Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԽ­ԹԱՆ­ՎԻ Ա­ՐԵ­ՎԱ­ՅԻՆ ՋՐԱ­ՏԱ­ՔԱ­ՑՈՒ­ՑԻՉ­ՆԵ­ՐԻ ԵՎ Է­ԼԵԿՏ­ՐԱ­ԿԱ­ՅԱՆ­ՆԵ­ՐԻ ՕԳ­ՏԱ­ԳՈՐ­ԾՈՒ­ՄԸ

 

Հաշվի առնելով արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը, Արցախում 2023 թվականի  բյուջետային տարում նախատեսվում է պետական աջակցության գործող ծրագրում ընդգրկել նաև գազաֆիկացված համայնքները։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը՝ հավելելով, որ  աջակցման մոդելը կձևափոխվի, որը ենթակա է լրացուցիչ քննարկման։

«Կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի հա­մա­ձայն՝ չգա­զա­ֆի­կաց­ված հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ-բա­ժա­նորդ­նե­րի հա­մար արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի ձեռք­բեր­ման և տե­ղադր­ման գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել էր այս տար­վա օ­գոս­տոս ամ­սից, ո­րի ըն­թաց­քը, սա­կայն, ադր­բե­ջա­նա­կան սեպ­տեմ­բե­րյան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի հետևան­քով ո­րոշ ժա­մա­նակ խա­թար­վել էր։ Այս պա­հին հայտ ներ­կա­յաց­րած 155 շա­հա­ռուից ծրագ­րից օգտ­վել է 101-ը՝ Ստե­փա­նա­կեր­տի Նոր Ա­րեշ թա­ղա­մա­սում, Մար­տու­նու շր­ջա­նի Կոլ­խո­զա­շեն, Պա­ռա­վա­թումբ, Նն­գի, Կա­ղար­ծի, Մուշ­կա­պատ, Վա­րան­դա և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Հա­րու­թյու­նա­գո­մեր, Ճան­կա­թաղ, Կի­չան, Վա­ղու­հաս, Մա­ղա­վուզ հա­մայ­նք­նե­րում։ Ընդ ո­րում 30 արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ տե­ղադր­վել է միայն Կոլ­խո­զա­շեն հա­մայն­քում, ին­չը նշա­նա­կում է, որ գյու­ղի տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի գրե­թե 50 տո­կո­սը ձեռք է բե­րել նշ­ված հա­մա­կար­գե­րը»,-ա­սաց Ար­մեն Մեժ­լու­մյա­նը՝ նշե­լով, որ տե­ղադր­վող արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի ար­ժե­քի 50 տո­կո­սը ֆի­նան­սա­վո­րում է պե­տու­թյու­նը, իսկ մնա­ցա­ծը՝ բնա­կիչ-բա­ժա­նոր­դը։ Սո­ցիա­լա­կան ո­րո­շա­կի խմ­բե­րի պատ­կա­նող 54 ըն­տա­նի­քի այդ հար­ցում ա­ջակ­ցել է Հայ օգ­նու­թյան միու­թյու­նը։
«Այն հա­մայ­նք­նե­րում, որ­տեղ տե­ղադր­վել են արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ, բնակ­չու­թյու­նը հա­վաս­տիա­նում է դրանց օգ­տա­կա­րու­թյան մեջ, ին­չը լրա­ցու­ցիչ խթան է հան­դի­սա­նում դրանց ձեռք­բեր­ման և տե­ղադր­ման հար­ցում։ Փոր­ձը ցույց է տա­լիս, որ բնա­կիչ­ներն ա­ռաջ­նորդ­վում են է­ներ­գե­տիկ ծախ­սե­րը նվա­զեց­նե­լու տրա­մա­բա­նու­թյամբ, սա­կայն շա­հա­գոր­ծե­լուց հե­տո ի­րենց գո­հու­նա­կու­թյան աղ­բյու­րը դառ­նում է հենց մեծ ծա­վա­լով տաք ջուր ու­նե­նա­լու փաս­տը»,- ա­սաց գե­րա­տես­չու­թյան բաժ­նի պե­տը՝ ըն­դգ­ծե­լով, որ արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րի տե­ղադր­ման շնոր­հիվ չգա­զի­ֆի­կաց­ված հա­մայն­քում բնակ­չի է­ներ­գե­տիկ ծախ­սե­րը կր­ճատ­վում են տա­րե­կան մի­ջի­նը 80 հա­զար դրա­մի չա­փով, իսկ ար­դեն 2-3 տա­րի հե­տո նա լիո­վին անվ­ճար տաք ջուր կու­նե­նա։
Պե­տա­կան ծրագ­րով ան­ցած տա­րի 16 արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­նե­րով են ա­պա­հով­վել նաև Ար­ցա­խում գոր­ծող «Եր­կա­րօ­րյա դպ­րոց­ներ»-ը։
Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­թա­ցիկ տար­վա մար­տին հաս­տատ­վել է նաև պե­տա­կան և հա­մայն­քա­յին բո­լոր հաս­տա­տու­թյուն­ներն է­լեկտ­րաէ­ներ­գիա ար­տադ­րող արևա­յին կա­յան­նե­րով ա­պա­հո­վե­լու ծրա­գի­րը։ Ար­դեն իսկ 4 կՎտ հզո­րու­թյամբ արևա­կա­յան­ներ են շա­հա­գործ­ման հան­ձն­վել Աս­կե­րա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի, Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի շեն­քե­րում, իսկ 10 կՎտ հզո­րու­թյամբ՝ Ստե­փա­նա­կեր­տի հ. 3 և հ. 7 դպ­րոց­նե­րում։
«Ծրագ­րի նպա­տա­կը տվյալ կազ­մա­կեր­պու­թյան է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սպառ­ման սե­փա­կան կա­րիք­նե­րը բա­վա­րա­րելն է։ Օ­րի­նակ 4 կՎտ հզո­րու­թյամբ արևա­յին կա­յա­նի դեպ­քում հնա­րա­վոր է տա­րե­կան մինչև 300 հա­զար դրա­մի չա­փով խնա­յո­ղու­թյուն ու­նե­նալ, իսկ 10 կՎտ դեպ­քում՝ մինչև 700 հա­զար դրա­մի։ Բա­ցի այդ, տվյալ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը հան­դես կգան որ­պես է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ինք­նա­վար ար­տադ­րող։ Ներ­կա­յում օ­րեն­սդ­րա­կան դաշ­տը թույլ է տա­լիս, որ­պես­զի է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ա­վել­ցու­կը վա­ճառ­վի մա­տա­կա­րար՝ «Ար­ցա­խէ­ներ­գո» ըն­կե­րու­թյա­նը։ Տե­ղադր­վում են հիբ­րի­դա­յին և ցան­ցա­յին կա­յան­ներ։ Մաս­նա­վո­րա­պես, հիբ­րի­դա­յին արևա­կա­յա­նը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում նաև ար­տադ­րած է­ներ­գիա­յի ա­վել­ցու­կը պա­հես­տա­վո­րել՝ ին­չը նաև ռազ­մա­վա­րա­կան կարևո­րու­թյուն ու­նի»,-նշեց Ար­մեն Մեժ­լու­մյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան կլի­նի, և 2023-2025 թվա­կան­նե­րի միջ­նա­ժամ­կետ ծրագ­րով, հա­վա­նա­կան է, որ եր­կու տար­վա ըն­թաց­քում լրի­վու­թյամբ կա­պա­հովեն արևա­կա­յան­նե­րով։
ՏԿԵ նա­խա­րա­րու­թյան է­ներ­գե­տի­կա­յի բաժ­նի պե­տը նշեց, որ պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խը կա­րո­ղա­նում է ա­պա­հո­վել է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ներ­քին սպառ­ման պա­հան­ջար­կի միայն 57 տո­կո­սը, իսկ մյուս մա­սը ներ­կր­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից։
ՙՀաշ­վի առ­նե­լով այս հան­գա­ման­քը, ինչ­պես նաև այն, որ է­լեկտ­րա­հա­ղորդ­ման օ­դա­յին գծե­րը անց­նում են Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րով, ներ­կա դրու­թյամբ ի­րա­կա­նաց­վում է կա­ռա­վա­րու­թյան ծրա­գիր՝ է­լեկտ­րաէ­ներ­գե­տիկ ցան­ցի անվ­տան­գու­թյան և հու­սա­լիու­թյան բարձ­րաց­ման ուղ­ղու­թյամբ։ Այդ շր­ջա­նակ­նե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի օ­դա­յին գծե­րը փո­խա­րին­վում են ինք­նակ­րող մե­կու­սիչ հա­ղոր­դա­լա­րե­րով, վե­րա­զին­վում են բարձր հզո­րու­թյամբ են­թա­կա­յան­ներ՚,-ա­սաց ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն։
Նրա խոս­քով՝ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սե­փա­կան պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով կխ­թան­վի արևա­յին է­ներ­գիա­յի օգ­տա­գոր­ծու­մը։
«Ար­ցա­խի բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներն այդ ա­ռու­մով բա­րեն­պաստ են։ Մեր տա­րած­քում 1 քա­ռ. մետր հո­րի­զո­նա­կան մա­կերևույ­թի վրա արևա­յին է­ներ­գիա­յի հոս­քի մի­ջին տա­րե­կան ար­ժե­քը կազ­մում է մոտ 1400 կՎտ ժամ»,-հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը։

Լուսինե ՇԱԴՅԱՆ