[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Արդյունաբերություն: 2013թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 38560.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2013թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  107.5 տոկոս: 
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը, ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների, հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն՝ 26.3 տոկոս, մշակող արդյունաբերություն՝ 42.9 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում՝  30.8 տոկոս: 
 Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 10841.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  4.2 տոկոսով:
 2013թ. հունվար-նոյեմբերին, փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 38565.4 մլն դրամ, իրացվելիության մակարդակը՝ 100.1 տոկոս: 
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6226 մարդ, աշխատանքի արտադրողականությունը՝ 6193.5 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 4461.4 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 34318.7 տոննա կաթ, 24041.4 հազ. հատ  ձու: 
Շինարարություն: 2013թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, իրականացվել են 31712.0 մլն դրամի շինարարական աշխատանքներ՝  2012թ հունվար-նոյեմբերի 30999.4 մլն դրամի փոխարեն:
 
ԼՂՀ ԱՎԾ