Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ Է ՆԱԵՎ ԴՐՍԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

 

 

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Խաղողի մշակությունը և գինեգործությունը  մեր երկրում անհիշելի ժամանակներից են սկիզբ առնում, որոնք այսօր էլ մնացել են այգեգործության և տնտեսության համար կարևոր, առանցքային ուղղություններ:

Ինչպես ցանկացած մշակաբույսի, այնպես էլ  խաղողի մշակության ծավալները մեծապես կախված են իրացման հնարավորություններից: Բարեբախտաբար, Մարտունու շրջանում դրա հետ կապված խնդիր չկա:

Շրջանի այգեգործներն իրենց արտադրանքի մի մասն իրենք են վերամշակում՝ օղի, գինի ստանալու համար, մնացածը մթերվում է Ստեփանակերտի կոնյակի գործարանի մասնաճյուղերում:

Գործարանի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Արարատ Հայրապետյանի խոսքով՝ կարող են ընդունել մինչև 4000 տոննա բերք, բայց, ելնելով տարվա բերքատվության ցուցանիշից, այս տարի կմթերվի մոտ 600 տոննա բերք, ինչը նախորդ տարվա համեմատ ավել կլինի մոտ 150 տոննայով:

Մարտունու տեղամասում սկսված է խաղողի մթերման գործընթացը: Միայն սպիտակ սորտերի խաղող է ընդունվում՝ 20 և բարձր տոկոս շաքարայնությամբ: Սև սորտերը Ստեփանակերտում են ընդունվում: Խաղողի գնի փոփոխություն չկա, անցած տարվա գներն են՝ 140-145 դրամ՝ պայմանավորված շաքարայնությամբ:

Մինչ արցախյան երրորդ պատերազմը՝ տարբեր տարիների, 2500-6000 տոննա բերք էր մթերվում՝ ըստ տարվա բերքատվության և գործարանի հնարավորությունների. մթերվող բերքի ծավալների աճը գրանցվում  էր տարեցտարի: Ընդունված տարբեր /սև, սպիտակ, սեղանի սորտեր/ տեսակի խաղողից մասնաճյուղում պատրաստվում էին գինիներ, կոնյակի սպիրտ, տարբեր մրգերից և ցորենից՝ մրգային և ցորենի օղիներ, կազմակերպում շշալցումը: Հիմա կարմիր գինիները տեղափոխել են Ստեփանակերտի գործարան, այնտեղ են ընդունում հումքը և վերամշակում: Գործարանի հիմնական ուղղությունը կոնյակի արտադրությունն է, զուգահեռ նաև` մրգային օղիների 6 տեսակ և մոտ այդքան էլ գինիներ: Համագործակցում են Երևանի կոնյակի գործարանի հետ:

Մարտունու մասնաճյուղում միայն կոնյակի սպիրտի հումք է պատրաստվում: Ստացած սպիտակ գինենյութից տեղում կոնյակի սպիրտ են թորում, որն ըստ պայմանագրի՝ Երևանի կոնյակի գործարան և Ստեփանակերտ՝ գլխամասային գործարան առաքում: Պահանջարկի ավելացման դեպքում՝ խաղողի մի մասն էլ Հայաստանից է մթերվում:

Կա գինու և կոնյակի հնեցման առանձին արտադրամաս, հնեցումը սկսված է  1999թ., այսօր ունեն 2004-ից մինչև 2010թ.  հնեցվող արտադրանք: 

Մինչ պատերազմը մթերում էին նաև նուռ և նռան մշակության հետ կապված լուրջ ծրագրեր ունեին, արդեն պատրաստ էր  վերամշակման առանձին արտադրամասը, կար առաջին՝ հյութի և դոշաբի արտադրանքը, որը մեծ պահանջարկ ուներ, բայց պատերազմից հետո  գործընթացը դադարեցվել է:

Ստեփանակերտի կոնյակի գործարանի «Մադաթով» կոնյակը մեծ ճանաչում ունի, մրցունակ է հայաստանյան շուկաներում, հաջողությամբ  իրացվում են արտերկրում, Հայաստանում և քիչ քանակությամբ՝ Արցախում:

Պահանջարկ կա նաև օղիների նկատմամբ:

Գինիների հետ կապված՝ բարձրորակ հումք չկա, իսկ սա հիմնական նախապայմանն է համապատասխան արտադրանք ստանալու համար: