Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՇՆԱՆԱՑԱՆԸ

Արցախում աշնանացանը մեկնարկել և ընթանում է իր բնականոն հունով. այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Վիլեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ 2022-ի աշնանացանի տակ կատարված հերկն ու մյուս նախապատրաստական աշխատանքները գրեթե չեն զիջում նախորդ տարվա ցուցանիշներին։ Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ նվազման միտում չկա։ Անձամբ իրենց՝ գյուղոլորտի պատասխանատուներին թվում էր, որ այս տարի կնվազեն ցանքսի ցուցանիշները, բայց հուրախություն մեզ՝ այդպես չեղավ։ 

Ըստ Վ. Ա­վե­տի­սյա­նի՝ աշ­նա­նա­ցա­նի հիմ­նա­կան մա­սը ցո­րենն ու գա­րին են կազ­մում։ Վեր­ջին տա­րի­նե­րին դրանց զու­գա­հեռ ցան­քաշր­ջա­նա­ռու­թյան մեջ էր դր­վել նաև տրի­տի­կա­լը, ո­րը մե­ծա­մա­սամբ օգ­տա­գործ­վում է որ­պես ա­նաս­նա­կեր։ Տրի­տի­կա­լը բարձր բեր­քատ­վու­թյամբ մշա­կա­բույս է, և մեր տա­րա­ծաշր­ջա­նում մի քա­նի տա­րի ա­ռաջ փոր­ձար­կե­լուց հե­տո ո­րոշ հո­ղօգ­տա­գոր­ծող­ներ շա­րու­նա­կում են ցա­նել այն։ Տա­րի­ներ շա­րու­նակ Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը ձգ­տել է հարս­տաց­նել Ար­ցա­խում տա­րած­ված մշա­կա­բույ­սե­րի ցան­կը՝ պար­բե­րա­բար այն հա­մալ­րե­լով նոր տե­սակ­նե­րով։ Այդ բազ­մա­զա­նու­թյունն անհ­րա­ժեշտ էր ի­րա­կան ցան­քաշր­ջա­նա­ռու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ար­ցախ­ցի հո­ղօգ­տա­գոր­ծո­ղը, ա­վան­դա­կա­նը պա­հե­լով, սկ­սել է ո­րո­շա­կի տեղ տալ նաև նոր մշա­կա­բույ­սե­րին։
Վ. Ա­վե­տի­սյա­նը ցա­վով նշեց, որ այս տա­րի աշ­նա­նա­ցա­նի հա­մար չկա ա­ջակ­ցու­թյան ոչ մի ծրա­գիր։ Նա­խորդ տա­րի բա­վա­կա­նին մեծ ա­ջակ­ցու­թյուն էր ցու­ցա­բեր­վել. Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից ո­րա­կյալ սերմ էր ներ­կր­վել և սուբ­սի­դա­վոր­ված ար­ժե­քով տրա­մադր­վել հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին։ Ար­դյունքն էլ գո­հա­ցու­ցիչ էր. 2022-ի բեր­քատ­վու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը բա­վա­կա­նին բարձր են ե­ղել։ Ե­թե լի­նեն հո­ղօգ­տա­գոր­ծող­ներ, ով­քեր նա­խորդ տար­վա է­լի­տար սեր­մա­ցուից ստաց­ված բեր­քից կկա­տա­րեն աշ­նա­նա­ցա­նը, կա­րե­լի է լավ ակն­կա­լիք­ներ ու­նե­նալ, ա­սում է Վ. Ա­վե­տի­սյա­նը և հա­վե­լում, որ բնու­թյան քմա­հա­ճու­թյուն­նե­րը ևս պետք է հաշ­վի առ­նել։
Աշ­նա­նա­ցա­նին խո­չըն­դո­տող ի՞նչ հան­գա­մանք­ներ կան։ Առ­կա տեխ­նի­կան կբա­վա­րա­րի՞ հա­մա­պա­տաս­խան ժամ­կետ­նե­րում ցանքսն ա­վար­տին հասց­նե­լու։
Խո­չըն­դո­տող միակ հան­գա­ման­քը, ըստ Վ. Ա­վե­տի­սյա­նի, դիզ­վա­ռե­լի­քի բարձր գներն են ու դրա հետևան­քով գյու­ղատն­տե­սա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի թան­կա­ցու­մը։ «Մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ տեխ­նի­կա­յի ա­ռու­մով խն­դիր չկա, բայց ա­րի ու տես, որ բարձ­րա­ցել է կոմ­բայ­նա­վա­րի, տրակ­տո­րիս­տի ու մյուս մե­խա­նի­զա­տոր­նե­րի՝ աշ­խա­տան­քի դի­մաց վճա­րը։ Հնա­րա­վոր է՝ հան­րա­պե­տու­թյան մի շր­ջա­նում ա­վե­լի քիչ տեխ­նի­կա լի­նի, քան մյու­սում, բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցա­խում ցանքս կա­տա­րե­լու հա­մար գյուղ­տեխ­նի­կան բա­վա­րա­րում է»,- ա­սում է Վ. Ա­վե­տի­սյա­նը։
Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րը նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զան թար­մաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն չեն ու­նե­ցել, առ­կա գյուղ­տեխ­նի­կան հնա­րա­վոր է մաշ­վա­ծու­թյան խն­դիր էլ ու­նի։ Այս ուղ­ղու­թյամբ դեռևս չեն գոր­ծում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րը։
Վեր­ջին եր­կու տա­րում հան­րա­պե­տու­թյու­նում զարկ է տր­վել այ­գե­գոր­ծու­թյա­նը։ Այս ճյու­ղի զար­գաց­ման նպա­տա­կով գոր­ծում է նաև պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գիր՝ տն­կի­նե­րի ար­ժե­քի մաս­նա­կի փոխ­հա­տուց­ման տես­քով։ Նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ գե­րակշ­ռում են ոչ թե նռան այ­գի­նե­րը, այլ պտ­ղա­տու տար­բեր այ­գի­ներ են հիմն­վում (սերկևիլ, ար­քա­յա­նա­րինջ, դեղձ և այլն)։ Երևույ­թը նույն­պես պայ­մա­նա­վոր­ված է տա­րածք­նե­րի կորստով, քա­նի որ նռան այ­գի­ներ հիմ­նե­լու հա­մար դաշ­տա­վայ­րա­յին պայմաններ են անհ­րա­ժեշտ։
Լայն թափ է ստա­ցել նաև խա­ղո­ղայ­գի­նե­րի հիմ­նադր­ման գործըն­թա­ցը։ Այս ո­լոր­տի վե­րա­բե­րյալ ևս նա­խա­րա­րի տե­ղա­կա­լը չցան­կա­ցավ թվեր հրա­պա­րա­կել, միայն փաս­տեց, որ ար­դյունք­նե­րը գո­հա­ցու­ցիչ են։
Թե երբ կա­վարտ­վեն աշ­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­նե­րը՝ Վ. Ա­վե­տի­սյա­նը ժամ­կետ­ներ չն­շեց. ա­մեն ինչ կախ­ված է ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից։ «Մեզ մոտ եր­բեմն աշ­նա­նա­ցա­նը շա­րու­նակ­վում է նաև դեկ­տեմ­բեր ամ­սին, բայց հիմ­նա­կա­նում մինչև նո­յեմ­բե­րի 15-20-ն այն ա­վար­տին է հասց­վում։ Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը հետևո­ղա­կան աշ­խա­տանք­ներ կտա­նի՝ աշ­նա­նա­ցա­նի աշ­խա­տանք­նե­րը ագ­րո­ժամ­կետ­նե­րում ա­վար­տին հասց­նե­լու հա­մար»,- ա­սաց Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ