[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՆԿ ՍԻՐԵԼՈՒ ՍԱՄՎԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած արցախցի երիտասարդ Սամվել Գրիգորյանն արդեն մեկ ամիս է, ինչ Ստեփանակերտում հիմնել է կախասնկերի արտադրության և վերամշակման ընկերություն։ Ինչպես նշում է Սամվելը՝ ընկերությունը բացելու համար աջակցություն է ստացել պետության և գործարար-բարերարների կողմից։ Արտադրությունից ստացած շահույթի մի մասն ուղղվելու է համայնքային սոցիալական որոշ խնդիրների լուծմանը։ Արտադրությունը կրում է «Grigoryan’s garden» անվանումը։

-Ա­ռա­ջին պատ­ճա­ռը, որ ընտ­րե­ցի այս ո­լոր­տը, սունկ շատ սի­րելն է և այն ե­կամ­տի աղ­բյուր դարձ­նե­լու մեծ ցան­կու­թյու­նը, որ ու­նե­ցել եմ փոքր տա­րի­քից։ Սա այն ո­լորտն է, որ թե՛ Հա­յաս­տա­նում, թե՛ Ար­ցա­խում բա­վա­կա­նին նոր է և ու­նի զար­գա­նա­լու, ընդ­լայն­վե­լու մեծ հնա­րա­վո­րու­թյուն, - նշում է Սամ­վել Գրի­գո­րյա­նը։
Մաս­նա­գի­տու­թյամբ ի­րա­վա­բան Սամ­վե­լը մաս­նակ­ցել է սո­ցիա­լա­կան ձեռ­նե­րե­ցու­թյան դա­սըն­թաց­նե­րի, ո­րոն­ցից ստա­ցած գի­տե­լիք­նե­րը (ինչ­պես ինքն է նշում) նրան շատ են օգ­նել թե՛ կյան­քում, թե՛­ գործ­նա­կա­նում։
-Մաս­նակ­ցել եմ SMM-ի և «Վա­ճառք և Հա­ճա­խորդ­նե­րի սպա­սար­կում», «Ինչ­պես դառ­նալ սո­ցիա­լա­կան ձեռ­նե­րեց» թե­մա­նե­րով դա­սըն­թաց­նե­րին։ Շա­րու­նա­կում ենք հա­մա­գոր­ծակ­ցել դա­սըն­թա­ցա­վար­նե­րի, մաս­նա­գետ­նե­րի հետ։ Նրանց հետ խոր­հր­դակ­ցում ենք, քն­նար­կում և լու­ծում ստեղծ­ված խն­դիր­նե­րը,-պատ­մում է Սամ­վե­լը։
Անդ­րա­դառ­նա­լով զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րին՝ Սամ­վե­լը նշում է, որ կա­խա­սուն­կը դեռ սկիզբն է... Հե­տա­գա­յում նա­խա­տե­սում է տե­ղում ստա­նալ հում­քը, ա­ճեց­նել եր­կու տե­սա­կի սունկ, մե­ծաց­նել տա­րած­քը, որն իր հեր­թին կն­վա­զեց­նի սն­կի ինք­նար­ժե­քը։
Այս մեկ ամս­վա ըն­թաց­քում մեր մշա­կած սուն­կը սիր­վեց շա­տե­րի կող­մից, ձեռք բե­րեց հա­ճա­խորդ­նե­րի մեծ բա­նակ, ու­նե­ցավ մեծ սպա­ռում՝ շնոր­հիվ միշտ թարմ, ո­րա­կյալ և է­կո հատ­կա­նիշ­նե­րի։
-Մեր ըն­կե­րու­թյան կար­գա­խոսն է՝ խթա­նել տե­ղա­կան ար­տադ­րու­թյու­նը և ար­ցա­խյան բա­րիք­նե­րը ճա­նա­չե­լի դարձ­նել դր­սում,-նշում է Սամ­վե­լը։

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ