Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Նորից Արցախում

 

ԱՀ Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղից տեղահանված Տաթևիկ Քարամյանը, կարճ ժամանակ անց, որոշել է կրկին զբաղվել անասնապահությամբ: Տաթևիկը պատմում է, որ մինչև Արցախյան երրորդ պատերազմը Ջրաղացներ գյուղում  ամուսնու հետ զբաղվում էր անասնապահությամբ և հողագործությամբ: «Անասնապահության մեջ փորձի պակաս չենք ունեցել: Ծանոթ էինք ոլորտի լավ ու վատ կողմերին: Ամեն ամիս 60-70 հազարի չափով պանիր էինք վաճառում, լինում էին մսացու հորթեր՝ վաճառում էինք: Արդյունքից էլ գոհ էինք»,- ասում է նա:

Պատերազմի հետևանքով ոչինչ փրկել հնարավոր չեղավ, սակայն դա պատճառ չէր հիասթափվելու և անգործ մնալու: Այժմ բնակվում են Ասկերանի Խնապատ գյուղում։

-Պատերազմից հետո ես և ամուսինս մտածում էինք փոքրիկ բիզնես սկսելու մասին: Որոշեցինք, որ ամենահարմարը կրկին անասնապահությամբ զբաղվելն է: 2021թ. հուլիս ամսից սկսեցիք գործել: Դիմել ենք Արցախի ներդրումային հիմնադրամին, օգնել են, վարկ տրամադրել: Այս պահին վաճառքի ենթակա ոչինչ չունեմ, բայց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կսկսեմ  պանիր և միս վաճառել,-ասում է Տաթևիկը:

Պատմում է, որ պատերազմից հետո հաճախորդների հետ շատ չի շփվել,  սակայն հին հաճախորդները նրան պարբերաբար զանգում են և  ասում՝ շուկայից ենք համարդ վերցրել:

-Պատերազմի ավարտից հետո առանց վարանելու մնացել ենք Արցախում: Ոչ մի անգամ թե՛ մինչև պատերազմը, թե՛ հետո, մտադրություն չենք ունեցել մեկ այլ տեղ ապրելու: Համոզված եմ, որ Արցախում ամեն ինչ լավ է լինելու և  մեր սկսած գործը մեզ չի հիասթափեցնելու: Արցախում ապրելն ու արարելն ինձ  համար պատիվ է: Շարունակելու ենք գործել այստեղ՝ քանի դեռ կանք, քանի դեռ կարող ենք ծառայել մեր երկրին,- ասում է Տաթևիկը և հավելում, որ հնարավորության դեպքում նաև կընդլայնեն իրենց սկսած գործը:

 Նանիկ  Աղասյան