խա­տե­սում­նե­րի հա­մա­ձայն՝ ե­ղած բեր­քը պետք է բա­վա­րա­րի ներ­քին պա­հան­ջար­կը։ Ի­հար­կե, ե­թե մենք ա­նընդ­հատ բեր­քատ­վու­թյան բարձ­րաց­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տենք, չեմ բա­ցա­ռում նաև ար­տա­հա­նու­մը։
- Պե­տու­թյան կող­մից ար­դյո՞ք քայ­լեր են ձեռ­նարկ­վե­լու հա­ցա­հա­տի­կի գի­նը կար­գա­վո­րե­լու հա­մար։
- Ի դեմս Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի, պե­տու­թյան կող­մից սահ­ման­վում է հա­մա­պա­տաս­խան մթեր­ման գին։ Գա­րու գինն ար­դեն սահ­ման­ված է, մոտ օ­րերս կսահ­ման­վի նաև ցո­րե­նի­նը։ Կարծում եմ, հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի հա­մար մթեր­ման ձեռն­տու գին է լի­նե­լու։ Ո­րոշ մտա­վա­խու­թյուն­ներ կան, որ ցո­րե­նի թանկ մթեր­ման ար­դյուն­քը լի­նե­լու է ա­լյու­րի և հա­ցի գնի բարձ­րա­ցու­մը։ Նման խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար քն­նար­կում­ներ ենք ի­րա­կա­նաց­նում, որ­պես­զի ո­րո­շա­կի մի­ջոց­ներ ձեռ­նար­կենք։
- Ի՞նչ հետևանք­ներ են առաջացել վեր­ջերս տե­ղա­ցած անձրևն ու կար­կու­տը։
- Նախ­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն՝ ո­րո­շա­կի վնաս է հասց­վել բեր­քին, բայց կան­խա­տես­վա­ծից քիչ։ Վնասի աս­տի­ճա­նը ճշ­տե­լու գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է։

Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ