Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Չնայած Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու հետևանքով ստեղծված  իրավիճակին՝ Մարտունու շրջանում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները:

Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի Գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը:

Հողի մշակության հետ կապված՝ աշնանացանի աշխատանքները շարունակվում են: Ներկայում  կատարվել է ցանքսի մոտ 75 տոկոսը: Մնացած տարածքներն արդեն նախապատրաստված են ցանքսի համար, իսկ եղանակային պայմանները թույլ են տալիս շարունակել աշխատանքը:

Մեր զրուցակցի խոսքով՝  առկա է սերմացուի անհրաժեշտ պաշարը, տեխնիկան: Հողօգտագործողների  մի մասն ունի  որոշակի ծավալով դիզվառելիք, ովքեր կշարունակեն ցանքսը, մի մասն էլ դիզվառելիք չունենալու պատճառով խնդրի առջև է կանգնել:

Աշխատանքները  շարունակվում են նաև ջերմատներում, որոնց մի մասը ջեռուցվում է և՛ գազով, և՛ էլեկտրականությամբ:

Անասնապահության ոլորտում խնդիրներ են առաջացել կերի հետ կապված, որի գերակշիռ մասը ներկրվում էր Հայաստանից: Չնայած ունեցած պաշարները դեռ բավարարում են, բայց առկա իրավիճակի երկարատև շարունակվելու դեպքում   չեն բավականացնի:

Բաժնի վարիչը նշեց նաև, որ աշխատանքներ են տարվում հողօգտագործողներին և անասնապահներին ստեղծված իրավիճակում աջակցելու ուղղությամբ: Ուսումնասիրություն է իրականացվում՝ պարզելու առկա պաշարները և տնտեսությունների վիճակը, որպեսզի կարողանան կողմնորոշվել, թե ում ինչով հնարավոր կլինի օգնել: