Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳՈ­ՅԱ­ՊԱՅ­ՔԱՐՆ ԻԲ­ՐԵՎ ԱՊ­ՐԵ­ԼՈՒ ԲԱ­ՆԱ­ՁԵՎ

 

Հիմա տարվա այն ժամանակն է, երբ շուկայում արցախյան մրգերից առաջին տեղում նուռն է: Թագակիր մեր միրգը դարձյալ իր դիրքում է: Ստեփանակերտի տարբեր թաղամասերում ու փողոցներում վաճառվող խոշորահատիկ նռների մեծ մասը, պարզվում է, բերվում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից: Ընդ որում, նախիջևանիկյան արևահամ նուռը բավարարում է ոչ միայն ստեփանակերտցիների պահանջարկը, այլև արտահանվում է Հայաստան:

Մեր հոդ­վա­ծի հե­րո­սը Նա­խիջևա­նի­կից է, որն իր այ­գու բեր­քը կր­կին վա­ճա­ռե­լու էր բե­րել Ստե­փա­նա­կերտ: Մինչ նա հեր­թա­կան հա­ճա­խոր­դին էր սպա­սար­կում, կար­ճատև զրույ­ցի բռն­վե­ցի նա­խիջևա­նիկ­ցի մի կնոջ հետ: Վեր­ջինս, ա­ռանց սա­կար­կե­լու, հա­մա­ձայն­եց վե­րա­վա­ճա­ռող կնո­ջը մեծ արկղ նուռ վա­ճա­ռել հենց վեր­ջի­նիս ա­ռա­ջար­կած գնով և ան­գամ կազ­մա­կեր­պել դրա տե­ղա­փոխ­ման գոր­ծը: «Ինչ­քա՞ն նուռ ու­նեք, որ այդ­պես հեշ­տո­րեն «բեռ­նա­թափ­վե­ցիք»»,-հարց­րի նրան: ՙՇա՛տ, տոն­նա­նե­րով,- պա­տաս­խա­նեց կի­նը,-ինչ­քան պետք է՝ ա­սեք, բե­րենք Ձեր ու­զած տե­ղը՚:
Նույնն ա­սաց նաև հոդ­վա­ծիս հե­րո­սը՝ նշե­լով, որ 4 տոն­նա նռան բերք ու­նի: Եվ իր նման­նե­րը գյու­ղում մե­կը,եր­կու­սը չեն:
Սու­րեն Մար­տի­րո­սյան. այս­պես ներ­կա­յա­ցավ: Վաթ­սուն­չորս տա­րե­կան է, բնակ­վում է իր ծնն­դա­վայր Նա­խիջևա­նիկ գյու­ղում, այ­գե­գործ է: 90-ա­կան­նե­րի Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում ա­կա­նի պայ­թյու­նից կորց­րել է ոտ­քը: Այ­գե­գոր­ծու­թյամբ սկ­սել է զբաղ­վել այդ ժա­մա­նակ­նե­րից: Ուղ­տա­սա­րում տա­րածք էր վերց­րել, մշա­կել, ստաց­ված ե­կամ­տով «Կա­նա­վի տա­կին»/Նա­խիջևա­նի­կի վար­չա­կան տա­րածքն է, ո­րը պա­տե­րազ­մից հե­տո չե­զոք գո­տի է դար­ձել/ հո­ղա­տա­րածք էր վերց­րել, այ­գի հիմ­նել, դրա ե­կամ­տով սե­փա­կա­նաշ­նորհ­ված իր հո­ղում՝ մոտ 7,5 հա, այ­գի հիմ­նել: «Նուռ, տանձ, խն­ձոր, սա­լոր… մտ­քովդ ինչ միրգ անց­նում է, իմ այ­գում կա: Միայն կես տոն­նա թուզ եմ վա­ճա­ռել»,-ար­դյուն­քից գոհ պատ­մում է նա: Նոր այ­գի էլ է հիմ­նել՝ Գետ /«Կետ»/ կոչ­վող հատ­վա­ծում, ար­դեն եր­րորդ տա­րին է՝ մշա­կում է, ա­մեն տա­րի 100 ծառ է տն­կում: «Չորս-չորս շարք նուռ, տանձ, խն­ձոր, արքայանարինջ եմ տն­կել, ա­ռա­ջին տա­րում տն­կած նռ­նե­նի­ներն այս տա­րի ա­ռա­ջին բերքն են տվել, պտուղ­նե­րը մանր են, բայց՝ շատ, ա­սես տո­նա­ծառ լի­նի», - նո­րաս­տեղծ այ­գու պտ­ղա­ռատ ծա­ռի գե­ղեց­կու­թյունն է նկա­րագ­րում:
Պա­պա­կան հո­ղում /այդ­պես է ա­սում տնա­մեր­ձի մա­սին, որ­տեղ հո­րա­կան տունն է և որ­տեղ ապ­րում է ըն­տա­նի­քով/ թթե­նի­նե­րից ա­վե­լի քան 60լ դո­շաբ է պատ­րաս­տել: Այս տա­րի չի հասց­րել ա­ռա­ջին թթենինե­րը թափ տալ, օ­ղի թո­րել: Նաև՝ բան­ջա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վել: Նու­ռը վա­ճա­ռե­լու ժա­մա­նակ նրան ճա­նա­չող­նե­րը նաև հարց­նում էին լո­բի, պղպեղ չու­նի՞: Եվ ի­րեն մե­ղա­վոր է զգում, որ չու­նի, քա­նի որ, ինչ­պես պարզ­վեց, դրանք ա­ճեց­նե­լու, խնա­մե­լու ժա­մա­նակ գնա­ցել էր վի­րա­հա­տու­թյան: Ար­դեն 4 ա­միս է ան­ցել: Հազ­վա­գյուտ մար­դիկ են այդ­քան կարճ ժա­մա­նա­կում կա­րո­ղա­նում ա­զատ քայ­լել, բայց նա վի­րա­հատ­վե­լուց ար­դեն եր­կու ա­միս անց քայ­լում էր: Ա­ռող­ջա­կան խն­դի­րը հա­ջո­ղու­թյամբ հաղ­թա­հա­րե­լու հա­մար պատ­ճառ­ներ ու­ներ. այ­գու խնամ­քը հիմ­նա­կա­նում իր ու­սե­րին է: Հի­վանդ կինն ի վի­ճա­կի չէ օգ­նել, իսկ որ­դին դիր­քա­պահ է, ո­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ է կա­րո­ղա­նում ի­րեն ձեռք հասց­նել: Որ­դին չորս ե­րե­խա ու­նի, տա­նը նո­րա­ծին էլ կա: Եր­կու աղ­ջիկ­նե­րի, ո­րոն­ցից մեկն ապ­րում է գյու­ղում, մյու­սը՝ Ստե­փա­նա­կեր­տում, 7 ե­րե­խա­նե­րը նույն­պես փոքր են: Մի խոս­քով, Սու­րե­նը մե­նատն­տես է բա­ռի ու­ղիղ ի­մաս­տով, ին­չը չի նշա­նա­կում միայն այ­գի մշա­կել: Ա­վե­լի դժ­վա­րը ա­ռատ բերքն ի­րաց­նելն է: Ա­ռաջ ա­վե­լի հեշտ էր, Հա­յաս­տա­նի մար­զե­րից գա­լիս, հենց այ­գուց տա­նում էին: Հի­մա ինքն է տա­նում Գո­րիս, Վար­դե­նիս, Վա­նա­ձոր: Այդ­պես շու­կա­յա­գի­տու­թյուն էլ է սո­վո­րել: Նա­խա­պես ի­մա­նում է այն­տե­ղի գնե­րը, պայ­մա­նա­վոր­վում մարդ­կանց հետ, պար­զում՝ ինչ­քան է պետք: Նու­ռը տա­նում, շատ դեպ­քե­րում կար­տո­ֆի­լով փո­խա­նա­կում է: Կար­տո­ֆի­լը որ­պես ձմեռ­վա պա­շար է բե­րում: Ան­ցյալ տա­րի այդ­պես մեկ տոն­նա կար­տո­ֆիլ է բե­րել իր, աղ­ջիկ­նե­րի և Խնա­ծա­խում ապ­րող քրոջ հա­մար: Ա­սել է թե՝ հա­րա­զատ­նե­րին էլ չի աչ­քա­թող ա­նում, օգ­նում է: Մինչև վեր­ջին պա­տե­րազ­մը նու­ռը նաև Մոսկ­վա էր հասց­նում՝ մյուս քրոջ հա­մար:
Գոր­ծից աչ­քը չի վա­խե­նում, այլ մի բա­նից՝ ա­ռող­ջու­թյու­նը հան­կարծ չդա­վա­ճա­նի: «Աստ­ված այն­քան կյանք տա ինձ, մինչև թոռ­ներս մե­ծա­նան, այ­գի­ներս հանձ­նեմ նրանց»,-դա է միայն փա­փա­գում: Հու­սով է, որ կդի­մա­նա: «Ա­մեն վի­ճա­կի հետ հար­մար­վում եմ»,- ա­սում է: Ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին սպոր­տով է զբաղ­վել: Երբ սո­վո­րում էր Ստե­փա­նա­կեր­տի պրոֆ­տե­խու­սում­նա­րա­նում՝ տրակ­տո­րիս­տի կուր­սում, ըմբ­շա­մարտ էր պա­րա­պում: Սո­վո­րե­լու ե­րեք տար­վա ըն­թաց­քում հասց­րել էր դառ­նալ Ստե­փա­նա­կեր­տի, ա­պա՝ Ղա­րա­բա­ղի, այ­նու­հետև՝ Ադր­բե­ջա­նի չեմ­պիոն: Գյու­ղում էլ էր սպոր­տով զբաղ­վում, մինչև վի­րա­վոր­վե­լը: Մաս­նա­գի­տու­թյամբ տրակ­տո­րիստ էր, բայց գյու­ղում ա­մեն աշ­խա­տանք ա­նում էր, ինչ հանձ­նա­րա­րում էր ղե­կա­վա­րու­թյու­նը: Ա­մառ­վա սե­զո­նին գի­շեր-ցե­րեկ Հա­րա­միից տուն չէր գա­լիս: Ա­սում է՝ պորտս Մար­տու­նի-Հա­րա­միում է կտր­վել: Նա­խիջևա­նի­կի հո­ղա­տա­րածք­նե­րի մեծ մասն այդ­տեղ էր, հն­ձին կոմ­բայն էր վա­րում, վա­րու­ցան­քի ժա­մա­նակ՝ տրակ­տոր: Մե­խա­նի­զա­ցիա­յից լավ գլուխ է հա­նում: Իր աշ­խա­տա­սի­րու­թյամբ գյու­ղի ղե­կա­վար­նե­րի աչ­քի լույսն էր: Նաև հնա­զանդ որ­դի էր: 98 տա­րի ապ­րած հոր խոս­քը եր­բեք գետ­նով չի տվել:
Մինչև 2020թ. պա­տե­րազ­մը զբաղ­վում էր նաև ա­նաս­նա­պա­հու­թյամբ: 6-7 գլուխ կով ու­ներ, մի 30 գլուխ ոչ­խար: Հի­մա չու­նի, ո­րով­հետև ա­րո­տա­վայր չկա, բա­ցի դրա­նից, ա­նա­սուն­ներն անց­նում են սահ­մա­նը: Իսկ ինչ որ անց­նում է այն կողմ, հետ վերց­նել չի լի­նում: Այդ­պես նաև իր ե­րեք ձին է կո­րել. «Իմ կյան­քը ձիե­րի հետ է ե­ղել, որ­տեղ ցան­կա­ցել եմ, տա­րել են»,-ափ­սո­սան­քով հի­շում է: Իսկ հի­մա միայն ա­վա­նակ է պա­հում. «Թեթև, ա­մե­նագ­նաց ապ­րանք է, ինձ յո­լա է տա­նում»: Գյու­ղում շատ քիչ մարդ է հի­մա ա­նա­սուն պա­հում: Լավ է, որ ժա­մա­նա­կին մաս­նա­գետ­նե­րը խոր­հուրդ են տվել գյու­ղա­ցի­նե­րին այ­գե­գոր­ծու­թյամբ զբաղ­վել: Բայց այ­գի­ներն էլ չեն հեշ­տու­թյամբ մշակ­վում: «Բա­ղե­րի մեծ մա­սը Կա­նավ կոչ­ված տա­րած­քում է, ո­րը թուր­քի սահ­մա­նից մի քա­նի հա­րյուր մետր է հե­ռու, ա­ռանց ռու­սի մի­ջամ­տու­թյան հնա­րա­վոր չէ մտ­նել այն­տեղ, հո­ղը մշա­կել, ծա­ռե­րը ձևա­վո­րել, բեր­քը հա­վա­քել,-խո­չըն­դո­տող հան­գա­մանք­ներն է ներ­կա­յաց­նում և ա­վե­լաց­նում,- ես այ­լընտ­րանք չու­նեմ, ստիպ­ված եմ պայ­քա­րե­լով ապ­րել: Հա­նուն իմ ըն­տա­նի­քի, իմ զա­վակ­նե­րի, թոռ­նե­րի, իմ օ­ջա­խի: Իմ ապ­րե­լը գո­յու­թյան պայ­քար է…»:
Ա­սել է թե՝ գո­յա­պայ­քա­րը նրա ապ­րե­լու բա­նաձևն է: Այդ բա­նաձևով հի­մա Ար­ցա­խում շա­տերն են ապ­րում:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ