[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

Արցախի Մարտունի քաղաքում գործում է հանրապետության ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը, որի գործունեությանը  օրերս ծանոթացանք տեղում։

Թռչնաֆաբրիկան Մարտունիում տարիներ առաջ բացվեց բնակչությանը համապատասխան մթերքով ապահովելու, ինչպես նաև շրջկենտրոնում աշխատատեղեր բացելու նպատակով։

«Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր հիմնական գործունեությունն սկսել է 2000 թվականին, հիմնադիրը՝ Դավիթ Դադայանն է։

Թռչնաֆաբրիկան համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին ու պահանջներին, մեզ հետ զրույցում նշեցին պատասխանատուները։

Համապատասխան կերակրման շնորհիվ յուրաքանչյուր հավից ստանում են 1,5 -2,5 կգ․ միս, որը պահվում է տեղում ստեղծված  սառնարանային պայմաններում։ 

Թռչնաֆաբրիկայի արտադրանքն իրացվում է Արցախում, Գորիսում և Կապանում։

Գործարանում հարյուրից ավելի մարդ է աշխատում՝ արտադրությունից մինչև վաճառքի բաժին, ովքեր իրենց գործն անում են սիրով։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ