[ARM]     [RUS]     [ENG]

2014Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

DSC_3795.jpgԸստ նախօրոք հաստատված ժամանակացույցի՝ դեկտեմբերի 6-ին ԱԺ մշտական հանձնաժողովների, խումբ¬խմբակցությունների համատեղ նիստով տրվեց գալիք տարվա բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների մեկնարկը։ 
Նիստը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ Ներկա էին պատգամավորներ` ԱԺ փոխխոսնակ Ա. Թովմասյանի գլխավորությամբ։Կառավարության կազմից հրավիրված էին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանը, Հարկային պետական ծառայության պետ Ա. Բալայանը, ԱՎԾ նախագահ Կ. Ներսիսյանը։
Նիստին ներկայացվեցին օրինագծի մշակման սկզբունքները, բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամուտների ձևավորումը (հարկային քաղաքականությունը), ծախսերի  կառուցվածքն ու ծախսային քաղաքականությունը։ Խոսվեց նաև բյուջեի  կատարման համար անհրաժեշտ օրենսդրության ապահովման մասին։ 
Ս. Թևոսյանի ներկայացմամբ` 2014թ. համախմբված բյուջեն նախատեսվում է գրեթե 78 մլրդ, ծախսերը՝ 81 մլրդ 652 մլն դրամ։ Դեֆիցիտը նախատեսված է 3 մլրդ  552 մլն դրամ։ Ս. Թևոսյանը հանգամանալից ներկայացրեց սեփական եկամուտների (33,5 մլրդ դրամ), ինչը 8,1 %¬ով ավելին է այս տարվա համեմատությամբ), պաշտոնական դրամաշնորհների (500 մլն դրամ) և այլ եկամուտնեպի (3 մլրդ դրամ) ակնկալվող ցուցանիշները։ Ընդ որում, սեփական եկամուտների զգալի մասը՝ 30մլրդ դրամ, կապահովվի հարկային մուտքերից։
ԼՂՀ¬ին տրամադրվող միջպետական վարկը կկազմի 43 մլրդ 638 մլն դրամ, ինչը 2013թ. համեմատ կաճի 11,1 %-ով։
Բացի դեֆիցիտից, 2014թ. ԼՂՀ¬ն նաև վարկային պարտավորություններ ունի, ինչը, Ս. Թևոսյանի խոսքերով, նշանակում է, պետք է ներգրավվեն նաև փոխառու  միջոցներ` ծախսային մասն ապահովելու համար։  Ս. Թևոսյանը 2014 թվականի պետական գլխավոր ֆինանսական փաստաթղթի ամենաարծարծվող և հետաքրքրություն ներկայացնող պահը թոշակների ու աշխատավարձերի թեման է համարում։ Այդ առթիվ նա նշեց, որ թոշակները կբարձրացվեն տարվա սկզբին, իսկ աշխատավարձերի բարձրացումը՝ տարվա երկրորդ կեսից։ Նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազ. դրամ` ներկայիս 45 հազար դրամի փոխարեն։ Նորարարություն է նաև այն, որ հունվարի 1-ից սկսած, սահմանվելու է միասնական հարկ. եկամտահարկը, սոցվճարները կտեղափոխվեն հարկման այդ  հարթություն։
Ս. Թևոսյանը նշեց, որ բյուջեն ձևավորվել է այնպես, որ ոչ մի ոլորտ չտուժի։
Նշվեց նաև, որ աշխատավարձերի բարձրացման համար 2014թ. պետական բյուջեով  նախատեսված է 3,8 մլրդ դրամ գումար։ Ոլորտում դեռևս կան լուծման ենթակա  հարցեր՝  կապված այն բանի հետ, որ ՀՀ օրենսդրական դաշտում դեռ անելիքներ կան։ Իսկ ԼՂՀ օրենսդրությունը, հատկապես տնտեսական մասով, ՀՀ-ի հետ պիտի համահունչ լինի։ Ս. Թևոսյանն առանձին ոլորտներով ներկայացրեց աշխատավարձերի բարձրացման աստիճանները, որոնցից ամենաբարձր տոկոսը կազմում են պետական կառավարման մարմիններինը՝ 35%։ Կրթության և առողջապահության աշխատակիցներինը կավելանա 15, սոցիալական  և մշակույթի ոլորտինը՝ 29,8 %¬ով։ Բազմաթիվ քննարկումների, առաջարկությունների արդյունքում  համայնքների ղեկավարների աշխատավարձերը կկրկնապատկվեն։ 
Զգալիորեն ավելացվելու է առողջապահության ոլորտի բյուջեն` կապված հանրապետական բժշկական կենտրոնի նոր շենքի շահագործման հետ։ Այս մասին պատգամավորներից մեկը հարց բարձրացրեց, թե կենտրոնի ֆինանսավորման ամբողջ բեռը պետբյուջե՞ի վրա է, թե՞ կօգտագործվեն նաև արտաբյուջետային միջոցներ։ Ս. Թևոսյանը նշեց, որ ակնկալվում են նաև այլ միջոցներ, բայց հետագա խնդիրներից ապահովագրվելու համար, այն ֆինանսավորվելու է պետական գանձարանից։ Իսկ վերոնշյալ արտաբյուջետային գումարները կմուտքագրվեն բյուջե։ 
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՆԱ¬Ի 9 % ԱՃ
 
Վարչապետ Ա. Հարությունյանը տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հիմնավորելով, ասաց, որ նրա հիմնական ուղղությունները և քաղաքականությունը հիմնված են ԼՂՀ Նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրի վրա։ Նա խոսեց 2013 թվականի հաջողությունների և 2014 ¬ի ակնկալիքների մասին` զուգահեռներ անցկացնելով նախորդ տարիների մակրոտնտեսական ցուցանիշների հետ։ Վարչապետը բարձր է համարում ԼՂՀ ՀՆԱ¬ի տեմպերը, և չնայած հասարակության մեջ գուցե իշխող կարծիքին, որ բնակչության բարեկեցության մակարդակը ցածր է, վարչապետն օրինակներով հիմնավորեց ՙերեկվա՚ և ՙայսօրվա՚ տարբերությունը։ Պատգամավոր Վահրամ Բալայանի՝ թեմային առնչվող հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ աճել է հասարակությանը մատուցվող ծառայությունների, խանութ-սրահների թիվը, ինչը խոսում է դրանց՝ շուկայում, ասել է թե՝ բնակչության կողմից պահանջված լինելու փաստի մասին։ 
Վարչապետը նշեց, որ գործող կառավարությունը պահպանում է ԼՂՀ Սահմանադրությամբ նշված՝ սոցիալական երկիր ունենալու սկզբունքը։ Այդ մասին են վկայում բազմաթիվ սոցիալական ծրագրերը, որ գործում են այսօր և շարունակվելու են առաջիկա  տարիներին։ Ունենք 28 մլրդ աշխատավարձի և 18 մլրդ  սոցվճարների ֆոնդ։ 
Կապիտալ շինարարության հատկացումները չեն փոխվելու, 500 մլն  դրամով կավելացվի Ներդրումային հիմնադրամի պետական  աջակցությունը` պայմանավորված նոր ծրագրերով։
Ա. Հարությունյանը նշեց, որ մեծ տեղ է հատկացվելու բնակարանաշինությանը, հատկապես Քաշաթաղի շրջանում։ Ինչպես և նախկինում, 2014 թ. տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները մնալու  են հանքարդյունաբերությունը,էներգետիկան, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և այլն։ 
Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենահամեստ հաշվարկներով ակնկալում են ՀՆԱ¬ի 9 % աճ, եթե ոչ ավելին։ Պատգամավոր Ժաննա Գալստյանը, ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ բյուջեի դեֆիցիտն ու բարձրացվող աշխատավարձերը գրեթե համաչափ են, հարցրեց, թե արդյո՞ք փոխկապակցված են դրանք։ Պատասխանը բացասական էր։
Հաշվի առնելով, որ բյուջետային ծախսերը 100 %¬ով հնարավոր չէ կատարել, պլանավորվում է դեֆիցիտը նվազեցնել նաև այդ գումարների հաշվին։  Մեկ այլ պատգամավորի հարցին ի պատասխան, Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի հետ պայմանավորվածություն կա, որ կօժանդակեն դեֆիցիտի լրացման հարցում։ Այդ գումարները իրատեսորեն հաշվարկված են։ Գործադիրի ղեկավարին ուղղված հարցերը բազմաթիվ  էին։ Ընդհանուր հայտարարի գալով՝ ԱԺ և կառավարության անդամները որոշեցին մանրամասները քննարկել առաջիկայում. 2014 թ. բյուջեի նախագիծը խորհրդարանում կմնա մինչև դեկտեմբերի 26-ը։ 
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ