Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Այս թեմային անդրադառնալու միտքը ծագել է պատահական. լրագրողներով որոշեցինք փոքր-ինչ հագստանալ հոգսառատ առօրյաից: Առաջարկ եղավ գնալ «Թթենի» հանգստյան գոտի, որը գտնվում է Խնածախ տանող ճանապարհին: Գնացինք և չփոշմանեցինք. թթենիներ, բացօթյա տեղակայված փայտե սեղաններ ու նստարաններ, որոնք հիշեցնում են պապենական ավանդական միջավայր, արցախյան գեղեցիկ տեսարան, հանգստացնող երաժշտություն և, իհարկե, համեղ ուտեստներ: Տիրող անդորրն, իսկապես, հանգստացրեց, տրամադրություն բարձրացրեց: Աստիճանաբար ծագեց հարցազրույցի մտահղացումը  հանգստյան գոտու համահիմնադիր և համասեփականատեր Մարիամ Մուսայելյանի հետ:

Մարիամը տեղեկացրեց, որ տարածքը երկար տարիներ ծառայել է ընտանիքի համար` որպես հանգստյան վայր: «Այստեղ տիրում էր այնպիսի անդորր, որ ժամ առաջ ցանկանում էինք գալ և վայելել այդ հանգստացնող միջավայրը,-ասում է Մարիամը` շարունակելով, - պատերազմից հետո ամուսնուս հետ եկանք այն եզրակացության, որ տարածքը պետք է դարձնել  հանգստյան գողտրիկ անկյուն, որտեղ մարդիկ փոքր-ինչ կլիցքաթափվեն ու կկտրվեն առօրյա հոգսերից: Մտածեցինք նաև հանգստանալու հնարավորություն ստեղծել ընտանիքների համար: Ձգտել ենք համադրել արդի պայմանները ազգայինի հետ: Սկզբից մտահոգ էինք տեղանքի` մայրաքաղաքից մի քիչ հեռու գտնվելու հանգամանքով, որը կարող էր խոչնդոտ լինել ինչպես սպասարկողների, այնպես էլ այցելուների համար: Բայց… Մարիամը շեշտում է, որ չնայած լավատեսությանը, չեն էլ պատկերացրել, որ այդքան այցելու կունենան: Դա հիմք հանդիսացավ ընտանիքի նոր մտահղացմանը՝ որոշվեց ձեռնարկել նոր գործ: «Մտածեցինք և փնտրեցինք տնակների կառուցման արդի ուղղություններ, որը թույլ կտա հանգիստը վայելել՝ հմայվելով նաև ցուրտ եղանակների բնատեսարաններով: Տնակները ծածկված կլինեն թափանցիկ նյութով, բացօթյա տպավորություն ստեղծելով, ինչը և հնարավորություն կտա ըմբոշխնելու բնության հմայքը տարվա բոլոր եղանակներին»,- ոգեշնչված պատմում է Մարիամը: Նա գոհունակությամբ նշեց, որ Արցախում կան հմուտ վարպետներ, որոնց վստահել են այդ նուրբ գործը: Այն արդեն կառուցման փուլում է:

Ի դեպ, Մարիամը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է բանկում` որպես հաշվապահական գանձապահ: Իր իսկ խոստովանությամբ՝ մասնագիտությունը շատ է օգնում ձեռներեցությանը: Էական խորհուրդներով շատ է օգնում նաև ընտանեկան մեծ թիմը: Այս տարի էլ նա մասնակցել է ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված դասընթացներին, ներկայացրել բիզնես-ծրագիր և շահել մրցանակ: Հենց մրցանակի գումարը և ստացած շահույթն է ուղղվել տնակների կառուցմանը:

Նշենք, որ այս տարվա նորամուծությունն իրակացնելուց հետո, ընտանիքն ունի բիզնեսի ընդլայնման հեռանկարային այլ հետաքրքիր ծրագրեր: Մարիամն ընդգծում է, որ բիզնեսի զարգացման գրավականը՝ նորամուծություններն են:

Վերջում Մարիամը հորդորեց արցախցի ձեռներեցներին, որպեսզի իրենց բիզնեսը զարգացնեն Արցախում, մարդիկ էլ ավելի կառչեն իրենց արմատներին, ինչպես թթենին: Նա հավաստիացրեց, որ հավատարիմ են մնալու  ավանդականին՝ թե՛ միջավայրի, թե՛ ուտեստների հարցում: